Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է. 

1.Հաստատել՝

1)Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեն`

ա.եկամուտների գծով 553,777.0 հազար դրամ,

բ.ծախսերի գծով 1,278,232.0 հազար դրամ,

գ.դե‎ֆիցիտը (պակասուրդը)` 724,455.0 հազար դրամ:

2)Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեի եկամուտները ըստ ձևավորման աղբյուրների, համաձայն հավելվածի հատված 1-ի:

3)Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն հավելվածի հատված 2-ի:

4)Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելվածի հատված 3-ի:

5)Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեի դե‎ֆիցիտը (պակասուրդը)` համաձայն հավելվածի հատված 4-ի:

6)Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեի դե‎ֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելվածի հատված 5-ի:

7)Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի հատված 6-ի:

2.Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

  • Քննարկվել է

    15.11.2022 - 02.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2583

Տպել