Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 310-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2022 թվականի N       -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 10-Ի N 310-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի հոկտեմբերի 26-ի ՀՕ-398-Ն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի «Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգը հաստատելու մասին» N 310-Ն որոշման՝

1) 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի մակնշման համապատասխանության նկատմամբ պետական  վերահսկողությունը վերապահվում է սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին, իսկ տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողությունը՝ «Հավատարմագրման մասին» օրենքով սահմանված կարգով հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնին (մարմիններին).

2) Աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի համար տեխնիկական հատկորոշումների հաստատման, ինչպես նաև տեխնիկական հատկորոշումների մշակման և պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության ընդհանուր սկզբունքների, մեթոդների և ընթացակարգերի սահմանման իրավասությունները վերապահվում են գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին։».

2) հավելվածի`

ա. 3-րդ կետում և ամբողջ տեքստում «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերը փոխարինել «Էկոնոմիկայի» բառով, իսկ «գործակալություն» բառը և դրա բոլոր հոլովաձևերը՝ «գրասենյակ» բառով,

բ․ 6-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր գ․ պարբերությամբ՝ «գ․ այն դեպքում, երբ հայտը ներկայացվում է գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնի կողմից, ապա հայտը լրացվում է իրավաբանական անձի համար սահմանված պահանջներին համապատասխան․»,

գ. 7-րդ կետի 1-ին ենթակետի ա. պարբերությունում «կողմից» բառից հետո լրացնել «, ընդ որում օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի տեղեկատվությունը համապատասխան իրավասու մարմնի կողմից կարող է հաստատվել առանձին՝ տեխնիկական հատկորոշումների հաստատումից հետո» բառերը, 

դ․ 7-րդ կետի 2-րդ ենթակետի բ. պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «բ. տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող համապատասխանության գնահատման մարմինների անվանումները, գտնվելու վայրերը (հասցեները) և կոնտակտային տվյալները,»,

ե․ 7-րդ կետի 6-րդ ենթակետում «կողմից» բառից հետո լրացնել «։ Սույն ենթակետի պահանջը չի կիրառվում գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ներկայացվող հայտի դեպքում» բառերը,

զ. 10-րդ կետի 4-րդ ենթակետում «վերահսկողության» բառը փոխարինել «հսկողության» բառով,

է․ 12-րդ կետում «անձի» բառից հետո լրացնել «կամ գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնի» բառերը,

ը․ 20-րդ և 45-րդ կետերում «www.aipa.am» բառերը փոխարինել «www.aipo.am» բառերով,

թ․ 28-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) աշխարհագրական նշումը պետք է պարունակի տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի կամ պատմական տարածաշրջանի կամ այդ անվանումից առաջացած ածական կամ ցանկացած այլ անվանում կամ աշխարհագրական որոշակի տեղանքի և ապրանքի տեսակի, ցեղատեսակի կամ անվանման համադրություն, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, որի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ, որը արտադրվել և (կամ) վերամշակվել և (կամ) պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում․

2) ծագման տեղանունը պարտադիր պետք է պարունակի աշխարհագրական անվանում: Դա կարող է լինել որևէ վարչական կամ պատմական տարածաշրջանի անվանում, որևէ վարչական շրջանի (միավորի), որոշակի տեղանքի (վայրի) անվանում կամ այդ անվանումից առաջացած ածական, որը վերաբերում է նշված աշխարհագրական գոտուն։ Որպես ծագման տեղանուն չի կարող գրանցվել անվանում, որը չի հանդիսանում նշված աշխարհագրական գոտին ներկայացնող. պետք է համապատասխանություն լինի անվանման և աշխարհագրական գոտու միջև: Ծագման տեղանվան գրանցումը չի արգելում նշված աշխարհագրական գոտուց այլ աշխարհագրական անվանման օգտագործումը.»,

ժ. 29-րդ կետի 2-րդ ենթակետում «ստուգող» բառը փոխարինել «հսկող» բառով,

ժա․ 32-րդ կետի 3-րդ ենթակետում «նկատմամբ» բառից հետո լրացնել «հսկողությունը և» բառերը,

ժբ. 36-րդ կետի 3-րդ ենթակետում «1-ին» բառը փոխարինել «2-րդ» բառով, իսկ «պահպանությունն ստուգելու» բառերը՝ «պահպանության նկատմամբ հսկողության» բառերով,

ժգ. NN 3-րդ, 4-րդ և 5-րդ ձևերում «վերահսկողություն» բառը փոխարինել «հսկողություն» բառով,

ժդ․ 44-րդ կետի 15-րդ ենթակետում «9-ամսյա» բառը փոխարինել «6-ամսյա» բառով,

ժե․ 46-րդ կետի 1-ին ենթակետում «6» թիվը փոխարինել «3» թվով,

ժզ․ 47-րդ կետի 4-րդ ենթակետի զ. պարբերությունում «արդեն իր սկզբնական նշանակությունը և Հայաստանի Հանրապետությունում դարձել է ապրանքի անվանում»  բառերը փոխարինել «տևական ժամանակ համընդհանուր օգտագործման արդյունքում դարձել է արտադրանքի համար ընդունված անվանում» բառերով,

ժէ․ 48-րդ կետի 8-րդ ենթակետի ե․ պարբերությունում և ամբողջ տեքստում «իրավունքի իրավատիրոջ (իրավատերերի)» բառերը և դրանց բոլոր հոլովաձևերը փոխարինել «իրավունքն ունեցող անձ» բառերով,

ժը․ N 1 ձևում և ամբողջ տեքստում «Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3» բառերը փոխարինել «0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1» բառերով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

  • Քննարկվել է

    24.11.2022 - 09.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2712

Տպել