Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի № 1186-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

------ --------------------------- 2022 թ. № ---------  -Ա

 ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի № 1186-Ա    ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 6-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ին  մասի  և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն  որոշման հավելվածի  6-րդ կետը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար  Հայկ Ալեքսանդրի Գալստյանին (ծնված` 1998 թվականի մարտի 23-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27), տրված տարկետումը՝ Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի  ազգային  հավաքական թիմի կազմում այդ քաղաքացին ընդգրկված չլինելու  հիմքով:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021  թվականի հուլիսի 22-ի  «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմից պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի  ամառային  զորակոչից տարկետում տալու մասին» № 1186-Ա որոշման   1-ին կետի 3-րդ ենթակետը:
  • Քննարկվել է

    08.11.2022 - 28.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1842

Տպել