Հիշել նախագիծը

ՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  ՆԱԽԱԳԻԾ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 ՈՐՈՇՈՒՄ

N    - Լ      

ՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել`

1) Պետական ստանդարտացման 2023 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:

2) 2023 թվականի Ստանդարտացման աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հավելված N 1

     ՀՀ կառավարության 2022 թվականի 

 N     - Լ որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ

 

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և միջազգային ու Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) շուկաների հետ ինտեգրման գործընթացում կարևոր է միասնական ներդաշնակ ստանդարտների առկայությունը: Միասնական ներդաշնակ ստանդարտները ոչ միայն խթանում են միջազգային առևտուրը, այլև նպաստում են համաշխարհային լավագույն փորձի ու գիտելիքի տարածմանը, տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, էներգախնայողությանը, շրջակա միջավայրի պահպանու­թյանը, գործարարության զարգացմանը, մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը, երկրի պաշտպանունակության ամրացմանը և այլն:

ՀՀ կառավարության «Պետական ստանդարտացման 2023 թվականի ծրագիրը և 2023 թվականի ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» (այսուհետ` Ծրագիր) որոշմամբ նախատեսվում է մշակել կամ վերանայել  միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետության տնտեսության տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգաց­մանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ու արտահանման ծավալների խթանմանը, ռազմարդյունաբերության ոլորտում աշխատանքների բարելավման, միջազգային շուկաներում և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում:

Ազգային ստանդարտների վերանայման ընթացքում՝ համաձայն ստանդարտացման ազգային համակարգի հիմնադրական փաստաթղթերով սահմանված պահանջների կատարվում է կամ ստանդարտների ամբողջական տեքստի փոփոխություն, ներառյալ ստանդարտի նշագրի տվյալները, կամ համաձայն նշված պահանջների ձևակերպվում է ստանդարտի փոփոխություն, առանց ստանդարտի նշագրի տվյալների փոփոխության:

Ծրագրի նախագծի մշակման համար հիմք են ծառայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ միջազգային և Հայաստանի Հանրապետության մի շարք իրավական ակտերի և Առևտրի համաշխարհային կազմա­կեր­պության Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման համաձայնագրի պահանջները:

 

  1. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

  1. Ծրագրի մշակման համար հիմք են ծառայել`

1) «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

2) «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

3) «Հավատարմագրման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքը.

4) «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

5) «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքը.

6) «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

7) «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

8) «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

9) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

10) «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

11) «Սերմերի և տնկանյութի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

12) Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի հունվարի 31-ի
ՆԿ-15-Ն կարգադրությունը.

13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվա­կանի ապրիլի 12-ի N 426-Ն որոշումը.

14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի N 1904-Ն որոշումը.

15) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 34-Ն որոշումը.

16) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 1848-Ն որոշումը.

17) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի N 276-Ն որոշումը.

18) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 09-ի N 2011-Ն որոշումը.

20) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հունվարի 25-ի N 01-Ն հրամանը.

21) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2021 թվականի օգոստոսի 25-N 850-Ա և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի սեպտեմբերի 15-ի N 905-Ա համատեղ հրամանը.

22) «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը.

23) «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը.

24) «Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության» արձանագրությունը,

25) «Առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագիրը։  

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

  1. Ծրագրի նպատակներն են`

1) նպաստել միջազգային լավագույն փորձի և գիտելիքների տարածմանը.

2) նպաստել ազգային սննդամթերքի որոշակի տեսակներ արտադրողների և արտահանողների գործունեությանը՝ ազզային ստանդարտների մշակման միջոցով զգալիորեն պարզեցնելով արտահանման գործընթացը՝ առաջարկելով ներառել մշակվող ազգային (ՀՍՏ) ստանդարտները ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկերում.

3) նպաստել ազգային սննդամթերքը ճանաչելի դարձնելուն.

4) միջազգային և եվրոպական ստանդարտների ներդաշնակեցման միջոցով նպաստել տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների, նորամուծությունների և լավագույն փորձի ներդրմանը.

5) նպաստել սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովմանը.

6) խթանել հայրենական արտադրանքի որակի և մրցունակության բարձրացումը.

7) ապահովել ԵԱՏՄ և Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը.

8) վերացնել առևտրում առկա տեխնիկական խոչընդոտները.

9) նպաստել ռազմարդյունաբերության ոլորտում աշխատանքների կարգավորմանը.

10) ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը և սպառողական իրազեկության բարձրացումը տեխնիկական կանոնակարգման ենթակա ոլորտներում.

11) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների ապահովում.

12) Հայաստանի Հանրապետության օրենսդիր և պետական կառավարման մարմիններն ու կազմակերպություններն ապահովել լավագույն փորձի ու գիտելիքի վրա հիմնված նորմատիվատեխնիկական բազայով` որոշումների ընդունման գործընթացին աջակցելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման համար կիրառելու նպատակով:

 

Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) ազգային ստանդարտների մշակում և կիրառում (ազգային ստանդարտների անվանումները մշակման ընթացքում կարող են որոշակի փոփոխությունների ենթարկվել՝ մասնագիտական աշխատանքային խմբերի և տեխնիկական հանձնաժողովների կողմից ազգային ստանդարտների նախագծերի քննարկման արդյունքում), ինչն էլ կապահովի`

ա. ռազմարդյունաբերության համակարգում աշխատանքների կարգավորում և բարելավում.

բ. շենքերի էներգաարդյունավետության բարելավում և էներգախնայողության ապահովում.

գ. շրջակա միջավայրի և անվտանգության պահանջների պահպանում.

դ. ոչ վերարտադրողական կենդանիների անասնաբուժական կլինիկաների և վաճառքի կետերի անվտանգության պահանջների ապահովում.

ե. հողերի փորձարկման և նմուշառման արդիական մեթոդների սահմանում.

զ. ՀՀ կազմակերպություններում որակի կառավարման համակարգերի ներդրման բարելավում.

է. Հայաստանի Հանրապետության տնտեսական գործունեության համար արդիականություն ներկայացնող սննդի պահածոյացման և վերամշակման, ինչպես նաև սննդային կիսապատրաստվածքների պատրաստման գործընթացի հեշտացում և տեխնիկական խոչընդոտների վերացում.

ը․ թվային ստորագրության ստեղծման սարքի միջոցով պրոֆիլների անվտանգության ապահովում փաստաթղթաշրջանառության իրականացման ընթացքում.

թ. անկարան գազի բալոնների պարբերական հսկողության և փորձարկումների պահանջների սահմանում.

ժ․ թվային ինտերակտիվ հեռուստատեսության զարգացման ծրագրի իրականացման ապահովում.

ժա. միջազգային պահանջներին համապատասխան ավտոտրանսպորտային միջոցների նույնականացման (VIN) ծածկագրերի և ավտոտրանսպորտային միջոցների արտադրողներին WMI ծածկագրի տրամադրման կարգի սահմանում.

ժբ. տնկիների ընդունման և տեխնիկական պահանջների սահմանում.

ժգ. թանկարժեք մետաղներից պատրաստաված արտադրատեսակների ոչ քայքայիչ փորձարկման մեթոդի սահմանում:

2) միջազգային ստանդարտներին ազգային ստանդարտների ներդաշնակեցման մակարդակի բարձրացման, որը կխթանի՝

ա. հայրենական արտադրանքի մրցունակության և շահութաբերության բարձրացումը.

բ. չհիմնավորված տեխնիկական խոչընդոտների վերացումը՝ ապահովելով ազատ առևտուր.

3) ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցություն՝

ա. Ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունն ու աշխատանքների կազմակերպման ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակցելու Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ), Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) և Անկախ պետությունների համագործակցություն (այսուհետ՝ ԱՊՀ) ստանդարտացման միջպետական խորհրդի, ԵԱՏՄ-ի ու դրանց ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին, կիրառելու այդ կազմակերպությունների կողմից ընդունված ստանդարտները, ներկայացնելու նրանց կողմից մշակված ստանդարտների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ առաջարկությունները` դրանով նպաստելով հայրենական արտադրողների կողմից արտադրված ու մատուցված ծառայությունների արտահանմանը՝ ինչպես միջազգային, այնպես էլ՝ տարածաշրջանային (Եվրամիության, ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներ) շուկաներ: Բացի դրանից, հանդիսանալով միջազգային ստանդարտացման վերը նշված կազմակերպությունների անդամ, ստանդարտացման ազգային մարմինը պարտավոր է մասնակից լինել այդ կազմակերպությունների աշխատանքներին և ակտիվորեն մասնակցել հրավիրվող խորհրդակցություններին ու տարեկան վեհաժողովներին: Այդպիսի մասնակցությունը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում և ամեն անգամ թույլ է տալիս հիմք դնել տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ նոր շահավետ համագործակցության.

4) Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ՝

ա. ստանդարտների ազգային ֆոնդի համալրման ու վարման աշխատանքները հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետությանն ունենալու ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ՝ միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ․

բ. 2023 թվականին իրականացվելու են ազգային ֆոնդի համալրման միջոցառումներ, որոնց արդյունքում ազգային ֆոնդը կհամալրվի միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ), միջպետական (ԳՕՍՏ) և Ռուսաստանի Դաշնության (ԳՕՍՏ Ռ) նոր և արդիականացված ստանդարտներով՝ այդ կազմակերպությունների ստանդարտների թարմացմանը համարժեք: Այդ նոր ստանդարտները որպես տեղեկատվական ռեսուրս են ծառայում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և շահագրգիռ անձանց համար` տնտեսության տարբեր ճյուղերում անհրաժեշտ և պահանջված գիտելիքների, տեխնոլոգիաների, կառավարման լավագույն փորձի, խորհրդատվության և ուղեցույցների կիրառման նպատակով:

 

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

  1. Ծրագրի շրջանակներում աշխատանքներն իրականացվելու են ըստ հետևյալ սկզբունքների`

1) ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կամավոր կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի կամավոր ու հավասար մասնակցության իրավունքի պահպանում.

2) շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության վրա հիմնված ազգային ստանդարտների մշակում և ընդունում.

3) ստանդարտացման գործընթացի բոլոր փուլերում աշխատանքների թափանցիկություն և պատշաճ մակարդակով հանրային իրազեկում.

4) ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կողմերի համընդհանուր շահերի նկատմամբ որևէ անձնական շահի գերիշխման կանխարգելում.

5) ազգային ստանդարտների համապատասխանություն միմյանց, Հայաստանի Հանրապետության օրենքներով, ենթաօրենսդրական ակտերով և Հայաստանի Հանրապետությունում վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներին.

6) գիտության և տեխնոլոգիայի համաշխարհային նորարարական, առաջադիմական նվաճումների միջազգային (այդ թվում` եվրոպական) ստանդարտացման կանոններն ու արդյունքները հաշվի առնելը.

7) միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը.

8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների պատշաճ ծանուցում բոլոր շահագրգիռ կողմերին.

9) ստանդարտացման աշխատանքների իրականացում՝ տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի միջոցով.

10) ստանդարտների մշակում և ընդունում` ապահովելով մարդու առողջության և անվտանգության պահպանությունը, շրջակա միջավայրի, այդ թվում՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանությունը, ազգային անվտանգության ապահովումը, անբարեխիղճ գործելակերպի կանխարգելումը:

 

ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

  1. Ստանդարտների մշակման ծառայությունների պետական ծրագիրը ձևավորվել է ստանդարտացման ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում` ՀՀ պետական կառավարման մարմինների և ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների առաջարկությունների հիման վրա: Այն նաև մեծապես հիմնված է ՀՀ կառավարության կողմից հռչակված տնտեսական գերակայությունների, տնտեսական քաղաքականության, սահմանված պետական ծրագրերի իրականացման և միջազգային համաձայնագրերով ստանձնած ՀՀ պարտավորություններից բխող պահանջների վրա:
  2. Ստանդարտացման աշխատանքների ծրագրով նախատեսվում է մշակել ազգային ստանդարտների՝ տնտեսության և արդյունաբերության հետևյալ ոլորտների համար.

1) Ռազմարդյունաբերություն. ռազմարդյունաբերության ոլորտի աշխատանքները կարգավորելու նպատակով ծրագրով նախատեսված է մշակել մինչև 20 մմ տրամաչափով հրաձգային զենքերի փամփուշտների ապամոնտաժման տեխնոլոգիական գործընթացը սահմանող, արտադրատեսակներին ներկայացվող էրգոնոմիկային և տեխնիկական էսթետիկային ներկայացվող պահանջների սահմանող ազգային ստանդարտներ, ծրագրային փաստաթղթերի միասնական համակարգի ստանդարտներ: Նախատեսվում է վերնայել արդեն իսկ գործող որոշ ռազմական ազգային ստանդարտները:   

2) Սննդամթերք. սննդամթերքի ոլորտում նախատեսվում է մշակել ազգային ստանդարտ, որը սահմանում է ՀՀ տնտեսական գործունեության համար արդիականություն ներկայացնող սննդի պահածոյացման և վերամշակման գործընթացում ներկայացվող պահանջներ: Նախատեսվում է մշակել նաև սննդային կիսապատրաստվածքների արտադրանքների բնութագրերը և ֆիզիկաքիմիական ցուցանիշները, փաթեթավորման և մակնշման պահանջները, պահման և փոխադրման պայմանները  սահմանող ազգային ստանդարտ: Մշակվելու են ազգային ստանդարտներ սննդամթերքի այն տեսակների համար, որոնց վերաբերյալ չկան գործող տարածաշրջանային և միջպետական ստանդարտներ, ինչը մեծապես կաջակցի հայրենական արտադրողին՝ վերացնելով արտահանման ընթացքում առաջացող տեխնիկական խոչընդոտները:

3) Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն. էներգախնայողության և էներգաարդյունավետության ոլորտում նախատեսվում է մշակել շենքերի աուդիտին և շենքերում էներգետիկ համակարգերի տնտեսական գնահատման ընթացակարգի սահմանմանը վերաբերող ազգային ստանդարտներ՝ եվրոպական պահանջներին ներդաշնակ:

4) Կառավարման համակարգեր. տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել ստանդարտներ, որոնց միջոցով սահմանվելու են ստուգում և վավերացում իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջները և սկզբունքները, ինչպես նաև կազմակերպության որակի կառավարման համակարգում անձնակազմի ներգրավման և  ներգրավվածության բարձրացման ցուցումները։

5) Հողի որակ. տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել միջազգային ստանդարտներին ներդաշնակ արդիական փորձարկման և նմուշառման մեթոդներ սահմանող ազգային ստանդարտներ:

6) Հեռահաղորդակցություն. տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել ՀՀ-ում թվային ինտերակտիվ հեռուստատեսության զարգացման ծրագրի իրականացման ապահովման մաս կազմող եվրոպական պահանջներին ներդաշնակ ազգային ստանդարտ:

7) Շրջակա միջավայր. Մոնրեալի արձանագրությամբ և արձանագրության Կիգալիի փոփոխությամբ Հայաստանը ստանձնել է պարտավորություններ, համաձայն որոնց՝ հայկական տնտեսության սառնարանային, օդորակման և ջերմամատակարարման բնագավառներում աստիճանաբար անցում պետք է կատարվի բնական դյուրավառ սառնագենտներին: Տվյալ սառնագենտներ պարունակող սարքավորումների մոնտաժման ընթացքում կատարվող մասնագիտական աշխատանքը անձնակազմի և շրջակա միջավայրի համար լրացուցիչ անվտանգային հարցեր է հարուցում, որոնց արդյունավետ լուծման կարևորագույն և առաջնային գործոններից է ոլորտային ստանդարտի կիրառումը:

8) Թվային ստորագրություններ. այս ոլորտում նախատեսվում է մշակել ստանդարտներ, որոնք սահմանելու են անվտանգ թվային ստորագրությունների ստեղծման սարքի պաշտպանության պրոֆիլներ՝ թվային ստորագրությունների ստեղծման և կիրառման նպատակով:

9) Ճանապարհային տրանսպորտ. նախատեսվում է միջազգային պահանջներին ներդաշնակ մշակել ազգային ստանդարտներ, որոնցով սահմանվելու են համապատասխան ավտոտրանսպորտային միջոցի նույնականացման (VIN) ծածկագրերի և ավտոտրանսպորտային միջոցների արտադրողներին WMI ծածկագրի տրամադրման կարգի սահմանում:

10) Անասնաբուժական ծառայություններ, վաճառք. տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել ստանդարտներ, որոնք սահմանելու են ոչ վերարտադրողական կենդանիների հիվանդությունների բուժմամբ և կանխարգելմամբ զբաղվող անասնաբուժական կլինիկաներին և մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող օբյեկտներին ներկայացվող պահանջներ:

11) Տնկիներ. նախատեսվում է մշակել տնկիների ընդունման, ֆիզիկաքիմիական ցուցանիշները, փաթեթավորման և մակնշման պահանջները, պահման և փոխադրման պայմանները  սահմանող ազգային ստանդարտ:

12) Գազի բալոններ. նախատեսվում է մշակել ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 09-ի N 2011-Ն որոշման 21-րդ կետի կիրարկման ապահովման նպատակով պողպատից և ալյումինի համահալվածքներից անկարան գազի բալոնների և խողովակների պարբերական հսկողությունը և փորձարկումները սահմանող ազգային ստանդարտ՝ միջազգային պահանջներին ներդաշնակ:

13) Թանկարժեք մետաղներ. նախատեսվում է մշակել թանկարժեք մետաղների նմուշի հաստատման համար վերլուծության մեթոդ սահմանող ազգային ստանդարտ՝ միջազգային պահանջներին ներդաշնակ:

  1. Միջազգային ու տարածաշրջանային ստանդարտացման համագործակցության շրջանակներում.

1) Ստանդարտացման ազգային մարմինը 1997 թվականից Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) լիիրավ և 2007 թվականից Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) գործընկեր և 2008 թվականից` միացող անդամ է: Մասնակցում է Ստանդարտացման միջազգային կազմակերպության 59 տեխնիկական հանձնաժողովի ու ենթահանձնաժողովի և 3 քաղաքականության մշակման հանձնաժողովի, Ստանդարտաց­ման եվրոպական կոմիտեի 3 հանձնաժողովի աշխատանքներին: Միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի քննարկման կարևորագույն փուլերում ստանդարտացման ազգային մարմնի մասնակցությունն ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է նշված հեղինակավոր կազմա­կերպությունների ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով­ների մասնակցու­թյան ընդլայնում: Հաշվի առնելով երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղություն­ները` անհրաժեշտ է ակտիվացնել միջազգային ստանդարտացման աշխատանքները տնտեսության այդ ոլորտներն ընդգրկող տեխ­նիկական հանձնաժողովներում: Այդ տեխնի­կական հանձնա­ժողովներում աշխատանքների ակտիվացումը կնպաստի միջազգային և եվրոպական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորմանը, Հայաստանի Հանրապետությունում դրանց կիրառման անհրաժեշ­տության հիմնավորմանը: Միջազգային ու եվրոպական ստանդարտների ընդունման գործընթացում ստանդարտների քննարկման և ընդունման շղթան ամբողջական դարձնելու նկատառումով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել համանման տեխնիկական հանձնաժողովներ: Այս ստանդար­տացման հանձնաժողովներում իրենց համաձայնությամբ կընդգրկվեն պետական կառավարման, գիտական ինստիտուտների, հասարակական կազմա­կեր­պու­թյունների, արտադրական կազմակերպությունների ներկայա­ցուցիչներ, որոնք կկատարեն միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի փորձաքննություն և կաշխատեն հանձնաժողովներում դրանց կիրառման հնարավորու­թյունների գնահատ­ման ուղղությամբ, անհրա­ժեշտության դեպքում, կմշակվեն այդ ստանդարտ­ներին ներդաշ­նակ ազգային ստան­դարտներ:

2) Հայաստանի Հանրապետությունը 2015 թ. հունվարի 1-ից անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, իսկ ստանդարտների ազգային մարմինն անդամակցում է ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարների խորհրդին, ինչպես նաև ընդգրկվել է այդ կառույցի տարբեր աշխատանքային խմբերում։ Ելնելով վերոնշյալից` նախատեսվում է ակտիվացնել Հայաստանի Հանրապետության մասնակցությունը միջպետական ստանդարտացման աշխատանքներում: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում ստանդարտացման ոլորտի մասնագետների մասնակցությունը ԱՊՀ ՍՉՍ ՄՊԽ Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի և ԵԱՏՄ տարբեր ենթահանձնաժողովների նիստերին: Համագործակցության սերտացման արդյունքում հնարավոր կլինի ՀՀ-ում գործողության մեջ դնել և կիրառել ԵԱՏՄ շուրջ 47 տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող ստանդարտները:

3) Միջազգային (ԻՍՕ) և միջպետական (ԳՕՍՏ) ստանդարտների նախագծերի փորձաքննություն – ազգային ստանդարտացման հանձնաժողովներում պետք է կատարվի միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորում և փորձաքննություն:

4)  Միջազգային և միջպետական ստանդարտ­ների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն Հայաստանի Հանրապետությունում տնտեսության գերակա ուղղությունների զարգացմանը նպաստող որոշակի ոլորտների միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն՝ հետագայում դրանք Հայաստանի Հանրապետությունում ներդնելու հեռահար նպատակով:

  1. Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների իրականացում, որի շրջանակներում․

1) ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները՝ ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման համար՝

ա. ազգային ֆոնդի համալրման, հաշվառման ու վարման աշխատանքների կազմակերպում և իրականացում.

բ. ստանդարտների էլեկտրոնային տվյալների բազայի վարում թվայնացված տեղեկատվական որոնման համակարգի միջոցով.

գ. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և կազմակերպություններին ստանդարտների և տեղեկատվության տրամադրման աշխատանքների կազմակերպում.

դ. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալների բազայի (էլեկտրոնային տարբերակի) արդիականացման, հաշվառման և պահման աշխատանքների կազմակերպում.

ե. ստանդարտների տվյալների բազայից սպառողների (օգտագործողների) օգտվելու ապահովում և համացանցի միջոցով ստանդարտների էլեկտրո­նային վաճառքի իրականացում.

զ. Ստանդարտացման միջազգային կազմակերպության, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական խորհրդի շրջանակներում գործող տեղեկատվական համակարգերի ինտեգրման աշխատանքների զարգացում (ստանդարտ­ների էլեկտրոնային տարբերակների ստացում, շահագրգիռ կողմերի ապահովում, էլեկտրոնային քվեարկություն և այլն):

 

  1. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
  2. Ստանդարտացման ազգային մարմնին վերապահված ծառայությունները ֆինանսավորվում են համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի։
  3. Ծրագրի իրականացման ֆինանսավորումը կատարվելու է «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի պահանջով և «Ստանդարտների մշակման ծառայություններին» ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների գումարով՝ 14.123.4 հազար դրամ:

 

Հավելված N 2

           ՀՀ կառավարության 2023 թվականի

___   _______ N___  - Լ որոշման

 

Ց Ա Ն Կ

2023 ԹՎԱԿԱՆԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

Հ/Հ

Մշակման ենթակա ստանդարտների և աշխատանքների անվանումները

Նպա­տակ­ը

Պատասխանատու մարմինը

Արդյունքը

Կատարման ժամկետը

2023 թվականի ֆինանսա-վորում
(
հազ. դրամ)

 

1

2

3

4

5

6

7

1.        Ռազմարդյունաբերություն

1.1     

Հրաձգային զենքերի փամփուշտներ, Օգտահանում, Ապամոնտաժման (ապալիցքավորման) տեխնոլոգիական գործընթաց

 

Ազգային ստանդարտի (ՀՍՏ Ռ) մշակում

Մինչև 20 մմ տրամաչափով հրազգային զենքերի փամփուշտների ապամոնտաժման տեխնոլոգիական գործընթացի սահմանում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/

 Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/

ստանդարտ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.2    

Ընդհանուր տեխնիկական պահանջների համալիր համակարգ. Էրգոնոմիկային և տեխնիկական էսթետիկային ներկայացվող պահանջներ. Անվանացանկը և ընտրության կարգը

Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում

Արտադրատեսակներին ներկայացվող էրգոնոմիկային և տեխնիկական էսթետիկային ներկայացվող պահանջների սահմանում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/

 Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/

ստանդարտ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.3    

Ծրագրային փաստաթղթերի միասնական համակարգ. Մշակման փուլեր

 

Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում

Ծրագրային փաստաթղթերի և ծրագրի փուլերի սահմանում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/

 Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/

ստանդարտ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.4    

Ծրագրային փաստաթղթերի միասնական համակարգ. Ընդհանուր դրույթներ

 

Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում

Ծրագրային փաստաթղթերի միասնական համակարգի համալիրի մեջ մտնող ստանդարտների նխատակային նշանակության, կիրառման ոլորտի, ստանդարտների դասակարգման և նշագրման կանոնների սահմանում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/

 Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/

ստանդարտ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.5    

Արտադրանքի մշակման և արտադրության կազմակերպման համակարգ. Ռազմական տեխնիկա. Գիտահետազոտական աշխատանքների կատարման տակտիկատեխնիկական (տեխնիկական) առաջադրանք

 

ՀՍՏ Ռ 15.101-2015 ռազմական ազգային ստանդարտի վերանայում[1]

Ռազմական ազգային ստանդարտով սահմանված որոշակի տերմինների, սահմանումների և ընթացակարգերի փոփոխություն

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/

 Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/

ստանդարտ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.6    

Արտադրանքի մշակման և արտադրության կազմակերպման համակարգ. Ռազմական տեխնիկա. Փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման տակտիկատեխնիկական (տեխնիկական) առաջադրանք

 

ՀՍՏ Ռ 15.201-2015 ռազմական ազգային ստանդարտի վերանայում

Ռազմական ազգային ստանդարտով սահմանված որոշակի տերմինների, սահմանումների և ընթացակարգերի փոփոխություն

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/

 Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/

ստանդարտ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.7    

Արտադրանքի մշակման և արտադրության կազմակերպման համակարգ. Ռազմական տեխնիկա. Գիտահետազոտական աշխատանքների կատարման կարգը

 

ՀՍՏ Ռ 15.105-2015 ռազմական ազգային ստանդարտի վերանայում

Ռազմական ազգային ստանդարտով սահմանված որոշակի տերմինների, սահմանումների և ընթացակարգերի փոփոխություն

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/

 Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/

ստանդարտ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.8    

Արտադրանքի մշակման և արտադրության կազմակերպման համակարգ. Ռազմական. տեխնիկա. Նմուշների ստեղծման փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման կարգը: Ընդհանուր դրույթներ

 

ՀՍՏ Ռ 15.203-2015 ռազմական ազգային ստանդարտի վերանայում

Ռազմական ազգային ստանդարտով սահմանված որոշակի տերմինների, սահմանումների և ընթացակարգերի փոփոխություն

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/

 Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/

ստանդարտ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

2. Սննդամթերք

2.1

Մսաբուսական պահածոներ հավի մսից. Տեխնիկական պայմաններ

 

Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում               

ՀՀ տնտեսական գործունեության համար արդիականություն ներկայացնող սննդի պահածոյացման և վերամշակման գործընթացում ազգային ստանդարտի մշակման անհրաժեշտություն

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

/համաձայնությամբ/

ՏՀ 3 «Մրգային, բանջարեղենային և բուսական ծագման այլ արտադրանքներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով

/համաձայնությամբ/

ստանդարտ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

2.2

Մսային կիսապատրաստվածքներ․Տեխնիկական պայմաններ

 

Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում               

ՀՀ տնտեսական գործունեության համար արդիականություն ներկայացնող սննդի կիսապատրաստվածքների պատրաստման և իրացման գործընթացում ազգային ստանդարտի մշակման անհրաժեշտություն

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

/համաձայնությամբ/

ՏՀ 2 «Միս, թռչնի միս, ձուկ, ձու և դրանց հիմքով արտադրանք» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով

/համաձայնությամբ/

ստանդարտ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

3. Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն

3.1

Էներգետիկ աուդիտ. Մաս 1. Ընդհանուր պահանջներ

 

Ազգային ստանդարտի մշակում

ԵՆ 16247-1:2022

Եվրոպական

 ստանդարտին ներդաշնակ

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 10-ի N 426-Ն որոշմամբ սահմանված տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտի առկայություն

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

/համաձայնությամբ/         ՏՀ 1 «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով

/համաձայնությամբ/

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ստանդարտ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

3.2

Էներգետիկ աուդիտ. Մաս 2. Շենքեր

 

Ազգային ստանդարտի մշակում

ԵՆ 16247-2:2022

եվրոպական ստանդարտին ներդաշնակ

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 10-ի N 426-Ն որոշմամբ սահմանված տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտի առկայություն

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

/համաձայնությամբ/

ՏՀ 1 «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով

/համաձայնությամբ/

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ստանդարտ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

3.3

Շենքերի էներգետիկ բնութագիր. Շենքերում էներգետիկ համակարգերի տնտեսական գնահատման ընթացակարգ. Մաս 1. Հաշվարկման ընթացակարգեր, Մ1-14 մոդուլ

 

Ազգային ստանդարտի մշակում

ԵՆ 15459-1:2017

Եվրոպական ստանդարտին ներդաշնակ

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 10-ի N 426-Ն որոշմամբ սահմանված տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտի առկայություն

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

/համաձայնությամբ/

ՏՀ 1 «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ստանդարտ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

4. Կառավարման համակարգեր

4.1

Համապատասխանության գնահատում. Ստուգող և վավերացնող մարմիններին ներկայացվող պահանջներ և ընդհանուր սկզբունքներ

Ազգային ստանդարտի մշակում               ԻՍՕ/ԻԷԿ 17029:2019

 միջազգային ստանդարտին ներդաշնակ

Ստուգում և վավերացում իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջների սահմանում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

/համաձայնությամբ/

ՏՀ 21 «Համապատասխանության գնահատում և կառավարման համակարգեր» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով

/համաձայնությամբ/

ստանդարտ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

4.2

Որակի կառավարում. Անձնակազմի ներգրավման ղեկավար ցուցումներ

Ազգային ստանդարտի մշակում               ԻՍՕ 10018:2020

 միջազգային ստանդարտին ներդաշնակ

Կազմակերպության որակի կառավարման համակարգում անձնակազմի ներգրավման և  ներգրավվածության բարձրացման ուղեցույց

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

/համաձայնությամբ/

ՏՀ 21 «Համապատասխանության գնահատում և կառավարման համակարգեր» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով

/համաձայնությամբ/

ստանդարտ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

5. Հողի որակ

5.1

Հողի որակ. Միկրոալիքային վառարանի օգնությամբ արքայաջրում լուծվող ֆրակցիայի արդյունահանում տարրերի որոշման համար

 

Ազգային ստանդարտի մշակում

ԻՍՕ 12914:2012

միջազգային ստանդարտին ներդաշնակ

 

Փորձարկման մեթոդի սահմանում, արդյունքների հավաստիության և ճշգրտության բարձրացում միջազգային պահանջներին ներդաշնակ

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

/համաձայնությամբ/

ՏՀ 27 «Հողի որակ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/

ստանդարտ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

5.2

Հողի որակ. Նմուշառում. Մաս 101. Նմուշառման պլանի նախապատրաստման և կիրառման հիմնական սկզբունքներ

 

Ազգային ստանդարտի մշակում

ԻՍՕ 18400-101:2017 ստանդարտին ներդաշնակ

Նմուշառման մեթոդի արդիականացում, արդյունքների հավաստիության և ճշգրտության բարձրացում միջազգային պահանջներին ներդաշնակ

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

/համաձայնությամբ/

ՏՀ 27 «Հողի որակ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/

ստանդարտ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

6. Հեռահաղորդակցություն

6.1

IP-ով տրամադրվող հեռարձակման ալիքներ և HbbTV հավելվածների կապակցված ազդանշան

 

Ազգային ստանդարտի մշակում

ETSI TS 103 555 ստանդարտին ներդաշնակ

ՀՀ-ում թվային ինտերակտիվ հեռուստատեսության զարգացման ծրագրի իրականացման ապահովում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

/համաձայնությամբ/

Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ

ստանդարտ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

7. Շրջակա միջավայր

7.1

Դյուրավառ սառնագենտներ պարունակող սառնարանային, օդորակման և ջերմային պոմպերի սարքավորումների տեղադրում՝ ըստ գործող ստանդարտների

 

Ազգային ստանդարտի մշակում

ՍԵՆ/ՏՍ 17606:2021 եվրոպական ստանդարտին ներդաշնակ

 

Մոնրեալի արձանագրությամբ և արձանագրության Կիգալիի փոփոխությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ապահովում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

/համաձայնությամբ/

Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ /համաձայնությամբ/

ստանդարտ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

 

8 Թվային ստորագրություն պաշտպանության ապահովում

8.1

Թվային ստորագրության ստեղծման սարքի անվտանգ կիրառման պաշտպանության պրոֆիլներ․ Մաս 3․Բանալու ներմուծումով սարք

 

Ազգային ստանդարտի մշակում

ԵՆ 419211-3:2014 ստանդարտին ներդաշնակ

 

ՀՀ և ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների շրջանակներում Էլեկտրոնային թվային ստորագրության  պաշտպանության ապահովում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

/համաձայնությամբ/

ՏՀ 06 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով

/համաձայնությամբ/

ստանդարտ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

8.2

Թվային ստորագրության ստեղծման սարքի անվտանգ կիրառման պաշտպանության պրոֆիլներ. Մաս 4․Բանալու ստեղծման և հավաստագրի ստեղծման ծրագրի հետ  վստահելի կապ ապահովող սարքի համար լրացում

 

Ազգային ստանդարտի մշակում

ԵՆ 419211-4:2014 ստանդարտին ներդաշնակ

ՀՀ և ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների շրջանակներում Էլեկտրոնային թվային ստորագրության  պաշտպանության ապահովում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

/համաձայնությամբ/

 

ՏՀ 06 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով

/համաձայնությամբ/

ստանդարտ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

8.3

Թվային ստորագրության ստեղծման սարքի անվտանգ կիրառման պաշտպանության պրոֆիլներ. Մաս 5. Բանալու ստեղծման և ստորագրության ստեղծման ծրագրի հետ վստահելի կապ ապահովող սարքի համար լրացում

 

Ազգային ստանդարտի մշակում

ԵՆ 419211-5:2014 ստանդարտին ներդաշնակ

ՀՀ և ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների շրջանակներում Էլեկտրոնային թվային ստորագրության  պաշտպանության ապահովում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

/համաձայնությամբ/

 

ՏՀ 06 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով

/համաձայնությամբ/

ստանդարտ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

9. Ճանապարհային տրանսպորտ

9.1

Ճանապարհային տրանսպորտ. Տրանսպորտային միջոցների նույնականացման համար (ծածկագիր) (VIN). Բովանդակությունը և կառուցվածքը

 

Ազգային ստանդարտի մշակում

ԻՍՕ 3779:2009 ստանդարտին ներդաշնակ

Միջազգային պահանջներին ներդաշնակ ՀՀ-ում ավտոտրանսպորտային միջոցների նույնականացման համար VIN ծածկագրի սահմանման կարգ

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

/համաձայնությամբ/

Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ

/համաձայնությամբ/

ստանդարտ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

9.2

Ճանապարհային տրանսպորտ. Արտադրողի նույնականացման համաշխարհային ծածկագիր (WMI). Բովանդակությունը և կառուցվածքը

 

Ազգային ստանդարտի մշակում

ԻՍՕ 3780:2009 ստանդարտին ներդաշնակ

Միջազգային պահանջներին ներդաշնակ ՀՀ-ում ավտոտրանսպորտային միջոցների արտադրողներին WMI ծածկագրի տրամադրման կարգ

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

/համաձայնությամբ/

 

Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ

/համաձայնությամբ/

ստանդարտ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

9.3

Օպերատիվ ծառայությունների ավտոմոբիլներ, ավտոբուսներ և մոտոցիկլներ. Գունագծապատկերներ, ֊ ճանաչման նշաններ, մակագրություններ, լուսային և ձայնային հատուկ ազդանշաններ. Ընդհանուր պահանջներ

 

ՀՍՏ 185-2018 ազգային ստանդարտի վերանայում

2021 թվականի հուլիսի 7-ից ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության գործարկմամբ պայմանավորված օպերատիվ ծառայությունների ավտոմոբիլների, ավտոբուսների և մոտոցիկլետների գունագծապատկերների փոփոխություններ, նոր գունագծապատկերների սահմանման անհրաժեշտություն

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

/համաձայնությամբ/

 

Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ

/համաձայնությամբ/

ստանդարտ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

10. Անասնաբուժական ծառայություններ, վաճառք

10.1

Ոչ վերարտադրողական կենդանիների հիվանդությունների բուժմամբ և կանխարգելմամբ զբաղվող անասնաբուժական կլինիկաներին ներկայացվող պահանջներ

 

Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում

«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքով սահմանված անասնաբուժական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց ներկայացվող պահանջների սահմանում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

/համաձայնությամբ/

 

Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ

/համաձայնությամբ/

ստանդարտ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

10.2

Ոչ վերարտադրողական կենդանիների մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող օբյեկտներին ներկայացվող պահանջներ

 

Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում

Վաճառքի կետերում ոչ վերարտադրողական կենդանիների պահմանը և իրացմանը ներկայացվող պահանջների սահմանում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

/համաձայնությամբ/

 

Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ

/համաձայնությամբ/

ստանդարտ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

11. Տնկիներ

11.1

Տնկիներ. Տեխնիկական պայմաններ

 

Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում

«Սերմերի և տնկանյութի մասին» օրենքով սահմանվող դրույթների ապահովում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

/համաձայնությամբ/

 

Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ

/համաձայնությամբ/

ստանդարտ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

12. Գազի բալոններ

12.1

Գազի բալոններ. Անկարան գազի բալոններ և խողովակներ պողպատից և ալյումինի համահալվածքներից. Պարբերական հսկողություն և փորձարկումներ

 

Ազգային ստանդարտի մշակում

ԻՍՕ 18119:2018 ստանդարտին ներդաշնակ

ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 09-ի N 2011-Ն որոշման 21-րդ կետի կիրարկման ապահովում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

/համաձայնությամբ/

 

Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ

/համաձայնությամբ/

 

 

ստանդարտ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

13.  Թանկարժեք մետաղներ

13.1

Ոսկերչական արտադրանքներ և թանկարժեք մետաղներ. Չքայքայող հսկողություն էներգացրման ռենտգենաֆլուորեսցենտային վերլուծության մեթոդով (ED-XRF) թանկարժեք մետաղների նմուշի հաստատման համար

 

Ազգային ստանդարտի մշակում

ԻՍՕ 23345:2021 ստանդարտին ներդաշնակ

թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նմուշառման և լաբորատոր հետազոտությանը ներկայացվող պահանջների սահմանում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

/համաձայնությամբ/

Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ

/համաձայնությամբ/

ստանդարտ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

2. Միջպետական և միջազգային  ստանդարտացման աշխատանքներ

2.  Միջազգային, եվրոպական, միջպետական և ԵԱՏՄ ստանդարտացման աշխատանքների կազմա­կերպում

2.1. ԱՊՀ երկրների ստանդարտացման միջպետական խորհրդի, ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) և Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ), Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) աշխատանքների կազմակերպում

Հայրենական արտադրանքի մրցունակության և որակի բարձրացում

Տեխնիկական խոչընդոտների նվազեցում միջազգային, եվրոպական,  ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ երկրների  շուկաներում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

 (համաձայնությամբ)

ԱՊՀ ստանդար-տացման միջպետական խորհրդի որոշում, ԻՍՕ և ՍԵՆ վեհաժողով

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

2.2. Միջազգային և միջպետական ստանդարտ­ների նախագծերի էլեկտրոնային քվեար­կություն

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

 (համաձայնությամբ)

քվեարկության թերթիկներ

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

2.3. Միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ) և միջպետական (ԳՕՍՏ) ստանդարտների նախագծերի փորձաքննություն

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

 (համաձայնությամբ)

ստանդարտների նախագիծ

 

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

3․Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվա­կան սպա­սարկ­ման աշխա­­տանք­ներ

3.1. Ստանդարտացման ազգային ֆոնդի վարում

3.1.1. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ֆոնդի համալրում և հաշվառում

3.1.2. Ընդունված ազգային ստանդարտների գրանցում

3.1.3. Հայաստանի Հանրապետությունում գործող ազգային ստանդարտների ֆոնդի վարում

Ազգային Ֆոնդի արդիականացում.

Պատշաճ և հավաստի տեղեկատվության տրամադրում ստանդարտացման բնագավառում ՀՀ կազմակերպություններին և գործարարներին

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

 (համաձայնությամբ)

ստանդարտների ազգային ֆոնդի արդիականացում և վարում

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

3.2. Տեղեկատվական սպասարկման աշխա­տանք­ների կազմակերպում

3.2.1. Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների տեղե­կա­տվական սպասարկում

3.2.2. Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալ­ների բազայի (էլեկտրոնային տարբերակների) ստեղծում, հաշվառում և պահում

3.2.3. ԱՀԿ անդամ երկրների տեղեկատվական (հարցման) կենտրոններին համապատասխան հարցումների տրամադրում

3.2.4. Ազգային ստանդարտների եռամսյակային տեղեկատուների նախապատրաստում և հրա­տա­րա­կում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

 (համաձայնությամբ)

տեղեկատվա­կան սպասարկում

2023 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

Ընդամենը (այդ թվում` ԱԱՀ-ն) հազար դրամ

 

 

 

14123.4

               

 

 

 

  • Քննարկվել է

    05.12.2022 - 22.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2127

Տպել