Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՊՈՂՈՍ ՍԱՐԳԻՍԻ ԿՐՄԶՅԱՆԻՆ, ՍԵՐԳԵՅ ԼԵՌՆԻԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՎԻՏԱԼԻԻ ՄԿՐՏԻՉՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  «ՊՈՂՈՍ ՍԱՐԳԻՍԻ ԿՐՄԶՅԱՆԻՆ, ՍԵՐԳԵՅ ԼԵՌՆԻԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ    ԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՎԻՏԱԼԻԻ ՄԿՐՏԻՉՅԱՆԻՆ  ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

     «Պողոս Սարգիսի Կրմզյանին, Սերգեյ Լեռնիկի Մուրադյանին   և Ալեքսանդր Վիտալիի    Մկրտիչյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ  Հայաստանի Հանրապետության նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 15-ի N 259-Ա  հրամանագրով Պողոս Սարգիսի Կրմզյանին, Սերգեյ  Լեռնիկի Մուրադյանին  և Ալեքսանդր Վիտալիի Մկրտիչյանին շնորհվել է քաղաքացիություն:

Պողոս Սարգիսի Կրմզյանը, Սերգեյ  Լեռնիկի Մուրադյանը  և Ալեքսանդր Վիտալիի Մկրտիչյանը հանդես են գալիս մինչև 19 տարեկանների  ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում, մասնակցելու   ֆուտբոլի ուսումնամարզական հավաքներին  և Եվրոպայի  նախընտրական փուլերի խաղերին:

           Հետևաբար  անհրաժեշտություն է առաջացել Պողոս Սարգիսի Կրմզյանին, Սերգեյ Լեռնիկի Մուրադյանին  և Ալեքսանդր Վիտալիի  Մկրտիչյանին  ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համապատասխան ազատվում են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

Պողոս Սարգիսի Կրմզյանը, Սերգեյ  Լեռնիկի Մուրադյանը  և Ալեքսանդր Վիտալիի Մկրտիչյանը  հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

«Պողոս Սարգիսի Կրմզյանին, Սերգեյ  Լեռնիկի Մուրադյանին  և Ալեքսանդր Վիտալիի Մկրտիչյանին  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    15.11.2022 - 05.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1995

Տպել