Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

2021 թվականի N  -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման N 1 հավելվածի «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ» բաժնում`
  • 21-րդ կետից հանել «, բժիշկ-փորձագետ» և «(էրգոթերապևտ)» բառերը.
  • 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21.1., 21.2. և 21.3 կետերով․«

21.1.

բժիշկ-փորձագետ՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի

6

21.2.

անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետ

4.87

21.3

Անձի ֆունկցիոնալության գնահատման ամփոփագիր մշակող բժիշկ-մասնագետ

2.83

»․

  • 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «

24.2

Միջավայրային գործոնները գնահատող մասնագետ

2

               »։

  1. Սահմանել, որ՝

        1) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված 21.1. կետի գործողությունը տարածվում է 2022 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի  30-ը ներառյալ ծագած հարաբերությունների վրա.

        2) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի 21.1. տողով սահմանված պաշտոնային դրույքաչափի համար 2023 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի
30-ը ներառյալ  գործում է 21.2. կետով սահմանված գործակիցը։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով լրացվող 21.2., 21.3. կետերի և սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։

 

 

 

 

  • Քննարկվել է

    11.11.2022 - 28.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2108

Տպել