Հիշել նախագիծը

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ 2023-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 26.12.2022 15:57:15 Հավելված 1-ի «Ներածություն» բաժնի 5-րդ պարբերությունից հանել «առողջության» բառը, իսկ «տարբերակված» բառը փոխել «հարմար» բառով։ Ընդունվել է: Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ:
2 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 26.12.2022 15:57:37 Հավելված 1-ի Գլխավոր նպատակ 1-ի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Մարզական կառույցները պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան մյուսների հետ հավասար հիմունքներով օգտվել այդպիսի կառույցներից՝ այդ աշխատանքներն իրականացնելով հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների հետ համագործակցությամբ։»։ Նույն փոփոխությունն անհրաժեշտ է անել նաև «IV Մասնավոր նպատակներ և ռազմավարական ուղղություններ» բաժնի 3-րդ կետի 3-րդ ենթակետում։ Չի ընդունվել; Փոփոխություն չի կատարվել;
3 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 26.12.2022 15:57:57 Հավելված 1-ի Գլխավոր նպատակ 1-ի 5-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. Դրանք պարտադիր կարգով պետք է մատչելի լինեն և համապատասխանեն բնակչության սակավաշարժ խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պահանջներին։»։ Նույն փոփոխությունն անհրաժեշտ է անել նաև «IV Մասնավոր նպատակներ և ռազմավարական ուղղություններ» բաժնի 3-րդ կետի 2-րդ ենթակետում։ ՉԻ ընդունվել: Նախապատվությունը տրվել է եղած տեքստին; Փոփոխություն չի կատարվել:
4 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 26.12.2022 15:58:12 Հավելված 1-ի «IV Մասնավոր նպատակներ և ռազմավարական ուղղություններ» բաժնի 3-րդ կետի 10-րդ ենթակետում անհրաժեշտ է «հասանելիության» բառը փոխարինել «մատչելիության» բառով՝ համապատասխանեցնելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքին։ Ընդունվել է; Նախագծում կատարվել է հա,ապատասխան փոփոխություն:
5 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 26.12.2022 15:58:28 Հավելված 1-ի «VI. ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿ 3» բաժնի 4-րդ կետի 2-րդ ենթակետի «անձանց քանակի կտրուկ ավելացումը, հետագայում սպորտի և հոգեբանական աջակցության միջոցով նրանց ադապտիվ սպորտ ընդգրկելու հնարավորությունը չի մեծանում» բառերը փոխել «անձինք ևս չեն ստանում սպորտով, այդ թվում՝ ադապտիվ սպորտով զբաղվելու հավասար հնարավորություն, ինչն առաջնահերթ մարտահրավեր է համակարգի համար» բառերով։ Առաջարկվող ձևակերպումը չի ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր թվի վերաբերյալ թյուր ընկալումներ և կենտրոնանում է լուծումների վրա։ Չի ընդունվել: Նախապատվությունը տրվել է եղած տեքստին: Փոփոխություն չի կատարվել:
6 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 26.12.2022 15:58:45 Առաջարկվում է 4-րդ բաժնի 1-ին կետի «Մասնավոր նպատակ 1.1. Բոլոր համայնքները (բնակավայրերը) ապահովել ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելու հարմար նպաստավոր ենթակառուցվածքներով:» բառերից հետո լրացնել «, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։» բառերով։ Ընդունվել է: Կատարվել է համապատասխան փոփոխություն;
7 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 26.12.2022 15:58:58 Առաջարկվում է 4-րդ բաժնի 3-րդ կետի 7-րդ ենթակետի «Երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքների ․․․» բառերից հետո լրացնել «1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց» բառերը։ Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:
8 «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ 26.12.2022 18:45:22 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ 2023-2030ԹԹ. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ I. Ընդհանուր առաջարկություններ Ռազմավարական ծրագրի վերաբերյալ 1. Ռազամավարական ծրագիրը ծավալուն է. ռազմավարական ծրագրերի այդ թվում միջազգային մշակման, իրականացման, գնահատման փորձը և ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ռազմավարական ծրագրեը լինում են համառոտ՝ հստակ նպատակներով, թիրախներով, տեսլականով, ուղղություններով, ցուցիչներով, որոնք ունեն ուղղակի կապվածություն և կախվածություն մեկը մյուսից: Ռազմավարական ծրագրի իրագործումը՝ ըստ ցուցիչների, պատասխանատուների և գործողությունների ծավալուն բացվում է արդեն ճանապարհային քարտեզներով կամ գործողությունների կամ միջոցառումների պլաններով։ 2. ՌԾ պլան –ժամանակացույցում անհրաժեշտ է ներառել միջոցառումների և քայլերի գնահատման ցուցիչները։ 3. Ռազմավարական ծրագրում եզրույթները միատեսակ օգտագործված չեն, երբեմն առկա են որոշ կրկնություններ օրինակ՝ Ֆիզիկական կուլտուրա և ֆիզկուլտուրա միաժամանակ առաջարկում ենք ՌԾ-ում չօգտագործել այնպիսի եզրույթներ, ինչպիսիք են «մատաղ սերունդ» և այլն: 4. Ռազմավարական ծրագրից չի երևում նպատակներին հասնելու գերակայություններն ու ուղղությունները. 5. Ներածության մեջ հստակեցված չի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում առաջիկա 5 տարիների ընթացքում իրականացվող քայլերը: 6. «Տեսլական» բաժինն կարելի է խմբագրել մեկ նախադասությամբ պետության տեսլականը՝ սպորտի և ֆիզիկական կուլտուրայի ոլորտների առաջիկա 5 տարվա զարգացման վերաբերյալ: Մինչդեռ տեսլական բաժնում գրված են վերլուծական մտքեր, խոսվում է հիմնախնդիրների մասին։ Օրինակ տեսլականը կարելի ձևակերպել այսպես՝ ՀՀ-ն դարձնել տարածաշրջանային մակարդակով բարձր նվաճումների սպորտում առաջատար երկիր կամ ՀՀ-ն դարձնել տարածաշրջանում սպորտային տուրիզմի և միջոցառումների անցկացման առաջատար երկիր: 7. Ռազմավարական ծրագրով առաջարկվում է ունենալ նաև նախատեսված միջոցառումների ղեկավարման մշտադիտարկման և գնահատման ընթացակարգեր, ինչպես նաև անդրադառնալ ծրագրի իրականացման ռիսկերին։ 8. Ծրագրում անհրաժեշտ է նախատեսել սպորտային ժամանակակից գիտամեթոդական կենտրոնի հիմնադրումն իրականացնել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի բազային հիմքի վրա, որպես գիտահետազոտական ինստիտուտ և ֆինանսավորման աղբյուր դիտարկել գիտության կոմիտեն: 9. Գիտամեթոդական սպասարկման կենտրոնին տրամադրել համապատասխան տարածք, ֆինանսական միջոցներ, որպեսզի նա լրջորեն զբաղվի միջազգային փորձի ուսումնասիրմամբ և ներդրմամբ, մարզիկների հոգեբանական պատրաստության, առողջության պահպանման աշխատանքների ղեկավարման իրականացմամբ։ 10. «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի բազայի հիման վրա ձևավորել ՀՀ հավաքական թիմերը աջակցող կենտրոն՝ առանձին ֆինանսավորմամբ։ Գիտամեթոդական կենտրոնի գործունեության նպատակն է՝ ապահովել ՀՀ հավաքական թիմերի մարզչական անձնակազմը հենակետային մարզաձևերի թիմերի պատրաստության, մրցումներում մարզիկների և թիմերի արդյունավետ ղեկավարման միջազգային արդի փորձի մասին տեղեկատվությամբ։ 11. «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի և ԱՆ ենթակայության բժշկական կենտրոնների հետ համատեղ ստեղծել սպորտային բժշկավերականգնողական կենտրոն: 12. Հենակետային մարզաձևերի գիտական սպասարկման համար ձևավորված համալիր գիտական խումբը (ՀԳԽ)՝ պետք է աշխատի առանձին տարածքով և ֆինանսավորմամբ։ ՀԳԽ-ի գործունեության նպատակն է գիտականորեն ապահովել ՀՀ հավաքական թիմերի մարզիկների սպորտային պատրաստության ողջ գործընթացը՝ ընդգրկելով մասնագետների բազմապրոֆիլային խումբ՝ սպորտի մանկավարժներ, սպորտի հոգեբաններ, սպորտի բժիշկներ, սպորտի ֆիզիոլոգներ և այլն: ՀԳԽ-ի մասնագետներին և բժիշկներին ՀՀ հենակետային մարզաձևերի հավաքականներ և ՀՀ-ը միջազգային ասպարեզում ներկայացնող այլ թիմերի սպասարկման նպատակով գործուղել Օլիմպիական խաղերի, Աշխարհի, Եվրոպայի պաշտոնական առաջնությունների, Ունիվերսիադաների և այլ մրցաշարերի։ 13. Ստեղծել մանկապատանեկան մարզադպրոցների և ՀՀ հավաքական թիմերի համար առողջության հսկողության և վերականգնման սպորտային դիսպանսեր՝ իր տարածքով և ֆինանսավորմամբ։ Դիսպանսերի գործունեության ուղղություններից պետք է լինի տարբեր տարիքի և որակավորման մարզիկների ամենամյա և ըստ անհրաժեշտության բժշկական հսկողության և սպասարկման իրականացումը։ 14. Ծրագրի 3-րդ գլխի 7-րդ կետի 15-րդ ենթակետում «․․․համապատասխան պատրաստություն ունեցող ղեկավարները, ուսուցիչները և մարզիչները» նախադասությունից հետո լրացնել «մասնագիտական կրթություն՝ մասնագիտական մանկավարժություն, սպորտի կառավարում» բառերով։ 15. Ծրագրի 8-րդ կետի կետի 2-րդ ենթակետից առաջարկում ենք հանել «Հրանտ Շահինյան, Արթուր Ալեքսանյան, Արթուր Աբրահամ» անուն ազգանունները և շարադրել հետևյալ խմբագրությամբ «հայ օլիմպիական չեմպիոնների» 16. Առաջարկում ենք «Առողջ ապրելակերպի» քարոզում իրականացնել նաև ԶԼՄ–ներով՝ հատկապես հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով։ 17. Առաջարկում ենք նաև համագործակցելով ՀՀ Արդարադատության նախարարության հետ ՀՀ–ում ստեղծել սպորտային արբիտրաժային դատարաններ։ 18. Մասնագիտական կրթական հենքի վրա պատրաստել սպորտի իրավունքի մասնագետներ։ 19. Մշակել և հաստատել «Սպորտի օրենսգիրք»–ը, որը կկարգավորի ոլորտի ամբողջ իրավական դաշտը։ ՙՙՀայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՚՚ հիմնադրամի առաջարկները ստացվել են նաև թղթային եղանակով և պատասխանվել են ամփոփաթերթում: Անհրաժեշտ փոփոխությունները կատարվել են: