Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծերի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N522-Ն և 523-Ն որոշումնրեով հաստատված էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման և ցանցային կանոնները կարգավորում են հաղորդման և բաշխման ցանցերին սպառողների և արտադրողների միացման, առևտրային հաշվառքի սարքերի փոխարինման, էլեկտրամատակարարման դադարեցման և այլ հարցերը։

Նշված որոշումներից զատ, ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացման գործընթացի շրջանակում, հաստատվել են նաև էլեկտրաէներգետիկական շուկայի մանրածախ և մեծածախ շուկաների առևտրային կանոնները, որոնցով ենթաօրենսդրական մանրամասն կանոնակարգում են ստացել շուկաների գործունեության սկզբունքները, շուկաներում առևտրի իրականացման կանոնները, առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի անճշտության հայտնաբերման դեպքում վերահաշվարկի իրականացման կարգը, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական շուկաների աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կանոնները և այլ ընթացակարգերը։ Նշված բոլոր կանոնները, հաշվի առնելով շուկաների գործունեության ընթացքում ի հայտ եկած հարցերը և խնդիրները, պարբերաբար լրամշակվում են։

 

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշումների նախագծերով առաջարկվում է հետևյալը.

ՀՀ էլեկտրաէներգետիկական  համակարգում հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ներդնել երկրորդային և երրորդային պահուստի ապահովման նոր մեխանիզմ, մասնավորապես էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից հաշվեկշռման ծառայություն մատուցողի (ՀԾՄ) համար կարող է պատվիրվել նաև  ՀԾՄ տնօրինության ներքո գտնվող արտադրողի հզորությունը։

Բացի այդ, հաշվի առնելով 2022 թվականի փետրվարի 1-ից ներդրված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի անցումային շրջանում իրականացված ուսումնասիրությունները, անհրաժեշտություն է առաջացել նեդրնել մեծածախ շուկայի մասնակիցների էլեկտրամատակարարման դադարեցման և վերականգնման մեխանիզմներ։

Նախատեսվում է ներդնել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը տեղադրված հաշվառման համալիրների և դրանց սահմանազատման կետերի միջև էլեկտրատեղակայանքներում առաջացած էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական կորուստների հաշվարկման գործիքակազմը։

Առաջարկվում է վերանայել նաև արտադրողների՝ բաշխման և հաղորդման ցանցերին միացման հարաբերությունները, մասնավորապես, սահմանել միացման հստակ ժամկետներ և այդ ժամկետների ուշացման դեպքում տույժերի վճարման կարգավորումներ։

 

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշումների նախագծերը մշակվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։  

 

  1. Ակնկալվող արդյունքը

Ներկայացված որոշումների նախագծերի նպատակն է էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման և բաշխման ցանցային կանոններում սահմանված կարգավորումները համապատասխանեցնել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի կանոններում գործող և առաջարկվող կարգավորումներին։

  • Քննարկվել է

    05.12.2022 - 21.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2145

Տպել