Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 3-ի N386-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 3-ի N386-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 3-ի «Արտակարգ պատահարների արագ արձագանքման (փրկարար) ծառայության, ոստիկանության և շտապ բժշկական օգնության համարներին կատարվող կանչերի դեպքում հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները և հաճախորդի անձնական տվյալները հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի կողմից բացահայտելու կարգը սահմանելու մասին» N386-Ն որոշման համաձայն՝ օպերատորները պետք է 2022 թվականի ապրիլի 1-ից ապահովեին նշված որոշմամբ սահմանված կարգով նախատեսված տեղորոշման համակարգի գործարկումը՝ տեխնիկական նախագիծը նախապես համաձայնեցնելով հանձնաժողովի հետ։

Նկատի ունենալով, որ նշված կարգավորումներն ըստ էության վերաբերում են տվյալ իրավական ակտի ընդունման պահին արդեն իսկ գործունեություն իրականացնող հեռախոսակապի օպերատորներին, անհրաժեշտություն է առաջացել լրամշակել հանձնաժողովի նշված որոշումը՝ համապատասխան պարտավորություններ նախատեսելով նաև 2022 թվականի ապրիլի 1-ից հետո հեռախոսակապի ծառայությունների մատուցում սկսած օպերատորների համար։

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը, հանձնաժողովը մշակել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 3-ի №386-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» որոշման նախագիծ։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

        Նախագծով, առաջարկվում է տեղորոշման համակարգի գործարկմանը վերաբերող համապատասխան պարտավորություններ նախատեսել նաև 2022 թվականի ապրիլի 1-ից հետո հեռախոսակապի ծառայությունների մատուցում սկսած օպերատորների համար։

  

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

          Նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ քննարկելով այն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

         Նախագծի ընդունմամբ արտակարգ պատահարների արագ արձագանքման (փրկարար) ծառայության, ոստիկանության և շտապ բժշկական օգնության համարներին կատարվող կանչերի դեպքում հաճախորդի տեղորոշման համակարգի գործարկմանը վերաբերող համապատասխան պարտավորություններ կսահմանվի նաև 2022 թվականի ապրիլի 1-ից հետո հեռախոսակապի ծառայությունների մատուցում սկսած (սկսող) յուրաքանչյուր օպերատորի համար։  

  • Քննարկվել է

    17.11.2022 - 04.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1902

Տպել