Հիշել նախագիծը

2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի, 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տեղական տուրքերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:       
2023 թվականի համար Աբովյան համայնքում տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման  նախագիծը մշակվել է  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի,  «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ  հոդվածների հիման վրա։  
Աբովյան համայնքում տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու համար հիմք են ընդունվում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով սահմանված դրույքաչափերը և Աբովյան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկությունները: Թեև համայնքը բաժանված է մի քանի տարածագնահատման գոտիների, սակայն քաղաքաշինության և առևտրատնտեսական գործունեության առումով համաչափ է զարգացած, ուստի «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված գոտիավորում  սահմանվել է ըստ բնակավայրերի։
 Ավագանու կողմից սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերը նախորդ տարիներին մեծամասամբ մնացել են անփոփոխ: 2023 թվականի համար նույնպես առաջարկվում է 2022 թվականի համար սահմանված առևտրի և ծառայությունների ոլորտի տեղական տուրքերի դրույքաչափերը թողնել անփոփոխ: Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները, առաջարկվում է, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2023 թվականի համար Աբովյան քաղաքում  կիրառել 1.5 գործակից հետևյալ տուրքերի տեսակների համար՝       
1) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին»  օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար, 2) համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար։
2021 թվականի համար առաջարկվում է նախագծի հավելվածի 1-3 –րդ կետերում սահմանված տուրքերի դրույքաչափերի համար կիրառել 3.0 գործակից։ Շինարարության հետ կապված քաղաքաշինական փաստաթղթեր տրամադրելու գործառույթների կատարման վերջին տարիների վերլուծությունը ցույց է տվել, որ Աբովյան համայնքում տարեցտարի ավելանում է քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից շինարարություն իրականացնելու քանակը, իսկ համապատասխան տուրքերի դրույքաչափերը վերջին տասնամյակում չեն փոփոխվել: Դրան զուգահեռ ավելանում է ծառայությունների պահանջարկը և համապատասխանաբար՝ ավելանում է մասնագիտական հմտություններ պահանջող գործառույթների քանակը: Բացի այդ, մինչև շինարարության թույլտվություն տալը, համայնքի ղեկավարը  տրամադրում է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), որի համար տեղական տուրք կամ վճար սահմանված չէ: Քաղաքաշինության ոլորտի իրավական ակտերի պահանջների պահպանմամբ ժամանակին և որակյալ ծառայություններ մատուցելու համար պահանջվում է մշտապես ավելացնել և ներդնել ռեսուրսներ: Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ Աբովյան քաղաքը մոտ է Երևան քաղաքին, իսկ Երևան քաղաքում նշված տուրքերի դրույքաչափերի վրա կիրառվում է 7.0 գործակից։ Գյուղական բնակավայրերի համար նախորդ տարի սահմանված տեղական տուրքի դրույքաչափը մնացել է անփոփոխ։  Գյուղերում համարյա բոլոր դրույքաչափերի վրա կիրառվել է գործակիցներ։        
Ստորև ներկայացվում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով սահմանված դրույքաչափերը և Աբովյան համայնքում ավագանու կողմից սահմանելու համար նախատեսվող տեղական տուրքերի դրույքաչափերը, նշելով օրենքով սահմանված դրույքաչափը՝ ըստ բնակավայրերի և նրանց վրա կիրառված գործակիցները՝
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ  հոդվածի համաձայն` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական տուրքերը: Նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.1-րդ հոդվածում: Հետևաբար տեղական տուրքերը սահմանելու մասին ավագանու որոշման   նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովմանը:        
Քանի որ, տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող` օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած  պարտադիր գանձույթ է, հետևաբար տեղական տուրքերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է  կարգավորելու տեղական տուրքերի սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։ 


  • Քննարկվել է

    29.11.2022 - 14.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2255

Տպել