Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ բ ենթակետին համապատասխան` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական տուրքերը /օրենքի նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 28.1-րդ հոդվածում/: «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետին և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասին, 11-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` տեղական տուրքերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ: Հիմք ընդունելով վերը շարադրվածը, ինչպես նաև կիրառելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով` որոշման նախագծով սահմանվել են Տաշիր համայնքում տեղական տուրքերի 2022 թվականի դրույքաչափերը։
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված են, ըստ տուրքերի տեսակների, տուրքերի նվազագույն և առավելագույն դրույքաչափերը: Համայնքում տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու համար հիմք են ընդունվել նաև Տաշիր համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկությունները: Թեև համայնքը բաժանված է երեք տարածագնահատման գոտիների (14-րդ, 15-րդ և 16-րդ), սակայն քաղաքաշինության և առևտրատնտեսական գործունեության առումով համաչափ է զարգացած, ուստի «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված գոտիավորում չի սահմանվել։
 Ավագանու կողմից սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերը նախորդ տարիներին մեծամասամբ մնացել են անփոփոխ:
   Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի՝ տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե կամ բյուջեի բաղկացուցիչ մաս կազմող, օրենքի համաձայն բացված արտաբյուջետային միջոցների հաշվին վճարվող, օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է։

 Նույն օրենքի 10-րդ և 14-րդ հոդվածներով սահմանված են տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը, որոնց հիման վրա սույն որոշման նախագծով առաջարկվում է  Տաշիր համայնքում սահմանել տեղական վճարների հետևյալ տեսակները և դրույքաչափերը.

  1. Նախագծով առաջարկվում է համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտական ակտի փաստագրման ձևակերպման համար, ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար դրույքաչափերը՝ 2023 թվականի համար սահմանել ըստ շինությունների մակերեսների ։
  2. Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար առաջարկվում է սահմանել տեղական վճարի դրույքաչափ ------  դրամ:
  3. Տաշիր համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` յուրաքանչյուր մասնակցի համար առաջարկվում է սահմանել նախորդ տարիներին գործող տեղական վճարի դրույքաչափը՝ 2000 (երկու հազար) դրամ:
  4. Տաշիր համայնքի տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ առաջարկվում է անփոփոխ թողնել 2021 թվականի գործող դրույքաչափը

 

  1. Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի՝ համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար աղբահանության վճարը համայնքի ավագանին սահմանում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերի սահմաններում։ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն սահմանվում է.

5.1 Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճար

  • սահմանել` ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ 2023 թվականի համար առաջարկվում է 2022 թվականի սահմանված վճարի դրույքաչափերը թողնել անփոփոխ.
  • Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, այդ թվում`
  • հասարակական և արտադրական շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով

 

  • 2023 թվականի համար առաջարկվում է 2022 թվականի սահմանված վճարի դրույքաչափերը թողնել անփոփոխ առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսուն դրամ ։
  • 2023 թվականի համար առաջարկվում է 2022 թվականի սահմանված վճարի դրույքաչափերը թողնել անփոփոխ՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների,օդանավակայանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ քսանհինգ դրամ,
  • 2023 թվականի համար առաջարկվում է 2022 թվականի սահմանված վճարի դրույքաչափերը թողնել անփոփոխ վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար ` տասնհինգ դրամ։
  • 2023 թվականի համար առաջարկվում է 2022 թվականի սահմանված վճարի դրույքաչափերը թողնել անփոփոխ գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար ` տասը դրամ , իսկ զորանոցների մասով ՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար ութ դրամ:
  • 2023 թվականի համար առաջարկվում է 2022 թվականի սահմանված վճարի դրույքաչափերը թողնել անփոփոխ արտադրական` արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում` ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` տասը դրամ,
  • շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար` ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն 7․2) կետի ա)-զ) ենթակետերով սահմանված դրույքաչափերի,
  • 2023 թվականի համար առաջարկվում է 2022 թվականի սահմանված վճարի դրույքաչափերը թողնել անփոփոխ շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար հարյուր դրամ
  • «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տարբերակներից առաջարկվում է սահմանել ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ 7․2) կետի ա)-զ) ենթակետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է`
  • ա) ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ 7․2) կետի ա)-զ) ենթակետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում` երեք հազար դրամ:

Միաժամանակ, համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման համար թույլտվության վճար, որը «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան չի կարող գերազանցել համապատասխան աղբահանության վճար վճարողի կողմից նախատեսված դրույքաչափի 20 %–ը, ինչը սույն որոշման նախագծով նախատեսվում է սահմանել մեկ խորանարդ մետրի համար վեց հարյուր  ՀՀ դրամ։

6.Տաշիր համանքի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար` մեկ երեխայի հաշվարկով առաջարկվում է տեղական վճարի դրույքաչափը Մեծավան և Սարչապետ բնակավայրերի համար սահմանել ամսական չորս հազար դրամ,  Տաշիր քաղաքի համար 1 և համար 3 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ների համար՝ հիգ հազար դրամ   և « Ամալյա կարապետյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի համար՝ վեց հազար հինգ հարյուր դրամ: Հենակետային մանկապարտեզի այլընտրանքային տարատարիք խումբի  ծառայությունից օգտվողների համար` մեկ երեխայի հաշվարկով առաջարկվում է տեղական վճարի դրույքաչափը սահմանել 1000 դրամ:
 Տաշիրի ենթակայության մանակապարտեզների ծառայություններից օգտվողների համար սահմանված տեղական վճարի ֆինանսավորումը ներկայումս իրականացվում է ըստ յուրաքանչյուր երեխայի եկամուտների և ծախսերի արդյունքում առաջացած վնասի փոխհատուցման՝ սուբսիդավորման սկզբունքով։
7․Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի, 14-րդ ենթակետի՝ տեղական վճար սահմանվում է համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար։ Արվեստի դպրոցում գործում է  7 բաժին, արտադպրոցական կրթադաստիարակչական ուսուցման ծառայություններ են մատուցվում 163 երեխայի։ «Տաշիրի մշակույթի կենտոն» ՀՈԱԿ-ում գործում են 7 խումբ, ՀՈԱԿ են հաճախում  125   երեխա։ ՀՈԱԿ- ների ֆինանսավորումը ներկայումս իրականացվում է ըստ յուրաքանչյուր դպրոցի եկամուտների և ծախսերի արդյունքում առաջացած վնասի փոխհատուցման՝ սուբսիդավորման սկզբունքով։ Տեղական վճարը հաշվարկվել է հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2 օգոստոսի 2019թ. 02-Ն հրամանով հաստատված դասաժամերի այն քանակը, որը պարտադիր է դասարաններում տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար, ներկայիս գործող մանկավարժների դրույքաչափերը, վարձատրման սկզբունքները, պահպանման փաստացի ծախսերը: 2023 թվականի համար առաջարկվում է 2022 թվականի սահմանված վճարի դրույքաչափերը թողնել անփոփոխ « Արվեստի դպրոց »ՀՈԱԿ-ի համար, իսկ « Տաշիրի մշակույթի ենտրոն » ՀՈԱԿ-ի խմբակների վարձավճարը սահմանել չորս հազար դրամ :
8.2023 թվականի համար առաջարկվում է 2022 թվականի սահմանված վճարի դրույքաչափերը թողնել անփոփոխ համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ հազար դրամ.

9.Նախագծով առաջարկվում է թողնել անփոփոխ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի համաձայն՝ համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ` փոխհատուցման գումարի չափով 2022 թվականի գործող դրույքաչափերը ։

10. 2023 թվականի համար առաջարկվում է 2022 թվականի սահմանված վճարի դրույքաչափերը թողնել անփոփոխ  համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 1000 դրամ

11. 2023 թվականի համար  Համայնքի տարածքում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներից բխող՝ համայնքի կողմից տրամադրվող ծառայությունների դիմաց ՝  մեկ հազար դրամ:

  • Քննարկվել է

    23.11.2022 - 08.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2406

Տպել