Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1 Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի N 14-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»  Ջերմուկ համայնքի  ավագանու որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի և «Գովազդի մասին» օրենքի 11-րդ հոդվածի նորմերի կատարման անհրաժեշտությամբ։


 2
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

         
Օրենսդրական վերջին փոփոխությունների արդյունքում Ջերմուկ համայնքը վերակազմավորվել է․ նրա կազմի մեջ գտնվող Հերհեր և Կարմրաշեն գյուղերը միավորվել են հարևան Վայք համայնքին, իսկ Ջերմուկ համայնքը կազմում են 1 քաղաքային՝ Ջերմուկ քաղաքը, և 2 գյուղական՝ Կեչուտ և Գնդեվազ բնակավայրերը։ Մինչ համայնքի՝վերակազմավորումը գործել է համայնքի տարածքում գովազդ տեղադրելու ոլորտի խնդիրների իրականացումը կարգավորող՝ ավագանու 19․01․2018 թ․ N 14-Ն որոշումը։ 2018 թվականից հետո «Գովազդի մասին» օրենքը մոտ տասն անգամ փոփոխությունների է ենթարկվել օրենսդիրի կողմից, մինչդեռ համայնքի ավագանին այդ փոփոխությունները չի ամրագրել գորոծող կարգի մեջ։ Վերակազմավորումից հետո նպատակահարմար է ո՛չ թե գործող կարգը խմբագրելը, այլ նոր կարգ հաստատելը՝ նախորդը ճանաչելով ուժը կորցրած։

 

3 Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի N 14-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»  Ջերմուկ համայնքի  ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է համայնքի տարածքում գովազդի տարածման իրավական հիմքեր ունենալ, պայմաններ սահմանել  ապահովելու հասարակության, գովազդ սպառողների, գովազդատուների, գովազդ արտադրողների, գովազդակիրների շահերին համապատասխանող գովազդի տարածման համար, կանխել գովազդի միջոցով համայնքի տարածքում սխալ տեղեկությունների տարածումը, միասնական նորմեր սահմանել գովազդատուների համար՝ կարգավորելով ՏԻՄ–գովազդատու իրավահարաբերությունները։

  4․ Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը


«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի N 14-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»  Ջերմուկ համայնքի  ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու համայնքի տարածքում  գովազդ տեղադրելու հետ կապված հարաբերությունները։  

 

  • Քննարկվել է

    08.11.2022 - 23.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Վայոց Ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2390

Տպել