Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«——» «——————» 2022 թվականի N----Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ  8-Ի N489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացության (թույլատրագիր) տրամադրման կարգը հաստատելու մասին» N489-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
  • 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերում «դիմումատու» բառը՝ բոլոր հոլովաձևերով փոխարինել «հայտատու» բառով՝ համապատասխան հոլովաձևերով.
  • 3-րդ կետում «գրավոր դիմում» բառերը փոխարինել «հայտ» բառով.
  • 4-րդ կետում «կարող է ներկայացնել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային եղանակով» բառերը փոխարինել «ներկայացնում է «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր sw.gov.am)» համակարգի միջոցով (այսուհետ՝ էլեկտրոնային եղանակով):».
  • 6-րդ կետից «, փոստով կամ առձեռն» բառերը հանել.
  • 7-րդ կետից «կարող է տրվել թղթային կամ» բառերը փոխարինել «տրամադրվում է էլեկտրոնային եղանակով՝ սույն կարգին կցված Ձևին համապատասխան լրացված» բառերով.
  • հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ և 7.2-րդ կետերով.

«7.1. Այլ երկներ ներկայացնելու անհրաժեշտության դեպքում, հայտատուի գրավոր պահանջով, եզրակացության (թույլատրագիր) բնօրինակը տրամադրվում է առձեռն կամ ուղեկցող գրությամբ (փոստով)՝ հայտատուի լիազոր մարմին դիմելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում։

7.2. Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում, հայտատուն սույն կարգի 3-րդ կետով սահմանված հայտը, փաստաթղթերը և տեղեկությունները կարող է ներկայացնել, իսկ լիազոր մարմինը  Եզրակացությունը (թույլատրագիր) կամ սույն կարգի 6-րդ կետով սահմանված գրությունը կարող է տրամադրել թղթային տեսքով (փոստով կամ առձեռն)։».

  • 11-րդ կետը հանել.
  • 13-րդ կետում «Տրված» բառը փոխարինել «Սույն կարգի 7.1-րդ և 7.2-րդ կետերով նախատեսված դեպքերում տրամադրված» բառերով։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր sw.gov.am) էլեկտրո­­նային համակարգի միջոցով եզրակացության (թույլատրագիր) տրամադրման ենթահամակարգի գործարկման օրվանից:

 

  • Քննարկվել է

    28.11.2022 - 13.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2407

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ