«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018-2021 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
3 - Դեմ
Պետական գանձարանում գտնվող թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի պետական պահուստներից 1996 թվականից հետո, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և չափով իրացում (հրապարակային աճուրդների միջոցով) չի իրականացվել, որի արդյունքում պետական գանձարանում կուտակվել են բավարար քանակությամբ թանկարժեք քարեր, ինչպես նաև թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրեր:
Բացի պետական գանձարանում գտնվող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներից, թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային և բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրերից՝ մնացած արժեքների պահպանումը ոչ արդյունավետ և աննպատակահարմար է, քանի որ թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրեր, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արժեքը:
Ծրագրի իրականացման անհրաժեշտ գործողությունների կատարման արդյունքում Պետական գանձարանը կտիրապետի 400,0 մլն դրամ արժողությամբ բարձր իրացվելիություն ունեցող և արժութային արժեք համարվող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորների և պատմամշակութային և բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրերի:
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային մաս կմուտքագրվի շուրջ մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն դրամ:
-
Քննարկվել է
26.10.2017 - 16.11.2017
-
Տեսակ
Արձանագրային որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 9011
Տպել