Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1908-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1701-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1292-Ն, 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 1009-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1905-Ն, 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 104-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 381-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ « ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, 4-րդ, 5-րդ մասերը, «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 614-Ն ու 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություն և 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1069-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) վերնագրում «հատուկ խմբերին դասված անձանց ցանկը» բառերը փոխարինել «հատուկ խմբերին դասված անձանց, հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձանց ցանկերը» բառերով։
  2. Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց, հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձանց ցանկերը` համաձայն N 1 հավելվածի.»:

  1. Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց, հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձանց կացարանով ապահովելու կարգը, պայմանները, տրամադրման ժամկետները՝ համաձայն N 2 հավելվածի.»:

  1. Որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետը և որոշման N 5 հավելվածը ճանաչել ուժը կորցրած:
  2. Որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի:
  3. Որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 Հավելվածի:
  4. Որոշման N 4 հավելվածի
  • 7-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.  ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ 

  1. Կազմակեպություններն օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով լիազորված պետական մարմնին են ներկայացնում ձևին համապատասխան ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններ:
  2. ՄՍԾ-ը վարում է կացարան ստացող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգ:
  3. Սույն հավելվածով նախատեսված դեպքերում ՄՍԾ-ի և լիազորված պետական մարմնի միջև տեղեկության փոխանակումը և փաստաթղթերի առաքումն իրականացվում է գրավոր եղանակով՝ փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու միջոցով կամ էլեկտրոնային փոստի միջոցով կամ առցանց եղանակով՝ սոցիալական աջակցության բնագավառի տեղեկատվական շտեմարանների միջոցով, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։».
  • լրացնել նոր 8-րդ գլխով՝ հետևյալ բովանդակությամբ.

«8. ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ 

  1. Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի (մատուցվող ծառայությունների) մշտադիտարկման և գնահատման կարգը և մեթոդաբանությունը հաստատված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2022 թվականի օգոստոսի 3-ի N 100-Ա/1 հրամանով։
  2. Տրամադրվող կացարանի մշտադիտարկումը պետք է ուղղված լինի սույն հավելվածով նախատեսված միջոցառումների արդյունավետության գնահատմանը, դրանց իրականացման ընթացքում ծագած խնդիրների հստակեցմանը և լուծման ուղղությամբ առաջարկությունների ներկայացմանը։ Ծառայությունների իրականացման գնահատումը պետք է հիմնվի մի քանի աղբյուրների՝ մշտադիտարկման քանակական և որակական ցուցանիշների, այլընտրանքային հետազոտությունների, պաշտոնական վիճակագրական տվյալների վերլուծության, օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների և կատարված ուսումնասիրությունների վրա, որոնց դրական արդյունքները հետագայում պետք է օգտագործվեն տվյալ ծառայությունների շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունավետության բարձրացման և հետագա զարգացումների ապահովման համար։»:
  3. Որոշման N 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի:
  4. Հաստատել նոր N 7 հավելված՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ հատկացված բնակելի տարածքները (բնակարանները) նվիրաբերելու մասին կարգը» ՝ համաձայն N 4 հավելվածի:
  5. Սահմանել, որ՝
  • սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ որոշման համաձայն բնակելի տարածության կարիք ունեցող անձանց հերթացուցակում ներառված (հաշվառված) անձինք (ընտանիքները) պահպանում են իրենց հերթը և անհատույց օգտագործման եղանակով սոցիալական բնակարանային ֆոնդում կացարան ստանալու իրավունքը, իսկ կացարանի անհատույց տրամադրման պայմանագրերը կնքվում են հետևյալ ժամկետներով՝

ա.ծերության նպաստի տարիքի հասած անձինք` անժամկետ.

բ. սատարող ընտանիքները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասվող անձինք, մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտները` 10 տարի ժամկետով.

գ.  միածնող ընտանիքները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 3 հավելվածի 14-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված կարգով որպես «միայնակ չաշխատող կենսաթոշակառու» հաշվառված անձ (այդ թվում` նրա (նրանց) աշխատելու դեպքում), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փախստական ճանաչված և ապաստան ստացած անձ՝ 5 տարի ժամկետով.

դ. աշխատանքի վետերանի կարգավիճակ կամ 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված խնամողներ չունեցող տարեց անձինք՝ անժամկետ.

ե. «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող երեխայով միածնող ընտանիք կամ ամուսնական զույգ, եթե ամուսիններից երկուսն էլ ունեն հաշմանդամություն՝ մինչև տասը տարի ժամկետով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու դրությամբ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանի անհատույց օգտագործման գործող պայմանագրերը շարունակում են գործել մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը կամ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծումը:
  2. Հանձնարարել
  • Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ սույն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում Միասնական սոցիալական ծառայությանը տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը.
  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

ա. սույն որոշումն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո, ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 15-ի N 1069-Ն որոշման մեջ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ՝ հիմք ընդունելով կիրառման ընթացքում ծագած խնդիրները.

բ. սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում պատշաճ կարգով իրազեկել N 7 հավելվածի շահառուներին, ապահովել զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական կայքէջի միջոցով բնակարանների նվիրաբերության գործընթացի մեկնարկի վերաբերյալ իրազեկումը և կազմակերպել որոշման N 7 հավելվածով սահմանված նվիրաբերության գործընթացը։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

___________ N       -Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման

 

 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ՝ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻՆ ԴԱՍՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ՀՐԱՏԱՊ ԱՐՁԱԳԱՆՔ ՊԱՀԱՆՋՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  1. Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին են դասվում ժամանակավոր կացարանում կամ հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող, սեփականության կամ համասեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարան (բնակելի տարածություն) չունեցող, կացարանով ապահովելու համար հաշվառման վերցնելու և կացարան տրամադրելու ժամկետներին նախորդող հինգ տարիների ընթացքում բնակարան (բնակելի տուն) չօտարած, շուրջօրյա լրիվ խնամքի կարիք չունեցող և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, անապահովության 20.00-ից բարձր միավոր ունեցող հետևյալ անձինք (ընտանիքները)`
  • միայնակ կենսաթոշակառուն կամ միայն կենսաթոշակառուներից բաղկացած ընտանիքը.
  • միածնող ընտանիքը, եթե ամուսիններից մեկը մահացել է կամ ճանաչվել է մահացած կամ միայնակ անձի կողմից որդեգրվել է երեխա, որը խնամում է առնվազն մեկը հաշմանդամություն ունեցող երեխայի.
  • մեկ աշխատունակ անձից և երկու ու ավելի խնամառուներից (առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, երեխաներ, 75 տարեկանից բարձր անձինք) բաղկացած ընտանիքը.
  • Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականը կամ նրա ընտանիքը, որը խնամում է առնվազն մեկ երեխա․
  • միայն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող ծնողներից (ծնողից) բաղկացած ընտանիքը, որը խնամում է  առնվազն մեկ երեխա։
  1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, որոնք չունեն սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն և վերջին 5 տարիների ընթացքում չեն օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունը, իրավունք ունեն ստանալու կացարան սույն որոշմամբ սահմանված կարգով:
  2. Հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձանց թվին են դասվում՝
  • ռազմական դրության կամ ռազմական գործողությունների հետևանքով դեպի Հայաստանի Հանրապետություն տեղահանված Հայաստանի Հանրապետության քաղաքացին կամ նրա ընտանիքը.
  • Հայաստանի Հանրապետության տարածքում հայտարարված արտակարգ դրության հետևանքով տեղահանված անձը կամ ընտանիքը.
  • Հայաստանի Հանրապետության տարածքում հայտարարված արտակարգ իրավիճակի հետևանքով տեղահանված անձը կամ ընտանիքը.
  • անձի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող անհետաձգելի լուծում պահանջող իրավիճակում հայտնված անձը կամ ընտանիքը։
  1. Սույն Հավելվածի 3-րդ կետով նշված անձը կամ ընտանիքը կարող է ապահովվել կացարանով, եթե
    • կացարանով ապահովելու համար հաշվառման վերցնելու և կացարան տրամադրելու պահին չունի սեփականության կամ համասեփականության իրավունքով բնակարան (բնակելի տուն) կամ ունի սեփականության կամ համասեփականության իրավունքով բնակարան (բնակելի տուն), որը դարձել է բնակվելու համար ոչ պիտանի՝ սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված հանգամանքների հետևանքով,
    • սույն հավելվածի 3-րդ կետով նշված հանգամանքը վերանալուց հետո անցել է վեց ամիս և նշված հանգամանքների հետևանքով անձը կամ ընտանիքը չի կարող վերադառնալ իր մշտական բնակության վայր և
    • ունի հետևյալ խոցելիությունը

ա. ընտանիքը բաղկացած է միայնակ կենսաթոշակառուից կամ միայն կենսաթոշակառուներից, կամ

բ. միածնող ընտանիք է, եթե ամուսիններից մեկը մահացել է կամ ճանաչվել է մահացած կամ միայնակ անձի կողմից որդեգրվել է երեխա, որը խնամում է առնվազն մեկը հաշմանդամություն ունեցող երեխայի.

գ. ընտանիքը բաղկացած է մեկ աշխատունակ անձից և առնվազն մեկ խնամառուից (առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, երեխաներ, 75 տարեկանից բարձր անձինք) բաղկացած ընտանիքը.

դ. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականը կամ նրա ընտանիքը, որը խնամում է առնվազն մեկ երեխա․

ե. ընտանիքը բաղկացած է միայն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող  ծնողներից (ծնողից), որը խնամում է  առնվազն մեկ երեխա։

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

___________ N   -Ն որոշման

 «Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման

 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ՝ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻՆ ԴԱՍՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ՀՐԱՏԱՊ ԱՐՁԱԳԱՆՔ ՊԱՀԱՆՋՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 
  1. Սույն կարգով կարգավորվում են սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձին (ընտանիքին), հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձին (ընտանիքին) (այսուհետ՝ նաև շահառու) կացարանի տրամադրման հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
  • սոցիալականբնակարանային ֆոնդ` պետական կամ համայնքային բյուջեների կամ օրենքով չարգելված այլ միջոցներով իրականացվող ծրագրերի շրջանակներում ձևավորվող բնակարանային ֆոնդի ամբողջություն, որն ուղղված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի կացարանով ապահովմանը.
  • կացարան`սոցիալական բնակարանային ֆոնդի բնակելի տարածք։
  1. Շահառուին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կացարանում տեղավորում, համապատասխան պայմանագիրը կնքում, լուծում և պայմանագրի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնում է` պետական սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման և կացարաններով ապահովման գործառույթն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն): 
  1. ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 
  1. Կացարանում տեղավորվելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 1 Հավելվածում նշված անձը կամ ընտանիքը (այսուհետ` դիմող) դիմում է իր փաստացի բնակության վայրի Միասնականսոցիալական ծառայության (այսուհետ՝ ՄՍԾ) տարածքային կենտրոն (այսուհետ` կենտրոն) և հաշվառվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ներկայացնելով
  • դիմում` համաձայն N 1 ձևի.
  • ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերը, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքը.
  • որոշման N 1 հավելված նշված կարգավիճակը հաստատող փաստաթղթեր, բացառությամբ սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքի:
  1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառման համար դիմողը ներկայացնում է նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից տրված առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառված լինելու մասին տեղեկանքը:
  2. Անձը համարվում է միայնակ կենսաթոշակառու, եթե հանդիսանում է կենսաթոշակառու կամ ծերության կամ հաշմանդամության նպաստ ստացող անձ (բացառությամբ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի), որը չունի զավակներ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ խնամողներ կամ ունի կենսաթոշակի կամ ծերության կամ հաշմանդամության նպաստի (բացառությամբ երրորդ խմբի հաշմանդամ հանդիսացող անձի) իրավունք ունեցող զավակներ, որի մասին տվյալ անձը (անձինք) տալիս է (են) դիմում-հայտարարություն:
  3. Անձի (ընտանիքի) տեղահանման, որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 2-րդ կետի, ինչպես նաև սեփականության իրավունքով պատկանող բնակարանը (բնակելի տարածությունը) բնակության համար պիտանի կամ ոչ պիտանի լինելու վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։
  4. Կենտրոնը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում
  • առցանց հարցում է կատարում Կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարան` սույն կարգի 4-րդ կետով սահմանված դիմողի (ընտանիքի բոլոր անդամների) անվամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բնակարանի (բնակելի տարածության) նկատմամբ սեփականության կամ համասեփականության կամ օգտագործման իրավունքի գրանցման, ինչպես նաև դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող հինգ տարվա ընթացքում բնակարանի (բնակելի տարածության) օտարման մասին տվյալներ ստանալու նպատակով․
  • հարցում է կատարում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ սույն կարգի 7-րդ կետով սահմանված տեղեկատվությունը ստանալու նպատակով․
  • դիմում է կենտրոնի համակարգող խորհրդին՝ որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված անձի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող անհետաձգելի լուծում պահանջող իրավիճակի առկայության կամ բացակայության մասին առաջարկ ներկայացնելու նպատակով.
  • միայնակ անձի դեպքում, օրենսդրությամբ սահմանված կարգով, գնահատում է նրա շուրջօրյա լրիվ խնամքի կարիք ունենալու կամ չունենալու հանգամանքը:
  1. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Կադաստրի կոմիտեն, համակարգող խորհուրդը սույն կարգի 8-րդ կետով նախատեսված հարցումն ստանալուց հետո պահանջվող տեղեկատվությունը/փաստաթղթերը տրամադրում են յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
  2. Սույն կարգով սահմանված փաստաթղթերը չեն պահանջվում, եթե դրանցում ներառված տվյալներն առկա են համապատասխան մարմինների (կազմակերպությունների) էլեկտրոնային տեղեկատվական բազաներում:
  3. Կենտրոնի աշխատողը սահմանված կարգով ստացած տվյալները համեմատում է դիմողի դիմումում ներառված տվյալների հետ, անհամապատասխանության դեպքում դրա մասին տեղեկացնում է դիմողին, իսկ տեղեկանքը (տվյալները) տպում և ներկայացնում է կենտրոնի ղեկավարին` ստանալու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում, որը հաստատվելուց հետո տեղադրվում էսոցիալական գործի մեջ:
  4. Կենտրոնը խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից՝ որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառված անձին հաշվառում է նրա օրինական ներկայացուցչի տվյալներով` նշելով, որ բնակելի տարածություն ստանալու իրավունքը ծագում է այդ երեխայի համար՝ նրա 18 տարին լրանալու կամ անչափահասի` օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչելու օրը:
  5. Բնակելի տարածության համար հաշվառումը մերժվում է, եթե անձը (ընտանիքը)`
  • Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության կամ համասեփականության կամ օգտագործման իրավունքով ունի բնակարան (բնակելի տարածություն), իսկ որոշման N 1 հավելվածի 3-րդ կետում նշված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության տարածքում ունի սեփականության կամ համասեփականության իրավունքով բնակարան (բնակելի տարածություն), որը բնակության համար պիտանի է.
  • օտարել է բնակարան (բնակելի տարածություն)` հաշվառման վերցնելու ժամկետին նախորդող 5 տարվա ընթացքում, բացառությամբ որոշման N 1 հավելվածի 3-րդ կետում նշված դեպքերի.
  • որոշմամբ սահմանված կարգով բնակվում է կացարանում.
  • որոշմամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում.
  • շուրջօրյա լրիվ խնամքի կարիք ունենալու դեպքում (միայնակ անձի դեպքում).
  • «Սոցիալականաջակցության մասին» օրենքով սահմանված այլ դեպքերում:
  1. Կենտրոնի աշխատողը, դիմումն ընդունելիս, դիմողին ծանոթացնում է կացարանում տեղավորվելու համար հաշվառման և դրա տրամադրման կարգին: Հաշվառումը մերժելու կամ հաստատելու մասին որոշում կայացնելու դեպքում կենտրոնը դրա մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմողին, մերժման դեպքում` նշելով մերժելու պատճառը և որոշումը բողոքարկելու կարգը: 

III.  ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳԸ 

  1. Որոշման N 1 հավելված նշված անձանց (ընտանիքների) դիմումներում ներառված և կից ներկայացված փաստաթղթերում առկա (առցանց ստացված) տվյալների հիման վրա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) ստեղծում է նշված  անձանց տվյալների տեղեկատվական ենթահամակարգը (այսուհետ` տեղեկատվական ենթահամակարգ) և տիրապետում դրան, սպասարկում և շահագործում է սոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարանների սպասարկման և շահագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպությունը, իսկ վարում է ՄՍԾ-ը:
  2. Տեղեկատվական ենթահամակարգը բաղկացած է տեղական և կենտրոնական տեղեկատվական շտեմարաններից, ընդ որում, տեղական տեղեկատվական շտեմարանը ձևավորվում է կենտրոնների կողմից` կացարանում տեղավորվելու համար դիմած անձանց ներկայացրած տվյալների հիման վրա` դրանք ամբողջական ստանալուց հետո ոչ ուշ՝ երեք օրվա ընթացքում:
  3. Տեղական տեղեկատվական շտեմարանում կատարված փոփոխություններն անմիջապես արտացոլվում են կենտրոնական տեղեկատվական շտեմարանում:
  4. Տեղական տեղեկատվական շտեմարանում տվյալների ներառման ժամանակ կատարված տեխնիկական սխալներն ուղղվում են դրանց պատշաճ հիմնավորումները ՄՍԾ ներկայացնելուց հետո յոթօրյա ժամկետում` սոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարանների սպասարկման և շահագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպության կողմից: 
  1. ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԵՐԹԱՑՈՒՑԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ 
  1. Շահառուների հերթացուցակը ձևավորվում է տեղեկատվական շտեմարանում առկա տվյալների հիման վրա` ըստ դիմումը տալու օրվա։
  2. Եթե բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձը (ընտանիքը) կացարանով ապահովելու ժամանակ կորցնում է իր սոցիալական խումբը, բայց պատկանում է որոշման N 1 հավելվածով սահմանված այլ սոցիալական խմբին, ապա անձը (ընտանիքը) հերթացուցակում պահպանում է կացարան ստանալու իրավունքը: Եթե կացարանի տրամադրման ժամանակ անձը (ընտանիքը) պատկանում է որոշմամբ սահմանված մի քանի սոցիալական խմբերին, ապա կացարանում տեղավորումը կատարվում է նրա ընտրությամբ:
  3. Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձինք (ընտանիքները) հաշվառումից հանվում են`
  • կացարանում տեղավորվելու (այդ թվում` մեկից ավելի սոցիալական խումբ ունենալու պարագայում` դրանցից որևէ մեկի հիմքով կացարանով ապահովվելու դեպքում).
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջեով նախատեսված կամ այլ ծրագրերի շրջանակներում իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու կամ սեփականության կամ համասեփականության իրավունքով բնակելի տարածություն ձեռք բերելու (այդ թվում` ժառանգություն, նվիրատվություն և այլն) դեպքում.
  • Հայաստանի Հանրապետությունից այլ պետություն մշտական բնակության մեկնելու դեպքում՝ բացառությամբ սույն կարգով սահմանված դեպքի.
  • դիմողի կողմից հաշվառումից դուրս գալու մասին գրավոր դիմումի դեպքում.
  • հատկացվող կացարանից սույն կարգով սահմանված կարգով հրաժարվելու դեպքում.
  • որպես բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող հաշվառվելու համար ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու դեպքում.
  • շուրջօրյա լրիվ խնամքի կարիք ունենալու դեպքում (միայնակ անձի դեպքում).
  • դիմողի մահվան դեպքում՝ բացառությամբ սույն կարգով սահմանված դեպքի:
  1. Սույն կարգի 21-րդ կետի 3-րդ և 8-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում ընտանիքը պահպանում է հերթացուցակում համապատասխան համարով հաշվառումը, եթե այդ պահի դրությամբ դիմողի ընտանիքի որևէ այլ անդամի համար չեն վերացել հաշվառման համապատասխան հիմքերը: 
  1. ԿԱՑԱՐԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ 
  1. Կացարանը տրամադրվում է որոշման N 1 հավելվածում նշված անձին (ընտանիքին)` ըստ հաշվառման հերթականության՝ ՄՍԾ-ի պետի հրամանով:
  2. Բնակչի կողմից կացարանն ազատվելու օրվանից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությունը դրա մասին տեղեկացնում է ՄՍԾ-ին:
  3. Եթե ազատված կացարանները գտնվում են տարբեր համայնքներում, ապա բնակչին առաջարկվում է՝ իր կամ ընտանիքի բնակության վայրի հաշվառման համայնքում կամ դրան առավել մոտ գտնվող համայնքում գտնվող կացարան։ Եթե անձը կամ ընտանիքը հաշվառված չէ բնակության վայրի հասցեով, ապա հիմք է ընդունվում նրանց վերջին հաշվառման հասցեն։
  4. Եթե ազատ կացարանները մի քանիսն են, ապա կացարանն առաջարկելիս հաշվի է առնվում
  • ընտանիքի անդամների թիվը (մի քանի անդամից բաղկացած ընտանիքին առաջարկվում է մեծ տարածքով կացարան)․
  • ընտանիքի անդամի զբաղվածության (աշխատանքի) վայրը․
  • ընտանիքի անդամի հիվանդության դեպքում հատուկ բուժում իրականացնող բժշկական հաստատությունների գտնելու վայրերը:
  1. Ազատված կացարանում որոշման N 1 հավելվածում նշված և հաշվառման ցուցակում ընդգրկված անձին (ընտանիքին) արտահերթ տեղավորելու վերաբերյալ հրամանն ընդունում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ՝ նախարար)՝ կենտրոնի «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված տարածքային մակարդակում ընդունված սոցիալական համագործակցության համաձայնագրով նախատեսված համակարգող խորհրդի (այսուհետ՝ համակարգող խորհուրդ) պատշաճ հիմնավորված առաջարկության հիման վրա: Համակարգող խորհրդի առաջարկը ՄՍԾ-ը ներկայացնում է նախարարությանը՝ այն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։
  2. Ազատված կացարանում բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանց հաշվառման ցուցակում ընդգրկված անձին (ընտանիքին) արտահերթ տեղավորելու վերաբերյալ հարցը համակարգող խորհրդի քննարկմանը կարող է ներկայացվել՝
  • նախարարության պատասխանատու ստորաբաժանման կողմից.
  • համակարգող խորհրդի անդամ կազմակերպություններից որևէ մեկի կողմից.
  • բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձի (ընտանիքի) դիմելու դեպքում.
  • ՄՍԾ-ի պատասխանատու ստորաբաժանման կողմից:
  1. Համակարգող խորհրդի քննարկմանն ազատված կացարանում բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանց հաշվառման ցուցակում ընդգրկված անձին (ընտանիքին) արտահերթ տեղավորման վերաբերյալ առաջարկությանը կից ներկայացվում են այն տվյալները (փաստերը, հանգամանքները) և դրանք հավաստող փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել տվյալ առաջարկության համար:
  2. Սույն կարգի 27-րդ կետով նախատեսված առաջարկության համար կողմնորոշիչ հանգամանքներ են՝
  • դիմողի՝ ընտանիքում մինչև 5 տարեկան երեխաների թիվը.
  • դիմողի կամ ընտանիքի անդամի հղի լինելը.
  • դիմողի՝ փաստացի բնակության ընտանիքում միջանձնային լարված հարաբերությունների և (կամ) բռնության կամ բռնության սպառնալիքի առկայությունը.
  • դիմողի կամ դիմողի ընտանիքի անդամի՝ վերջին երեք տարվա ընթացքում ժամկետային զինծառայությունից զորացրված լինելը.
  • դիմողի կամ դիմողի ընտանիքի անդամի՝ քրեակատարողական հիմնարկից վերադարձած, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հանրային աշխատանքներ կատարող անձ լինելը, պատիժը պայմանականորեն չկիրառելու փորձաշրջանում գտնվելը, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված լինելը.
  • դիմողի կամ դիմողի ընտանիքի անդամների հաշմանդամություն ունենալու հանգամանքը.
  • ընտանիքում նույն կարգավիճակ ունեցող (առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձ, մանկատան շրջանավարտ լինելը և այլն) քույրեր, եղբայրներ լինելը.
  • կյանքի դժվարին վիճակում գտնվելու այլ հանգամանքներ:
  1. Համակարգող խորհրդի նիստը հրավիրվում է առաջարկությունն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան տասը աշխատանքային օրվա ընթացքում: Համակարգող խորհրդի առաջարկը կենտրոնին է ներկայացվում նիստը հրավիրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
  2. Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) հաշվառման ցուցակի` այդ պահի դրությամբ առաջին համարով հաշվառված անձի բնակության վայրի կենտրոնն կազմակերպում է տվյալ անձի (ընտանիքի) տվյալների կրկնակի ուսումնասիրություն՝ 15-օրյա ժամկետում, և սույն կարգի 21-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում կենտրոնը որոշում է ընդունում տվյալ անձին կացարան տրամադրելու մասին:
  3. Կացարանի տրամադրումը մերժվում է նաև, եթե
  • կացարան տրամադրելու ժամկետին նախորդող հինգ տարիների ընթացքում անձը (ընտանիքը) օտարել է բնակարան (բնակելի տուն), բացառությամբ որոշման N 1 հավելվածի 3-4--րդ կետերի.
  • չի պահպանվել որոշման N 1 հավելվածով նախատեսված կարգավիճակը:
  1. Եթե բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանց հաշվառման ցուցակի` այդ պահի դրությամբ առաջին համարով հաշվառված անձն առանց ծնողական խնամքի մնացած երեխա է, որի բնակելի տարածության իրավունքը ծագում է ավելի ուշ ժամկետում` նրա 18 տարին լրանալու օրը կամ անչափահասի` օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչելու օրը, ապա կենտրոնը սույն կարգի 32-րդ կետով սահմանված ուսումնասիրությունը կազմակերպում է հերթացուցակում ընդգրկված հաջորդ անձի (ընտանիքի) համար, իսկ առանց ծնողական խնամքի մնացած երեխան հերթացուցակում պահպանում է իր տեղը` մինչև նրա 18 տարին լրանալը կամ անչափահասի` օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչելու օրը:
  2. Սույն կարգի 32-րդ կետով նախատեսված ուսումնասիրության արդյունքում կացարանի տրամադրման հիմքերի բացակայության դեպքում կենտրոնը դրա մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմողին:
  3. Եթե իրականացված ուսումնասիրության ընթացքում դիմողը գրավոր հրաժարվում է առաջարկվող կացարանից, ապա նա հերթացուցակում պահպանվում է իր հերթը, իսկ կենտրոնը սույն կարգի 32-րդ կետով նախատեսված` հաջորդ ուսումնասիրությունը կազմակերպում է հերթացուցակում ընդգրկված հաջորդ անձի (ընտանիքի) համար: Նույն անձին (ընտանիքին) երկրորդ անգամ կացարան առաջարկելու դեպքում գրավոր հրաժարման դեպքում, անձը (ընտանիքը) հանվում է հերթացուցակից և կորցնում է կացարան ստանալու իր իրավունքը։
  4. Հերթացուցակում ընդգրկված անձանց (ընտանիքների) հերթագրման հավասար պայմանների (դիմումը ներկայացնելու օր) դեպքում կիրառվում են հետևյալ առաջնահերթությունները` ըստ թվարկման հերթականության`
  • խնամքին առկա երեխաների թիվը.
  • ընտանիքում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող անձի առկայությունը և նրանց թիվը.
  • ընտանիքի անդամի ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու հանգամանքը:
  1. Կենտրոնը սույն կարգի 32-րդ կետով նախատեսված որոշումն ընդունելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է կազմակերպությանը և բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձին (ընտանիքին):
  2. Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձը (ընտանիքը) սույն կարգի 32-րդ կետով նախատեսված որոշումն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում ներկայանում է կազմակերպություն, իսկ դրա անհնարինության դեպքում գրավոր ձևով տեղյակ է պահում կազմակերպությանը` նշելով պատճառը, ներկայանալու հնարավոր ժամկետը, որը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան ևս 30 օր:
  3. Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձի (ընտանիքի) կողմից սույն կարգի 39-րդ կետով սահմանված ժամկետում կազմակերպություն չներկայանալը դիտարկվում է որպես տրամադրվող կացարանից հրաժարում, որի մասին կազմակերպությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է կենտրոնին:
  4. Կենտրոնը սույն կարգի 39-րդ և 40-րդ կետերով նախատեսված գրությունն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձի (ընտանիքի)՝ կազմակերպություն չներկայանալու մասին` պատճառների ուսումնասիրության և կազմակերպությանը ներկայացնում է եզրակացություն՝ անձի (ընտանիքի) չներկայանալը հարգելի համարելու և ժամկետը երկարաձգելու կամ ոչ հարգելի համարելու մասին կամ, հնարավորության դեպքում, ապահովում է դիմողի գրավոր հրաժարման ձևակերպումը:
  5. Սույն կարգի 41-րդ կետով նախատեսված կարգով դիմողի կողմից գրավոր հրաժարում ներկայացնելու կամ կազմակերպություն չներկայանալու հանգամանքը ոչ հարգելի ճանաչելու կամ հարգելի ճանաչելու ու երկարաձգված ժամկետում կազմակերպություն կրկին չներկայանալու դեպքում՝ դիմողը հանվում է հաշվառումից և կորցնում է կացարանով ապահովելու իրավունքը:
  6. Կացարաններն անհատույց բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձին (ընտանիքին) տրամադրվում են`
  • որոշման N 1 հավելվածի 1-ին կետով նախատեսված անձին (ընտանիքին)՝ 3 տարի ժամկետով, իսկ միայնակ կենսաթոշակառուին կամ միայն կենսաթոշակառուներից բաղկացած ընտանիքին՝ անժամկետ.
  • առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձանց՝ մինչև նրանց 23 տարին լրանալը, իսկ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողին՝ մինչև 26 տարին լրանալը.
  • որոշման N 1 հավելվածի 3-րդ կետում նշված անձին (ընտանիքին)՝ մեկ տարի ժամկետով:
  1. Սույն կարգի 43-րդ կետով նախատեսված ժամկետները լրանալու դեպքում՝ համապատասխան կարգավիճակը պահպանած անձի (ընտանիքի) պայմանագիրը կարող է երկարաձգվել նույն ժամկետով միայն մեկ անգամ: Պայմանագրի ժամկետի երկարաձգման համար բնակիչը պայմանագրի ժամկետի ավարտից առնվազն մեկ ամիս առաջ ներկայացնում է սույն կարգով սահմանված դիմում, որը ուսումնասիրվում և համապատասխան որոշումը կայացվում է որոշմամբ սահմանված կարգով:
  2. Սույն կարգի 43-րդ և 44-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալուց հետո տվյալ անձը (ընտանիքը) կարող է շարունակել բնակվել իր (իրենց) կողմից զբաղեցված կացարանում՝ կազմակերպության և իր (իրենց) միջև կնքված վարձակալության պայմանագրի հիման վրա, որի առանձնահատկությունները սահմանված են որոշման N 6 հավելվածով: Վարձակալության պայմանագրի կնքման նպատակով բնակիչը պայմանագրի ժամկետի ավարտից առնվազն մեկ ամիս առաջ ներկայացնում է սույն կարգով սահմանված դիմում, որը ուսումնասիրվում և համապատասխան որոշումը կայացվում է որոշմամբ սահմանված կարգով:
  3. Կացարանի անհատույց տրամադրման պայմանագրի լուծման հիմքերն են՝
  • շահառուի գրավոր դիմումը.
  • պայմանագրով սահմանված ժամկետը լրանալը.
  • բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող կազմակերպություն ընդունվելը.
  • կացարանի համակեցության կանոնները կամ այլ ներքին իրավական ակտերով սահմանված պահանջները մեկ տարվա ընթացքում առնվազն երեք անգամ խախտելը․
  • սույն կարգի 51-րդ կետի 4-րդ ենթակետում նշված ժամկետում կացարանից բացակայելը.
  • բնակարան (բնակելի տարածություն) սեփականության իրավունքով ձեռքբերելը.
  • միայնակ անձի մահը.
  • օրենսդրությամբ սահմանված այլ հիմքեր:
  1. Կազմակերպության և կացարան ընդունվող յուրաքանչյուր անձի միջև կնքվում է անհատույց օգտագործման պայմանագիր: Կացարանի անհատույց օգտագործման պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է նախարարը, որը պետք է ընդգրկի որոշման N 6 Հավելվածով սահմանված պայմանագրի պարտադիր պայմանները, բացառությամբ վարձավճարի հետ կապված իրավակարգավորումների:
  2. Կացարանում անձի (ընտանիքի) բնակության, համակեցության կանոնների պահպանման հետ կապված հարաբերությունները կանոնակարգվում են կազմակերպության՝ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի (կամ պաշտոնատար անձի) կողմից հաստատված համակեցության կանոններով և այլ ներքին իրավական ակտերով:
  3. Կացարան անձի ընդունելությունը ձևակերպվում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի հրամանով:
  4. Կազմակերպության որոշումները, գործողությունները և անգործությունը կարող են բողոքարկվել նախարարությանը։ 
  1. ԲՆԱԿՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 
  1. Կացարանի բնակիչներն ունեն հետևյալ հիմնական իրավունքները`
  • սույն կարգի 43-րդ կետով սահմանված ժամկետում անարգել բնակվելու տրամադրված կոմունալ հարմարություններով կացարանում.
  • իրեն հատկացված կացարանում բնակվելու իր ընտանիքի անդամների հետ.
  • բնակության ընթացքում յուրաքանչյուր ամիս առավելագույնը երեք օր հյուրընկալելու այլ անձանց.
  • բնակության իրավունքի ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում կացարանից բացակայելու մինչև 6 ամիս, կազմակերպության համաձայնությամբ` մինչև 12 ամիս.
  • վաղաժամկետ դուրս գալու իր կացարանից` պահպանելով բնակելի տարածության իրավունքը և վերականգնելու հաշվառման ցուցակում նախկին դիրքը, եթե կացարանում առկա են այնպիսի թերություններ (որոնց մասին նա չգիտեր ու չէր իմացել կացարանում տեղավորվելիս), որոնք կացարանի բնականոն օգտագործումը դարձնում են անհնար, կամ կացարանը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի այնպիսի հանգամանքների ուժով, որոնց համար բնակիչը պատասխանատվություն չի կրում:
  1. Սույն կարգի 51-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված հանգամանքի առկայությունը կամ բացակայությունը հաստատում է կազմակերպությունը:
  2. Կացարանի բնակիչներն ունեն հետևյալ հիմնական պարտականությունները`
  • սույն կարգի 39-րդ կետով նախատեսված որոշումն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում ներկայանալ կացարան, իսկ դրա անհնարինության դեպքում գրավոր տեղեկացնել կազմակերպությանը` նշելով դրա պատճառը.
  • կազմակերպություն ներկայանալուց հետո 7-օրյա ժամկետում հաշվառվել բնակչության տեղական ռեգիստրում` կացարանի հասցեով.
  • պահպանել կացարանում բնակվելու ընդհանուր համակեցության կանոնները.
  • սույն կարգի 46-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված հանգամանքի առաջացման դեպքում եռօրյա ժամկետում դրա մասին հայտնել կազմակերպությանը.
  • տեղեկացնել, եթե ձեռք է բերել սեփականության իրավունքով բնակարան (բնակելի տարածություն):

VII. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ 

  1. Հայաստանի Հանրապետությունում բնակելի տարածության կարիք ունեցող անձանց կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման ծրագրի իրականացումը ֆինանսավորվում է`
  • Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` տվյալ նպատակի համար հատկացված ֆինանսական միջոցներից.
  • համայնքի բյուջեի միջոցներից.
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից հատկացված ֆինանսական միջոցներից: 

VIII. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ 

  1. ՄՍԾ-ը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը նախարարությանն է ներկայացնում ամփոփ տեղեկատվություն նախորդ ամսվա ընթացքում ազատված կացարանների թվաքանակի, տեղավորված բնակիչների սոցիալական խմբի և քանակի, ազատ կացարանների, ներքին կարգապահական կանոնները խախտող անձանց, լուծված պայմանագրերի և, ըստ անհրաժեշտության, այլ տեղեկությունների վերաբերյալ։»:

 

  Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

___________ N   -Ն որոշման

 

«Հավելված N 6

ՀՀ կառավարության 2015 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման

 

Ա Ռ Ա Ն Ձ Ն Ա Հ Ա Տ Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր 

ԿԱՑԱՐԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ 

  1. Անձի (ընտանիքի, այսուհետ` նաև շահառու) և պետական սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման և կացարաններով ապահովման գործառույթն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) միջև վարձակալության պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) կնքվում է սույն որոշմամբ սահմանված կարգով:
  2. Այն շահառուի հետ, ում հետ կնքված է եղել կացարանի անհատույց օգտագործման պայմանագիր, պայմանագրի ժամկետը լրանալու և կարգավիճակը պահպանելու դեպքում կարող է կնքվել վարձակալության պայմանագիր, եթե ընտանիքի աշխատունակ անձինք ունեն զբաղվածություն կամ հանդիսանում են զբաղվածության որևէ ծրագրի շահառու՝ կազմակերպության սոցիալական աշխատողի, իսկ վերջինիս բացակայության դեպքում կացարանի հասցեն սպասարկող ՄՍԾ-ի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողի եզրակացության հիման վրա: Ընտանիքի աշխատունակ անձինք են համարվում 18-65 տարեկան անձինք, բացառությամբ այն անձանց ովքեր
  • առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող ուսանող են, կամ
  • հաշմանդամության հիմքով չեն կարող աշխատել:
  1. Վարձակալության պայմանագրերի օրինակելի ձևը հաստատում է նախարարը: Վարձակալության պայմանագիրը կնքվում է առավելագույնը երեք տարի ժամկետով։
  2. Վարձակալության պայմանագրում, ի թիվս այլ տեղեկությունների, պետք է նախատեսվի նաև ՝
  • կողմերի վավերապայմանները, այդ թվում՝ կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, կազմակերպության անունից պայմանագիրը կնքող անձի պաշտոնը, անունը, ազգանունը.
  • բնակչի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, կացարանի հասցեն.
  • վարձավճարի չափը, վճարման կարգը.
  • կողմերի իրավունքներն ու պարտականությունները.
  • պայմանագիրը փոփոխելու և լուծելու հիմքերը:
  1. Պայմանագրից բխող՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վճարումներն իրականացնում է վարձակալը (շահառուն):
  2. Վարձավճարի չափը վերանայվում է յուրաքանչյուր հաջորդ տարվա փետրվարի 1-ից: Պայմանագրի ցանկացած փոփոխություն և լրացում կատարվում է կողմերի համաձայնությամբ` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով:
  3. Նախարարությանը ենթակա կացարանների հասցեների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է Կադաստրի կոմիտեին մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը: Կադաստրի կոմիտեն մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը նախարարությանն է ներկայացնում կացարանների գտնվելու համայնքներում գտնվող բնակարանների մեկ քառակուսի մետրի համար գործող շուկայական միջին նվազագույն չափը։
  4. Վարձակալության պայմանագրի վարձավճարի չափը որոշվում է հետևյալ եղանակով՝
  • Երևան քաղաքում գտնվող կացարանի դեպքում՝ վարձավճարը հաշվարկվում է հիմք ընդունելով Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված մեկ քառակուսի մետրի համար հաշվարկված միջին նվազագույն վարձավճարի և կացարանի մակերեսի արտադրյալի 30 տոկոսի չափով.
  • այլ բնակավայրերում՝ վարձավճարը հաշվարկվում է հիմք ընդունելով Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված մեկ քառակուսի մետրի համար հաշվարկված միջին նվազագույն վարձավճարի և կացարանի մակերեսի արտադրյալի 60 տոկոսի չափով:
  1. Կազմակերպությունը`
  • մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը նախարարության կողմից տրամադրված վարձավճարների չափի հիման հիման վրա կատարում է անհրաժեշտ փոփոխություններ գործող պայմանագրերում, եթե վարձավճարի չափը նվազել է.
  • վարձակալության տրամադրվող գույքի վարձավճարից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպության տնօրինմանն անցած միջոցներն ուղղում է կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացմանը.
  • գույքի վարձակալության տրամադրման վերաբերյալ հաշվետվություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության սահմանած՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների նպատակային և ձեռնարկատիրական գործունեության տարեկան ֆինանսատնտեսական արդյունքների մասին հաշվետվության օրինակելի ձևին համապատասխան:»:

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

___________ N   -Ն որոշման

 

«Հավելված N 7

ՀՀ կառավարության 2015 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1069-որոշման

 ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ (ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ) ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն և 2017 թվականի հուլիսի 6-ի N 777-Ա որոշումների համաձայն հաշվառված բնակելի տարածության իրավունք ունեցող մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներից և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձանցից՝ 2003-2010 թվականների ընթացքում որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ձեռք բերված բնակարաններում, անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա բնակվող անձանց (այսուհետ՝ նաև շահառու) բնակարանների նվիրաբերության հետ կապված իրավահարաբերությունները:
  2. Սույն կարգով բնակարանների նվիրաբերության գործընթացը կազմակերպում և ապահովում, նվիրաբերության պայմանագրերը կնքում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Նվիրաբերության պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման շահառուների (նվիրառուների) միջոցների հաշվին։
  3. Բնակելի տարածության նվիրաբերության նպատակով շահառուն անձամբ պետք է գրավոր դիմի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում։ Այն դեպքերում, երբ շահառուն բացակայում է Հայաստանի Հանրապետությունից ուսման նպատակով կամ ծառայում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ գտնվում է քրեակատարողական հիմնարկում՝ դիմումը կարող է ներկայացվել օրենսդրությամբ սահմանված լիազորագրի հիման վրա: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունից ուսման նպատակով բացակայելու դեպքում լիազորագրի հետ պետք է ներկայացվի նաև համապատասխան երկրի ուսումնական հաստատության կողմից հաստատված տեղեկանքը, որը, ըստ անհրաժեշտության, կարող է ստուգվել հարցումների միջոցով:
  4. Անձը կարող է դիմել իր զբաղեցրած բնակելի տարածքի կամ բնակարանների (այսուհետ՝ բնակարան) նկատմամբ նվիրաբերության պայմանագրի հիման վրա սեփականության իրավունք ձեռք բերելու նպատակով, եթե
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1325-Ն որոշման շրջանակում նրան դեռևս չի նվիրաբերվել համապատասխան բնակարանը.
  • դիմումը ներկայացնելու պահին չունի սեփականության կամ համասեփականության իրավունքով բնակարան (բնակելի տարածություն).
  • դիմումը ներկայացնելու պահին նախորդող հինգ տարիների ընթացքում չի օտարել բնակարան (բնակելի տարածություն).
  • դիմումը ներկայացնելու պահին նախորդող հինգ տարիների ընթացքում կատարել է անհատույց օգտագործման պայմանագրով նախատեսված բոլոր պարտականությունները, բացառությամբ եթե բացակայել է Հայաստանի Հանրապետությունից ուսման նպատակով կամ ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ գտնվել է քրեակատարողական հիմնարկում։
  1. Եթե ամուսինները միաժամանակ հանդիսանում են սույն կարգով նախատեսված շահառուներ, ապա նրանց տրամադրվում է իրենց ընտրությամբ մեկ բնակարան՝ համատեղ սեփականության իրավունքով։
  2. Նվիրաբերված բնակարանները չեն կարող օտարվել պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող 24 ամիսների ընթացքում։
  3. Բնակարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
  4. Եթե շահառուն բավարարել է սույն կարգով սահմանված պահանջներին և մահացել է մինչև դիմումի ներկայացումը կամ դիմումը ներկայացնելուց հետո, ապա նրա կողմից զբաղեցված բնակարանը հատկացվում է նրա հետ համատեղ ապրող ամուսնուն կամ երեխաներին, սույն կարգով սահմանված ժաամկետում նրանց դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում։
  5. Սույն կարգի 4-րդ կետում նշված հանգամանքները ստուգում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ համապատասխան հարցումները ստացած պետական մարմինները պարտավոր են տրամադրել պահանջվող տեղեկատվությունը տասնօրյա ժամկետում։
  6. Նվիրաբերության համար չդիմած և անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները չգրանցած շահառուների հետ պայմանագրերը ենթակա են լուծման՝ սույն կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո։»։

 

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ  

-------------- 2022 թվականի  N              -  Ա 

ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ  է .

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N 1159-Ն որոշման 4-րդ կետի 4-րդ ենթակետով ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի, Շիրազի փողոցի NN 25, 26, 27, 33 և 34 հասցեներում, Հայաստանի Հանարպետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասի, Երիտասարդության փողոցի՝ NN 1, 2, 57 և 58, 1-ին փակուղի NN 2, 4 և 6, 3-րդ փակուղի N 1, 4-րդ փակուղի N 6 հասցեներում և Երևանի Թբիլիսյան խճուղի 3 հասցեում գտնվող անշարժ գույքերը և դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը հետ վերցնել և ամրացնել «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 1 հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 4-ի N 762-Ն որոշման 2-րդ կետի համաձայն «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի Զեյթունի փողոց 53 հասցեում գտնվող անշարժ գույքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որպես սոցիալական բնակարանային ֆոնդ՝ դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով՝ համաձայն N 2 հավելվածի:
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N 1398-Ն որոշման 8-րդ կետի համաձայն «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Բաղաբերդի 27 հասցեում գտնվող անշարժ գույքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որպես սոցիալական բնակարանային ֆոնդ՝ դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով՝ համաձայն N 3 հավելվածի:
  4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N 1159-Ն որոշման 4-րդ կետի 4-րդ ենթակետով ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող շարժական գույքը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 4 հավելվածի:
  5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում ապահովել՝ սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված անշարժ գույքերի կադաստրային չափագրման և անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքների իրականացումը՝ հիմք ընդունելով կադաստրային չափագրման փաստացի արդյունքները, աշխատանքների հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացված միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված անշարժ գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը՝ հիմք ընդունելով անշարժ գույքերի փաստացի չափագրման և անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում նշված տվյալները:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

_____________ N _______-Ա     որոշման

 

  Ց Ա Ն Կ 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով հատկացված  անշարժ գույքի ցանկը  

NN
ը/կ

Գտնվելու վայրը

Շենքերի և
շինությունների անվանումը

Շահագործ-ման տարեթիվը*

Գույքի ձեռք-
բերման տարեթիվը**

Ընդհա-
նուր մակե-
րեսը (քառ. մ)

Սկզբնական արժեքը
(հազ.
դրամ)

Մաշվա-
ծությունը  (հազ. դրամ) 01.11.2022թ. դրությամբ

Հաշվե-
կշռային արժեքը (հազ. դրամ) 01.11.2022թ. դրությամբ

Վերագնա-հատումից հետո նոր հաշվեկշռա-յին արժեքը***

դրամ

Սեփ. վկայականը

Հողա-մասը (հա)

Հողամասի  հաշվեկշռային արժեքը***

դրամ

Շենքեր և շինությունների վիճակը

Այլ տվյալներ

1.

ք. Երևան, Արաբկիր Թբիլիսյան խճուղի 3/14

Քարաշեն հանրակացարանային տիպի շենք 45 բնակարաններով

 

2014

2290 մ.ք.

415573.74

27015.47

 

615397.18

 

   642 412 650

 

N20012014-01-0180

0,11935

13 913 937

բավարար

N9 և N39 բնակարանների կենցաղային ոչ բավարար վիճակ

2.

Լոռու մարզ, ք. Սպիտակ, Վարպետաց թաղամաս, Երիտասարդության փողոց, 1 փակ., 6 բնակելի տուն

քոթեջ

 

2014

 

78,2 մ.ք.

16390.1

225.69

5001.11

5 226 802

N2796435

0.0099 հա

 

261 663

բավարար

 

3.

Լոռու մարզ, ք. Սպիտակ, Վարպետաց թաղամաս, Երիտասարդության փողոց, 1 փակ., 4 բնակելի տուն

քոթեջ

 

2014

78,2 մ.ք.

 

 

16591.5

225.69

5001.11

5 226 802

N2788270

0.0099 հա

261 663

բավարար

 

4.

Լոռու մարզ, ք. Սպիտակ, Վարպետաց թաղամաս, Երիտասարդության փողոց, 3 փակ., 1 բնակելի տուն

քոթեջ

 

2014

78,2 մ.ք.

16377.9

225.69

5001.11

5 226 802

N2680966

0.0099 հա

261 663

բավարար

Կենցաղային անբավարար վիճակ

5.

Լոռու մարզ, ք. Սպիտակ, Վարպետաց թաղամաս, Երիտասարդության փողոց, 4 փակ., 6 բնակելի տուն

քոթեջ

 

 

2014

78,2 մ.ք.

16507.9

225.69

5001.11

5 226 802

N2796486

0.0099 հա

261 663

բավարար

 

6.

Լոռու մարզ, ք. Սպիտակ, Վարպետաց թաղամաս, Երիտասարդության փողոց, 57 բնակելի տուն

քոթեջ

 

 

2014

78,2 մ.ք.

16369.0

225.69

5001.11

5 226 802

N2796483

0.0099 հա

261 663

բավարար

 

7.

Լոռու մարզ, ք. Սպիտակ, Վարպետաց թաղամաս, Երիտասարդության փողոց, 58 բնակելի տուն

քոթեջ

 

2014

78,2 մ.ք.

16725.1

225.69

5001.11

5 226 802

N2788225

0.0099 հա

261 663

բավարար

 

8.

Լոռու մարզ, ք. Սպիտակ, Վարպետաց թաղամաս, Երիտասարդության փողոց, 1 փակ., 2 բնակելի տուն

քոթեջ

 

2014

78,2 մ.ք.

16363.7

225.69

5001.11

5 226 802

N2788269

 

0.0099 հա

261 663

բավարար

 

9.

Լոռու մարզ, ք. Սպիտակ, Վարպետաց թաղամաս, Երիտասարդության փողոց, 1 բնակելի տուն

քոթեջ

 

2014

78,2 մ.ք.

16552.1

225.69

5001.11

5 226 802

N2796454

0.0099 հա

261 663

բավարար

Կենցաղային անբավարար վիճակ

10.

Լոռու մարզ, ք. Սպիտակ, Վարպետաց թաղամաս, Երիտասարդության փողոց, 2 բնակելի տուն

քոթեջ

 

 

2014

78,2 մ.ք.

16620.0

225.69

5001.11

5 226 802

N2788214

0.0099 հա

261 663

բավարար

 

11.

Շիրակի մարզ, համայնք Մարալիկ,  Շիրազի փողոց 25 շենք

Մոնոլիտ երկաթբետոնե եռահարկ շենք, 24 բնակարանով

 

2012

1273,8 ք. մ

156010.6

2738.64

61818.38

64 557 018

N27122013-08-0043

0,05685 հա

1 397 754

բավարար

 

12.

Շիրակի մարզ, համայնք Մարալիկ,  Շիրազի փողոց 26 շենք

Մոնոլիտ երկաթբետոնե եռահարկ շենք, 15 բնակարանով

 

2014

793,5 ք.մ.

105512.8

1676.59

38538.51

40 215 100

N09072015-08-0027

0,02992 հա

735 634

բավարար

3 –րդ բնակարանում  առաստաղը քանդված

13.

Շիրակի մարզ, համայնք Մարալիկ,  Շիրազի փողոց 27 շենք

Մոնոլիտ երկաթբետոնե եռահարկ շենք, 15 բնակարանով

 

2014

794,1 ք.մ.

162257.7

1677.84

38567.67

40 245 508

N09072015-08-0029

 

0,02992 հա

735 634

բավարար

 

14.

Շիրակի մարզ, համայնք Մարալիկ, Շիրազի փողոց 33 շենք

Մոնոլիտ երկաթբետոնե եռահարկ շենք, 15 բնակարանով

 

2012

795 ք.մ.

100196.7

1709.23

38581.89

40 291 121

N27122013-08-0051

0,03737 հա

918 805

բավարար

 

15.

Շիրակի մարզ, համայնք Մարալիկ,  Շիրազի փողոց 34 շենք

Մոնոլիտ երկաթբետոնե եռահարկ շենք, 20 բնակարանով

 

2012

1276,8 ք.մ.

140255.9

2745.09

61963.97

64 709 060

N27122013-08-0045

0,05694 հա

1 399 966

բավարար

4 –րդ բնակարանում կենցաղային  ոչ բավարար վիճակ

16

Շիրակի մարզ, ք Մարալիկ, Շիրակի

Շինություններ (շենքի ջեռուցում, ներքին գազամատակարարում և տաք ջրամատակարարում)

 

2012

 

26510.7

 

 

տվյալներ չկա

տվյալներ չկա

տվյալներ չկա

 

 

 

17

Շիրակի մարզ, ք Մարալիկ, Շիրակի

Շինություններ (շենքի արտաքին և ներքին գազամատակարարում, անհատական ջեռուցում,տաք   ջրամատակարարման համակարգերի կառուցում և տարածքի բարեկարգում)

 

     2012

 

58479.5

 

 

տվյալներ չկա

տվյալներ չկա

տվյալներ չկա

 

 

 

*/ Շահագործման տարեթիվը/-ՀԾ համակարգում տվյալները մուտքագրվել են 01.01.2018թ.-ից

**/Գույքի ձեռքբերման տարեթիվը/-նշվել են գույքի սեփականության վկայականի տրման տարեթիվը

***/Վերագնահատումից հետո նոր հաշվեկշռային արժեքը/-վերջին վերագնահատումը (նշված է դրամով) կատարվել է 31.12.2017թ. դրությամբ 

 

 Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

_____________ N _______-Ա     որոշման

 

NN
ը/կ

Գտնվելու վայրը

Շենքերի և
շինությունների անվանումը

Շահագործ-ման տարեթիվը*

Գույքի ձեռք-
բերման տարեթիվը**

Ընդհա-
նուր մակե-
րեսը (քառ. մ)

Սկզբնական արժեքը
(հազ.
դրամ)

Մաշվա-
ծությունը  (հազ. դրամ)

Հաշվե-
կշռային արժեքը (հազ. դրամ)

Վերագնա-հատումից հետո նոր հաշվեկշռա-յին արժեքը***

Սեփ. վկայականը

Հողա-մասը (հա)

Վիճակը

Այլ տվյալներ

1.

Լոռու մարզ, համայանք Վանաձոր, ք.Զեյթունի փողոց 53 մասնաշենք

-

-

-

-

 

48837.0

20894.8

27942.2

48837.0

-

-

-

-

 

 Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

_____________ N _______-Ա     որոշման

 

 

 

NN
ը/կ

Գտնվելու վայրը

Շենքերի և
շինությունների անվանումը

Շահագործ-ման տարեթիվը*

Գույքի ձեռք-
բերման տարեթիվը**

Ընդհա-
նուր մակե-
րեսը (քառ. մ)

Սկզբնական արժեքը
(հազ.
դրամ)

Մաշվա-
ծությունը  (հազ. դրամ)

Հաշվե-
կշռային արժեքը (հազ. դրամ)

Վերագնա-հատումից հետո նոր հաշվեկշռա-յին արժեքը***

Սեփ. վկայականը

Հողա-մասը (հա)

Վիճակը

Այլ տվյալներ

1.

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Բաղաբերդի 27

-

-

-

-

 

13900.8

9109.9

4790.9

13900.8

-

-

-

-

 

 Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

_____________ N _______-Ա     որոշման

 

 

 

NN
ը/կ

Գույքի անվանումը և մակնիշը

Չափի միավորը

Քանակը*

Միավորի գինը (դրամ)

Սկզբնական արժեքը
(դրամ)

Հաշվե-
կշռային (մնացորդային) արժեքը (դրամ)

1

Մոնիթոր LCD Beng G2020HDA

հատ

1

23000

23000

0

2

Զգեստապահարան

հատ

1

5000

5000

0

3

Սառնարան HISENSE

հատ

3

90000

270000

0

4

Տպիչ Xerox Paster 3117

հատ

1

28000

28000

0

5

Մոնիտոր Dell E773 C

հատ

1

6000

6000

0

6

Մոնիթոր LCD HP 1740

հատ

1

15000

15000

0

7

Գրասենյակային աթոռ մետաղական կմախքով

հատ

43

8000

344000

66730,41

8

Անխափան սնուցման սարք GCM Powercom 800AR

հատ

3

3000

9000

0

9

Պտտվող բազկաթոռ մետաղական ոտքերով

հատ

5

18000

90000

17458,35

10

Գրասեղան ղեկավարի

հատ

1

30000

30000

5819,44

11

Զգեստապահարան

հատ

1

38720

38720

4673,78

12

Համակարգիչ Dell OptiPlex 200L

հատ

1

20000

20000

0

13

Համակարգիչ Dell OptiPlex 320

հատ

5

48600

243000

0

14

Հեռուստացույց ORVICA 21

հատ

4

4000

16000

0

15

Մահճակալ ներքնակով

հատ

2

40000

80000

9656,54

16

Մոնիթոր Monitor  1 E 177 Fp/Մոնիթոր LCD Dell

հատ

4

15000

60000

0

17

Էլեկտրական սալիկ SIMFER

հատ

2

10000

20000

0

18

էլեկտրական սալիկ 2 աչքանի

հատ

2

5000

10000

0

19

Սեղան գրասենյակային

հատ

3

35000

105000

20368,11

20

Սերվեր PowerEdge SC430

հատ

2

269091,83

538183,66

0

21

Սկաներ  1 scanner canon imaje FORMULA dr -c 130

հատ

2

67200

134400

0

22

Աթոռ (Աթոռ` փայտե, կիսափափուկ)

հատ

1

14200

14200

0

23

Բազկաթոռ (Պտտվող բազկաթոռ` գործվածքապատ)

հատ

1

5000

5000

0

24

Գրապահարա    (Փոքր գրապահարան` պատի)

հատ

1

6000

6000

0

25

Շարժական կողապահարան 2001

հատ

1

50113

50113

0

26

Գրապահարան/տումբա

հատ

1

3000

3000

0

27

Գրապահարան (Գրապահարան՝ երկդռնանի)

հատ

1

6000

6000

0

28

Զգեստապահարան3002

հատ

2

57250

114500

0

29

Գրապահարան 40014 (Հատակի դարակաշար` չորս հատվածանի, երեք դարակաշարով/Գրապահարան 40014)

հատ

1

104882

104882

0

30

Գրապահարան` բաց (Գրապահարան հատակի` բաց, մեկհատվածանի, սև)

հատ

1

980

980

0

31

Մետաղական պահարան

հատ

1

7500

7500

7500

32

Մահճակալի պահարան (Պահարանիկ հատակի)

հատ

1

4654

4654

0

33

Գրապահարան

հատ

1

115000

115000

0

34

Երկաթյա պահարան (Մետաղական պահարան` երկդռնանի)

հատ

3

1370

4110

0

35

Տումբա երկար /զատիկ/

հատ

1

3000

3000

0

36

Ղեկավարի սեղան դիմադիրով (Ղեկավարի սեղան` կողադիրով, դիմադիրով)

հատ

1

90000

90000

0

37

Սեղան երկտումբանի (Գրասեղան երկտումբանի)

հատ

1

80000

80000

0

38

Երկտումբանի գրասեղան (Սեղան մեկ տուբանի/գրասեղան առանց տումբաների)

հատ

1

4200

4200

4200

39

Կոնդիցիոներ ՙSAMSUNG AQ09W՚

հատ

15

312000

4680000

0

40

Օդափոխիչ condit/heat 240m3 SAMSUNG AQ09w8we

հատ

2

274560

549120

0

41

Օդափոխիչ SAMSUNG AQ09w8we

հատ

1

249600

249600

0

42

Օդափոխիչ ՙԱրայ՚

հատ

2

60000

120000

0

43

Օդափոխիչ  Aftron

հատ

1

60000

60000

0

44

Օդափոխիչ SAMSUNG AQ 18 FBX

հատ

1

403200

403200

0

45

Գրասեղան մեկտումբանի

հատ

6

44400

266400

227428,68

45

Անվտանգության համակարգ

հատ

1

120000

120000

120000

47

Մանիտոր PHILIPS 203V5

հատ

1

41000

41000

41000

48

Խոհանոցի կահույք

հատ

2

190000

380000

380000

49

Լվացարան

հատ

1

28220

28220

28220

50

Ջրատաքացուցիչ

հատ

2

58900

117800

117800

51

Լվացքի մեքենա BIANCA-TG 60-10604E

հատ

1

65000

65000

65000

52

Լվացքի մեքենա BOSH-FD 8803

հատ

1

65000

65000

65000

53

 Լվացքի մեքենա LG

հատ

1

70000

70000

70000

54

Սառնարան BIANCA-HS-120L(N)

հատ

1

70000

70000

70000

55

Սառնարան BERG BR-D101W

հատ

1

70000

70000

70000

56

Սառնարան Orviga OR-190

հատ

1

50000

50000

50000

57

Հայելի /փոքրարժեք գույք/

հատ

1

17000

17000

17000

58

Հայելի /փոքրարժեք գույք/

հատ

1

25000

25000

25000

59

Օդափոխիչ /փոքրարժեք գույք/

հատ

3

5250

5250

5250

60

Լույս /փոքրարժեք գույք/

հատ

9

2300

2300

2300

61

Ծորակ /փոքրարժեք գույք/

հատ

2

10700

10700

10700

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ 

-------------- 2022 թվականի  N              -  Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1908-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1701-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի  N 1292-Ն,  2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 1009-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ  ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N  1905-Ն, 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 104-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 381-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

-------------------------------------------------------------------------------------------------------

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ  է .

  1. «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1908-Ն որոշման մեջ ««Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1908-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ու 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝

«3. Սահմանել, որ`

1) ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակներն են՝ խնամքի կարիք ունեցող, տարեց և (կամ) հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղորայք չգործածող, վարքային խանգարում չունեցող, անգործունակ չճանաչված թեթև կամ չափավոր աստիճանի մտավոր խնդիրներ) ունեցող անձանց (այսուհետ՝ շահառուների) շուրջօրյա  խնամքի տրամադրումը.

2) ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է՝ կազմակերպել շահառուների սննդի տրամադրումը, առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը, սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը, իրավական խորհրդատվության տրամադրումը,  աջակցող միջոցներով ապահովումը, բժշկասոցիալական փորձաքննությունը կամ անձի ֆունկցիոնալության գնահատումը, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրելը,  ազատ ժամանցը, աշխատանքային թերապիան, ինչպես նաև անհրաժեշտ կահույքի, հագուստի, սպիտակեղեն, կոշկեղենի, անկողնային պարագաների և անձնական հիգիենայի պարագաների տրամադրումը.»։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1908-Ն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունից հանել «հացահատիկային և տեխնիկական մշակաբույսերի աճեցում,» բառերը, իսկ «ժ», «ժա», «ժբ» պարբերությունները ճանաչել ուժը կորցրած:
  2. «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1701-Ն որոշման մեջ ««Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել ««Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի ««Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1701-Ն որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝

«3.Սահմանել, որ՝

1) «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հիմնական նպատակներն են՝

ա. սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվելու իրավունք ունեցող անձանց (Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման N 1 Հավելված նշված անձանց)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման, կացարաններով ապահովման և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կազմակերպումը․

բ. Կազմակերպությանը՝ որպես սոցիալական բնակարանային ֆոնդ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացված շենքերի, շինությունների ընդհանուր օգտագործման ենթակա տարածքների սպասարկումը և պահպանումը․

գ. սոցիալական աջակցության ծրագրերով նախատեսված բնաիրային օգնության բաշխման ծառայությունների ապահովումը.

դ. կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված բնակավայրերում խնամքի կարիք ունեցող, չաշխատող (բացառությամբ՝ տնային պայմաններում աշխատող) տարեց և (կամ) հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղորայք չգործածող, վարքային խանգարում չունեցող, անգործունակ չճանաչված թեթև կամ չափավոր աստիճանի մտավոր խնդիրներ) ունեցող անձանց (այսուհետ՝ շահառուների) տնային պայմաններում օրենսդրությամբ սահմանված սոցիալական սպասարկման տրամադրումը.  

2) Կազմակերպության գործունեության առարկան են՝

ա. Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի պահպանման ու շահագործման ապահովումը,  ինչպես նաև սոցիալական բնակարանային ֆոնդի բնակիչների տեղավորումը, համապատասխան պայմանագրի կնքումը, լուծումը, պայմանագրի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ սոցիալական ծառայությունների մատուցումը.

բ. մասնակցությունը սոցիալական աջակցության ծրագրերով, ներառյալ՝ անհետաձգելի լուծում պահանջող դեպքերում, բնաիրային օգնության բաշխման աշխատանքների կազմակերպմանը.

գ. տնային պայմաններում շահառուների կենցաղային սպասարկման, բժշկական օգնության և սպասարկման, սոցիալ-հոգեբանական և  խորհրդատվական օգնության տրամադրումը.

3) կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա. գորգեղենի, ձեռագործ ապրանքների, փայտե արտադրատեսակների ու հուշանվերների, կարի արտադրություն և վաճառք.

բ. հացահատիկային և տեխնիկական մշակաբույսերի աճեցում, հացի, ալյուրե հրուշակեղենի, մակարոնեղենի ու համանման ալյուրե արտադրատեսակների արտադրություն և վաճառք:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն»  պետական ոչ առևտրային կազմակերպության (ներառյալ՝ նախկին «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպության) և բնակիչների միջև կացարանի տրամադրման համար կնքված և գործող պայմանագրերի կողմ ճանաչել «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ վերջինիս փոխանցելով կողմի բոլոր իրավունքներն և պարտականությունները:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N  1905-Ն որոշման մեջ ««Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել ««Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն»  բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N  1905-Ն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն հիմնական նպատակներն են՝ խնամքի կարիք ունեցող, տարեց և (կամ) հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղորայք չգործածող, վարքային խանգարում չունեցող, անգործունակ չճանաչված թեթև կամ չափավոր աստիճանի մտավոր խնդիրներ) ունեցող անձանց (այսուհետ՝ շահառուների) շուրջօրյա  խնամքի տրամադրումը: «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն գործունեության առարկան է՝ կազմակերպել շահառուների սննդի տրամադրումը, առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը, սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը, իրավական խորհրդատվության տրամադրումը,  աջակցող միջոցներով ապահովումը, բժշկասոցիալական փորձաքննությունը կամ անձի ֆունկցիոնալության գնահատումը, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրելը,  ազատ ժամանցը, աշխատանքային թերապիան, ինչպես նաև անհրաժեշտ կահույքի, հագուստի, սպիտակեղեն, կոշկեղենի, անկողնային պարագաների և անձնական հիգիենայի պարագաների տրամադրումը.»:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի ««Վարդենիսի տուն-ինտերնատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին» N  104-Ն որոշման մեջ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Վարդենիսի շուրջօրյա խնամքի մասնագիտացված կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն»  բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի ««Վարդենիսի տուն-ինտերնատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին» N  104-Ն որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սահմանել, որ՝

ա) «Վարդենիսի շուրջօրյա խնամքի մասնագիտացված կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակներն են՝ խնամքի կարիք ունեցող տարեց և (կամ) հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղորայք գործածող, վարքային խանգարում ունեցող թեթև կամ չափավոր աստիճանի,ինչպես նաև՝ խոր կամ ծանր աստիճանի մտավոր խնդիրներ, ծերունական փսիխոզ, ծանր արտահայտված սկլերոզ կամ հոգեկան առողջության այլ խնդիրներ) ունեցող անձանց (այսուհետ՝ շահառուներ)  շուրջօրյա խնամքի տրամադրումը.

բ) «Վարդենիսի շուրջօրյա խնամքի մասնագիտացված կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է՝ շահառուների՝ սննդի տրամադրումը, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում՝ հոգեբուժական օգնության և խորհրդատվության տրամադրումը, սոցիալ-հոգեբանական օգնության այդ թվում՝ հոգեկան առողջության վերականգնմանն ուղղված ծառայությունների, իրավական խորհրդատվության տրամադրումը,  աջակցող միջոցներով ապահովումը, բժշկասոցիալական փորձաքննությունը կամ անձի ֆունկցիոնալության գնահատումը, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրելը, ազատ ժամանցի, աշխատանքային թերապիան այդ թվում՝ սոցիալական հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված և այլ մասնագիտացված ծառայությունների կազմակերպումը, ինչպես նաև անհրաժեշտ կահույքի, հագուստի, սպիտակեղեն, կոշկեղենի, անկողնային պարագաների և անձնական հիգիենայի պարագաների տրամադրումը:»:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առեվտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 890-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N  381-Ն որոշման մեջ ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Ձորակ» շուրջօրյա խնամքի մասնագիտացված կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն»  բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առեվտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 890-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N  381-Ն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) «Ձորակ» շուրջօրյա խնամքի մասնագիտացված կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հիմնական նպատակներն են՝ խնամքի կարիք ունեցող տարեց և (կամ) հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղորայք գործածող, վարքային խանգարում ունեցող թեթև կամ չափավոր աստիճանի, ինչպես նաև՝ խոր կամ ծանր աստիճանի մտավոր խնդիրներ, ծերունական փսիխոզ, ծանր արտահայտված սկլերոզ կամ հոգեկան առողջության այլ խնդիրներ) ունեցող անձանց (այսուհետ՝ շահառուներ)  շուրջօրյա խնամքի տրամադրումը.

2) կազմակերպության գործունեության առարկան է՝ շահառուների՝ սննդի տրամադրումը, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում՝ հոգեբուժական օգնության և խորհրդատվության տրամադրումը, սոցիալ-հոգեբանական օգնության այդ թվում՝ հոգեկան առողջության վերականգնմանն ուղղված ծառայությունների, իրավական խորհրդատվության տրամադրումը,  աջակցող միջոցներով ապահովումը, բժշկասոցիալական փորձաքննությունը կամ անձի ֆունկցիոնալության գնահատումը, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրելը, ազատ ժամանցի, աշխատանքային թերապիան այդ թվում՝ սոցիալական հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված և այլ մասնագիտացված ծառայությունների կազմակերպումը, ինչպես նաև անհրաժեշտ կահույքի, հագուստի, սպիտակեղեն, կոշկեղենի, անկողնային պարագաների և անձնական հիգիենայի պարագաների տրամադրումը:»:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի ««Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1009-Ն որոշման 2.2-րդ, 2.3-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած:
  2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝
  • հաստատել

ա. ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» և «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացվող և սեփականության իրավունքով հանձնվող  գույքերի կազմերը․

բ. ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն», «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն», «Վարդենիսի շուրջօրյա խնամքի մասնագիտացված կենտրոն», «Ձորակ» շուրջօրյա խնամքի մասնագիտացված կենտրոն» և «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություննների լրացումները և փոփոխությունները և դրանք սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման.

2)      սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գործողություններն ավարտելուց հետո տասնօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

  1. ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն», «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն», «Վարդենիսի շուրջօրյա խնամքի մասնագիտացված կենտրոն», «Ձորակ» շուրջօրյա խնամքի մասնագիտացված կենտրոն» և «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների փոփոխությունները և լրացումները պետական ռեգիստրում գրանցման, նոր կնիքի ձեռքբերման, ինչպես նաև ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» և «Օթևան»  պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման և սույն որոշումից բխող այլ գործողությունների իրականացման հետ կապված ծախսերը կատարել նշված կազմակերպությունների պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի «Հայաստանի հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված խնամք և սպասարկում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքային միավորների չափորոշիչները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 730-Ն և N 815-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1292-Ն որոշման 1-ին կետի 3-րդ կետը և N 3 հավելվածը ճանաչել ուժը կորցրած:
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի ««Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1701-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը, 3-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունըուժը կորցրած են ճանաչվում 2024 թվականի հունվարի 1-ին:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

  

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    28.11.2022 - 14.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2000

Տպել

Առաջարկներ`

<<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ

14.12.2022

Առաջարկում ենք այնպես սահմանել ցանկը, խոցելիության բնութագրիչները, որ տպավորություն չլինի, որ սույն կարգավորումները վերաբերում են միայն ՀՀ-ում ապաստան ստացած այն փախստականին կամ նրա ընտանիքին, -ովքեր խնամում են առնվազն մեկ երեխա, -հաշվառված են միայնակ չաշխատող կենսաթոշակառու: Այլապես ստացվում է, որ առնվազն մեկ երեխա չխնամող, կամ միայնակ կենսաթոշակառու չհաշվառված մյուս բոլոր փախստականները, ովքեր այլ բնութագրիչներով և խոցելիությամբ կարող են համապատասխանել, միևնույնն է չեն կարողանալու օգտվել այս հնարավորությունից:

<<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ

14.12.2022

Առաջարկում ենք Հավելված 1-ում (ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման) խոցելիության ենթակետում անդրադառնալ ոչ միայն ՀՀ-ում ապաստան ստացած փախստականների, այլ նաև՝ ապաստան հայցող անձանց կարիքներին:

Տեսնել ավելին