Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 19.11.2022 09:59:02 Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1587-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի՝ 1. 1-ին ենթակետը հանել, հակառակ պարագայում կարելի է մտածել, որ ՀՀ-ում միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման հիմնական և ամենամեծ խնդիրներից մեկը հանդիսանում է ոչ էլեկտրոնային ցուցատախտակի առկայությունը։ Կարծում ենք, որ ցուցատախտակները կարող են լինել ժամանակակից այլ տեխնոլոգիաներով արտադրված ինչպես նաև վստահ չենք որ մինչև 10 տարեկան բոլոր ավտոբուսները արտադրված են էլեկտրական ցուցատախտակով։ Չի ընդունվել, քանի որ նախատեսվում է արդիականացնել միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային պարկը և համապատասխանեցնել միջազգային չափանիշներին
2 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 19.11.2022 09:59:02 2. 2-րդ ենթակետը անհրաժեշտ է հանել, կարծում եմ, որ նախագծի հեղինակները պատկերացում չունեն թե ինչպիսին կարող են լինել ներկայումս աշխարհում կիրառվող տոմսերը, պատճառը հանդիսանում է մինչ այժմ ՀՀ-ում տոմսային համակարգի ներդրման բացակայումը (չնայած՝ ՀՀ օրենսդրությամբ ուղետոմսի առկայությունը պարտադիր է) և համապատասխան մասնագետների ոչ արհեստավարժ լինելը։ Սահմանված է «ուղետոմս» թե այն ինչպիսին կլինի ինչ պարտադիր է մանրամասնել, նամանավանդ որ սույն կարգի կարգավորման առարկա չի հանդիսանում։ Չի ընդունվել, քանի որ հստակեցվում է գործող կարգավորումը
3 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 19.11.2022 09:59:02 3. Ամենակարևորը՝ եթե Հայաստանի Հանրապետությունը որոշել է միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներում ներգրաված տրանսպորտային միջոցների համար սահմանել տարիքային սահմանափակում և միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներում բացառել միկրոավտոբուսների շահագործումը, ապա պարտավոր է այն ընթանրացնել միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող բոլոր կազմակերպությունների վրա, ներառյալ՝ այլ պետությունների փոխադրողներին, որոնք ՀՀ-ում պարիտետ հիմունքներով իրականացնում են միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ, հակառակ պարագայում ՀՀ փոխադրողները կատարելով մեծ ներդրումներ չեն կարող մրցակից լինել այլ պետության փոխադրողների հետ։ Նշվածը ապահովելու համար անհրաժեշտ է բանակցել և փոփոխություններ կատարել բոլոր միջազգային տրանսպորտային համաձայնագրերում և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում։ Նման կտրուկ փոփոխության արդյունքում հնարավոր է ամբողջությամբ ձախողվի ՀՀ փոխադրողների առկայությունը ՀՀ-ից և դեպի ՀՀ միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներում։ Արդյոք նախագծի հեղինակները ունեն պատկերացում ինչ արժեք ունի միջպետական ուղևորափոխադրումների համար նախատեսված նոր ավտոբուսը և արդյոք այն 10 տարվա ընթացքում լիարժեք կապահովի ամորտիզացոն մասհանումները։ Նման փոփոխությունների արդյունքում կավելանան ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները և ապօրինի ուղևորափոխադրումները, ոլորտը դարձնելով առավել անվերահսկելի։
4 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 19.11.2022 09:59:02 Նախագծի 9-րդ ենթակետով սահմանվող փոփոխությունը առաջացնում է անհամապատասխանություն որոշման 26․1-րդ կետում։
5 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 19.11.2022 09:59:02 5. Միաժամանակ պրակտիկան ցույց է տալիս, որ մրցույթներում հայտ-պարտավորագրով մասնակցության պայմանի սահմանումը իրեն չի արդարացնում, փաստը հավաստվում է մինչ այսօր ՀՀ-ում միասնական երթուղային ցանցի բացակայությունը։
6 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 19.11.2022 09:59:02 6. Այնպիսի տպավորություն է, որ պատկան մարմինը ցանկանում է պարտադիր փոփոխության ենթարկել սույն որոշումը, սակայն չի կողմնորոշվում ինչը կարելի է փոխել, այնինչ անհրաժեշտ է կիրառել առկա գործիքակազմը և բարձրացնել վերահսկողությունը, ինչպես նաև բանակցությունների միջոցով լուծել տարբեր պետությունների հետ առկա տրանսպորտային խնդիրները։ Կառավարության որոշման փոփոխությունը ՀՀ կառավարությունը ընդունել է սույն թվականի սեպտեմբերի 1-ին, որտեղ կատարվել են որոշակի տեխնիկական փոփոխություններ և նշված տեխնիկական փոփոխությունները ներկայումս նույնպես խմբագրվում են։ Կարելի է ենթադրել, որ ՀՀ կառավարությունը այլ անելիք չունի ամիսը մեկ նույն որոշումը պետք է փոփոխության ենթարկի։