Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևան համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 73-րդ  հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին համապատասխան` Երևանի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական տուրքերը /օրենքի նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 28.1-րդ հոդվածում/: Նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասին, 11-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` տեղական տուրքերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ: Հիմք ընդունելով վերը շարադրվածը, ինչպես նաև կիրառելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի  1-ին մասի 6-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով արմագրված` տարբեր տուրքերի համար գոտիավորման սկզբունքը` որոշման նախագծով սահմանվել են Երևան համայնքում տեղական տուրքերի 2022 թվականի դրույքաչափերը:

          «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված են, ըստ տուրքերի տեսակների, տուրքերի նվազագույն և առավելագույն դրույքաչափերը:

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝

  • Նշված հոդվածով սահմանված դրույքաչափերը քաղաքային բնակավայրերում համայնքի ավագանու որոշմամբ կարող են սահմանվել5 անգամ, իսկ Երևան քաղաքում՝ 3.0 անգամ ավելի, բացառությամբ 1-ին մասի 1-3-րդ կետերի:
  • Նշված հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով սահմանված դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքներում կարող են հաշվարկվել3, գյուղական այլ բնակավայրերում` 0.5, քաղաքային այլ բնակավայրերում` 1.0-3.0, իսկ Երևան քաղաքում` 1.0-7.0 գործակիցների կիրառմամբ:
  • Նշված հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափը Երևան քաղաքում՝ ավագանու որոշմամբ, ըստ գոտիավորման, կարող է սահմանվել մինչև0 անգամ, իսկ «բ» ենթակետով սահմանված դրույքաչափը՝ մինչև 10.0 անգամ ավելի:

Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Երևան համայնքի համաչափ զարգացման սկզբունքը, սահմանվել է գոտիավորում` ոգելից և ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի արտադրանքի վաճառքի, արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տալու ու Երևան քաղաքի վարչական տարածքում հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար, նախատեսված տեղական տուրքերի մասով:

Նախագծում հաշվի են առնվել «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները:

  • Քննարկվել է

    15.11.2022 - 30.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

24.11.2022 15:00

Հանրային քննարկումների ընթացքում 2022 թվականի նոյեմբերի 24-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2908

Տպել

Առաջարկներ`

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

30.11.2022

Երևան համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին Երևանի ավագանու որոշման նախագծի հավելվածի 6-րդ կետով նախատեսվում է Երևանի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ տեղական տուրքը սահմանել 600,000 դրամ, իսկ 7-րդ կետով՝ նախատեսվում է Երևանի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար, տեղական տուրքը սահմանել 87,500 դրամ: Հասկանալի չէ, թե Երևան համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը սահմանող հավելվածի 6-րդ, 7-րդ կետերում ամրագրված դրույքաչափերը որքանո՞վ են ներառել թունավոր նյութերի արտահոսքի դեպքում շրջակա միջավայրի վրա գոյացնող բեռը ֆինանսական արտահայտմամբ և ինչպե՞ս են դրանք ներառվել սահմանված արժեքի մեջ: Առաջարկ. 1. Տեղեկանքում ներառել ռիսկերի գնահատման արդյունքում կատարված կանխատեսումների հիման վրա գնահատված բնապահպանակական բեռի ֆինանսական արտահայտմամբ դրույքաչափերում ներառված համամասնությունը (օրինակ՝ տոկոսային արտահայտմամբ):

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

22.11.2022

Հանրային քննարկման դրված «Երևան համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի (https://www.e-draft.am/projects/4964 ) վերաբերյալ կարծում ենք, որ Նախագծում կան տեխնիկական և խմբագրական բացթողումներ դրույքաչափերի մասով, ինչը դժվարեցնում հանգել եզրակացությունների և տալ առաջարկություններ: Կան նաև շարահյուսական բնույթի բացթողումներ: Բացի այդ, Նախագծի Հավելվածում, մեր կարծիքով, հիմնական շենքերի և շինությունների համար սահմանված դրույքաչափերի մեջ կա անհամատեղելիություն կամ սխալ: Այսպես, 1) հիմնական շենքերի և շինությունների համար «ա» պարբերությամբ սահմանված է, որ մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպեu նաև մինչև 200 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող հաuարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար դրույքաչափը սահմանվում է 105000 /մեկ հարյուր հինգ հազար/ դրամ, իսկ ահա նույն բաժնի 2) ենթակետով սահմանվում է, որ. uույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ չնախատեuված շենքերի և շինությունների համար դրույքաչափը սահմանվում է ա. 200-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 210000 /երկու հարյուր տասը հազար/ դրամ: Հարց է առաջանում 200-ից մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, կառուցման համար քաղաքացին որքան տուրք պետք է վճարի: Այսպիսի կարգավորումը մեր կարծիքով կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում:

Տեսնել ավելին