Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի № 1282-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

------ --------------------------- 2022 թ. №  ---------  -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի № 1282-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին»  օրենքի 7-րդ հոդվածի դ.6-րդ ենթակետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33‑րդ հոդվածի 1-ին մասի և 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.           

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի «Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի) աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (նաև հաշմանդամների), եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի օլիմպիական երիտասարդական փառատոնում, համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին, բժիշկներին շնորհվող դրամական մրցանակների չափերն ու շնորհման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի №462 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 1282-Ն որոշման № 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

 1) «ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ» բաժնի «ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» գլուխը շարադրել նոր բովանդակությամբ՝ հետևյալ խմբագրությամբ.

«

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

 

1-ին տեղ՝ 10000.0

5000.0

Հավաքական թիմերի

 երկրորդ մարզիչներ - 2000.0

Մեծահասակների

հավաքական թիմերի

բժիշկներ – 1000.0

2-րդ տեղ՝ 7000.0

3500.0

Հավաքական թիմերի

 երկրորդ մարզիչներ - 1400.0

Մեծահասակների

հավաքական թիմերի

բժիշկներ – 700.0

3-րդ տեղ՝ 4000.0

2000.0

Հավաքական թիմերի

 երկրորդ մարզիչներ - 800.0

Մեծահասակների

հավաքական թիմերի

բժիշկներ – 400.0

»:

2) «ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ» բաժնի «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐ» գլուխը ուժը կորցրած ճանաչել:

3) «ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ» բաժնի «ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» գլուխը շարադրել նոր բովանդակությամբ՝ հետևյալ խմբագրությամբ.

 

 

 

 

«

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐ

(Եվրոպական խաղերը նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մարզաձևերում)

 

6000.0

3000.0

Հավաքական թիմերի

 երկրորդ մարզիչներ – 1200.0

Մեծահասակների

հավաքական թիմերի

բժիշկներ – 600.0

3600.0

1800.0

Հավաքական թիմերի

 երկրորդ մարզիչներ – 720.0

Մեծահասակների

հավաքական թիմերի

բժիշկներ – 360.0

2400.0

1200.0

Հավաքական թիմերի

 երկրորդ մարզիչներ – 480.0

Մեծահասակների

հավաքական թիմերի

բժիշկներ – 240.0

 

»:

  1. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    18.11.2022 - 08.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2139

Տպել