Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշում

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ  ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱ­ՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

1.1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Անդրսահամանային տարածքային համագործակցության հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի թիվ 122-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 86-րդ կետով նախատեսված միջոցառման կատարմամբ:

 

 1.2  Ընթացիկ իրավիճակը

 

  1. Պետական կառավարման սկզբունքների ժամանակակից զարգացումների, տարբեր երկրների ռեգիոնների (վարչատարածքային միավորների) միջև առևտրատնտեսական, արտադրական, գիտատեխնիկական  և մշակութային կապերի խորացման և ընդլայնման պայմաններում ավելի է կարևորվում միջտարածաշրջանային համագործակցության դերն ու նշանակությունը:  Միջտարածաշրջանային համագործակցության շրջանակներում ակտիվանում են տնտեսվարող սուբյեկտների միջև կապերը, լուծվում են տարբեր երկրների ռեգիոնների միջև փոխգործակցության հստակ խնդիրները: Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում անդրսահմանային համագործակցությանը` որպես միջտարածաշրջանային համագործակցության ամենաակտիվ ձևի:

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

           Սահմանել անդրսահմանային տարածքային համագործակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների նպատակները, սկզբունքները և գործունեության ուղղությունները` հաշվի առնելով ՀՀ մարզերի և համայնքների  անդրսահմանային երկկողմ համագործակցության ոլորտում կուտակված փորձը:

                            

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

        Հայեցակարգի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգի ընդունումը կնպաստի անդրսահմանային տարածքների տնտեսական զարգացմանը, արտադրության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, զբոսաշրջության ոլորտում հնարավորությունների լիարժեք օգտագործմանը, անդրսահմանային տարածքներում մարդկային ռեսուրսների զարգացմանը, անդրսահմանային տարածքներում ժողովրդագրական վիճակի բարելավմանը, ծնելիության բարձրացմանը, միգրացիոն հոսքերի նվազմանը, լրացուցիչ աշխատուժի ներգրավմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը` բեռնափոխադրումների ինտենսիվացում, տարանցիկ բեռնափոխադրման ծավալների մեծացում, ինչպես նաև տարածքային և տեղական կառավարման որակի բարձրացմանը:

 

   ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ  ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ  

ՄԱ­ՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ

ՄԱՍԻՆ

 

        «Անդրսահամանային տարածքային համագործակցության հայեցակարգին հավա­նու­թյուն տալու մա­սին» Հայաստանի Հանրա­պետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ  ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

ՄԱ­ՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ՄԱՍԻՆ

 

        «Անդրսահամանային տարածքային համագործակցության հայեցակարգին հավա­նու­թյուն տալու մա­սին» Հայաստանի Հանրա­պետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։ Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապա­տաս­խա­նությունը`  համապատասխանում է:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    31.10.2017 - 15.11.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9121

Տպել