Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի № 967-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի 1-ին կետի 1-ին մասով

         Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատվել է 233 բնության հուշարձանների ցանկը: Համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի՝ բնության հուշարձանի պահպանության ռեժիմը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանի համար կազմված անձնագրով: Հարկ է նշել, որ յուրաքանչյուր բնության հուշարձանի անձնագրի կազմման աշխատանքներն իրականացնելու համար պահանջում է բավականաչափ ժամանակահատված և ֆինանսական միջոցներ:

         Շրջակա միջավայրի նախարարության կողմից, առաջնորդվելով Օրենքի 9-րդ հոդվածի ը) ենթակետով՝ ներկա դրությամբ հաստատվել է 32 բնության հուշարձանի անձնագիր: Առանց անձնագրերի հաստատման գործնականորեն հնարավոր չէ ապահովել բնության հուշարձանների պահպանության ռեժիմը, բացի այդ հաստատված ցանկում առկա են անանուն աշխարհագրական օբյեկտներ և աշխարհագրական մի շարք օբյեկտների ոչ ճշգրիտ տեղադիրքեր, որոնք անհրաժեշտ է  հստակեցնել` համապատասխանեցնելով «ՀՀ աշխարհագրական անվանումների հաշվառման գրանցման պետական քարտադարանի ստեղծման և վարման» № 502 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին:

         Հաշվի առնելով վերոգրյալը որոշման նախագիծը մշակվել է ելնելով որոշմամբ հաստատված ցանկի վերանայման  և դեռևս չանձնագրավորված բնության հուշարձանների անձնագրերի կազմման և հաստատման գործընթացի շարունակականությունն ապահովելու նպատակով՝ ֆինանսավորման անհրաժեշտությունից:

Որոշման նախագծի 1-ին կետի 2-րդ մասով

         Որոշման նախագծով առաջարկվող փոփոխության համաձայն՝  նախատեսվում է նախարարության հին անվանումը փոխարինել նոր անվանումով հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ին ընդունված Օրենքի հոդված 2-ի 2-րդ կետը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակաուղղված է ապահովելու՝ որոշմամբ հաստատված բնության հուշարձանների ցանկի վերանայման և անձնագրավորման աշխատանքների իրականացման համար, բյուջետային գործընթացի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության 2024-2026 թվականների պետական բյուջեներում համապատասխան ծավալների ֆինանսական միջոցների տրամադրման շարունակականությունը, համաձայն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից ներկայացված հայտերի:

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի որոշմամբ հաստատված բնության հուշարձանների վերանայման և անձնագրավորման աշխատանքների  ֆինանսավորման շարունակականությունը։

 

5 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների փոփոխություններ չեն սպասվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

Ներկայացվող նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  • Քննարկվել է

    24.11.2022 - 15.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2524

Տպել