Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ ՄԱՍՐԻԿ – 1 ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ» ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՈՒ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ ՄԱՍՐԻԿ – 1 ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ» ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՈՒ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

««Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ – 1 արևային ֆոտովոլտային ծրագրի» շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքներին հավանություն տալու ու նախաորակավորված մասնակիցների ցանկը հաստատելու և գնման ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 53 նիստի N 37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի» իրականացման նպատակներից և միտված է կանոնակարգելու ծրագրի շրջանակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի վարչական տարածքում Մասրիկ-1 46 ՄՎտ - 55 ՄՎտ միջակայքում դրվածքային հզորությամբ[1] արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով մրցույթի կազմակերպումը, անցկացումը և հաղթողի ընտրությունը։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ – 1 արևային ֆոտովոլտային ծրագիրը» հանդիսանում է պետական-մասնավոր գործընկերության ձևաչափով իրականացվելիք ծրագիր, որը նախապատրաստվել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջև 2015 թվականի հունիսի 5-ին (ՎԶՄԲ-ի ստորագրման ամսաթիվ) և 2015 թվականի հունիսի 30-ին (հայկական կողմի ստորագրման ամսաթիվ) ստորագրված «Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի նախապատրաստման համար» թիվ TFOAO418 դրամաշնորհի համաձայնագրի շրջանակում (համաձայնագիրը հաստատվել է ՀՀ Նախագահի 2015 թ. հուլիսի 23-ի ՆՀ-471-Ն հրամանագրով)։ Դրամաշնորհի համաձայնագրի գործողության ժամկետը 1 տարով՝ մինչև 2018 թ. մայիսի 31-ը երկարացվել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2017 թվականի փետրվարի 27-ին և 2017 թվականի մարտի 9-ին ստորագրված «Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի նախապատրաստման համար» թիվ TF0A0418 դրամաշնորհի համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին» նամակ-համաձայնագրով, որը հաստատվել է ՀՀ Նախագահի 2017 թ. ապրիլի 1-ի ՆՀ-312-Ն հրամանագրով։

Հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ կետը, որի համաձայն «Գնումների մասին» ՀՀ 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի և «Գնումների մասին» ՀՀ 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-206-Ն օրենքի պահանջները չեն տարածվում մինչև «Գնումների մասին» ՀՀ 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի ուժի մեջ մտնելը պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում պետության կնքած այն փոխըմբռնման հուշագրերով և նախնական պայմանագրերով նախատեսված գործարքների վրա, որոնց վերաբերյալ վերջնական պայմանագրերը պետք է կնքվեն «Գնումների մասին» ՀՀ 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց երկու տարվա ընթացքում[2], հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջև 2015 թվականի հունիսի 5-ին (ՎԶՄԲ-ի ստորագրման ամսաթիվ) և 2015 թվականի հունիսի 30-ին (հայկական կողմի ստորագրման ամսաթիվ) ստորագրված «Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի նախապատրաստման համար» թիվ TFOAO418 դրամաշնորհի համաձայնագրի գործողության ժամկետը ավարտվում է 2018 թվականի մայիսի 31-ին, ինչպես նաև այդ հանգամանքով պայմանավորված ՀՀ կառավարության ներկայացվող որոշման նախագծով առաջարկվող «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ – 1 արևային ֆոտովոլտային ծրագրի» շրջանակում պայմանագրերի կնքման նախնական ժամանակացույցը՝ «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ – 1 արևային ֆոտովոլտային ծրագրի» գնման ընթացակարգը պատշաճ և կանոնակարգված կազմակերպելու նպատակով առաջ է գալիս լրացուցիչ կարգավորման անհրաժեշտություն:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ – 1 արևային ֆոտովոլտային ծրագրի» նպատակով սույն թվականի ապրիլի 28-ին հրապարակված նախաորակավորման ընթացակարգի հայտարարության արդյունքում հայտատու 20 մասնակիցներից Գնահատող հանձնաժողովի կողմից ընտրվել են նախաորակավորման պահանջներին բավարարող 10 մասնակիցներ, որոնց նախատեսվում է ուղարկել մրցութային փաստաթղթերը՝ մրցույթային հայտեր ստանալու նպատակով։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի վարչական տարածքում Մասրիկ-1 46 ՄՎտ - 55 ՄՎտ միջակայքում դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման նպատակով մրցույթի պատշաճ կազմակերպումը, անցկացումը և ընտրված մասնակցի ընտրությունն է։

Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով պետական-մասնավոր գործընկերության ձևաչափով «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ – 1 արևային ֆոտովոլտային ծրագրի» շրջանակում կնքվելիք պայմանագրերի առաջարկվող նախնական ժամանակացույցը՝ «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ – 1 արևային ֆոտովոլտային ծրագրի» մրցույթի պատշաճ կազմակերպման, անցկացման և ընտրված մասնակցի ընտրության նպատակով առաջարկվում է՝

  • հավանություն տալ «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ – 1 արևային ֆոտովոլտային ծրագրի» շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքներին ու հաստատել նախաորակավորված մասնակիցների ցանկը, որը ներառվելու է նախավորակավորված մասնակիցներին ուղարկվելիք «Հայտերի ներկայացման հրավերում»:

  • հավանություն տալ «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ – 1 արևային ֆոտովոլտային ծրագրի» գնման ընթացակարգի մասնակցության «Հայտերի ներկայացման հրավերին», որով կանոնակարգվելու է հայտարարվելիք մրցույթի շրջանակում ընտրված մասնակցի ընտրության գործընթացը։

«Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ – 1 արևային ֆոտովոլտային ծրագրի» ներքո պետական-մասնավոր գործընկերության փոխհարաբերությունները կարգավորվելու են «Կառավարության աջակցության համաձայնագրով», որի նախագիծը հանդիսանում է «Հայտերի ներկայացման հրավերի» հավելված և տրամադրվելու է նախավորակավորված մասնակիցներին՝ ներառելով մրցութային փաստաթղթերի փաթեթում։

Հաշվի առնելով գնման առարկայի առանձնահատկությունը՝ «Հայտերի ներկայացման հրավերի» հետ մեկտեղ ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցներին առդիրի տեսքով պետք է տրամադրել նաև.

1) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատվող հետևյալ փաստաթղթերը՝

ա) Ապագա կառուցապատող ընկերության կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզավորված գործունեություն իրականացնելու լիցենզիայի պայմանները (ներառյալ՝ հավելվածը),

բ) Բաշխման ցանցին արտադրող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի՝ օրենքով գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրող - բաշխող պայմանագրի օրինակելի ձևը (ներառյալ՝ հավելվածը),

2) ինչպես նաև`

ա) 2011 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՀ կառավարության № 1851-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի օրինակելի ձևը»,

բ) Համաշխարհային բանկի ուղեկցող գրությունը և ծրագրի աջակցության նպատակով առաջարկվող երաշխիքի ինդիկատիվ պայմանները։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից: Խորհրդատվական աջակցությունը ցուցաբերվել է «ԱՎԱԳ Սոլյուշնս» ՍՊԸ-ի (Հայաստան) - Deloitte Touche Tohmatsu India LLP (Հնդկաստան) – Deloitte & Touche LLC (Ուկրաինա) - Morgan, Lewis & Bockiues LLP (ՄԹ) (Ենթախորհրդատուներ)) ընկերությունների կոնսորցիումի կողմից՝ «Գործարքային Խորհրդատվության Ծառայություններ» թիվ SPP-CS-17/2016 խորհրդատվական ծառայությունների պայմանագրի շրջանակում։

  1. Ակնկալվող արդյունքը

««Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ – 1 արևային ֆոտովոլտային ծրագրի» շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքներին հավանություն տալու ու նախաորակավորված մասնակիցների ցանկը հաստատելու և գնման ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման ակնկալվող արդյունքներն են՝

  • անմիջական արդյունքները՝ «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ – 1 արևային ֆոտովոլտային ծրագրի» շրջանակում մրցույթի պատշաճ կազմակերպում, անցկացում և հաղթողի ընտրություն․

  • միջնաժամկետ և երկարաժամկետ արդյունքները՝ օտարերկրյա ներդրողների շրջանում Հայաստանի արևային էներգետիկայի ոլորտի գրավչության մեծացում, Հայաստանում էլեկտրաէներգիայի ռեսուրսների բազմազանեցում, ՀՀ էներգետիկ անվտանգության ամրապնդում։

[1] Կայանի դրվածքային հզորության ճշգրիտ մեծությունը որոշվելու է՝ հիմք ընդունելով ընտրված հայտատուի հայտով առաջարկված դրվածքային հզորությունը (որը լինելու է 46 ՄՎտ – 55 ՄՎտ միջակայքում)։

[2] «Գնումների մասին» ՀՀ 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքը ուժի մեջ է մտել 2017 թվականի ապրիլի 25-ին։

  • Քննարկվել է

    31.10.2017 - 21.11.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8104

Տպել