Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի №784–Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

«Գազասպառման համակարգերի անվտանգության և շահագործման կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի №784–Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի
№634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի N 634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ, և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը:

 1.1 Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայում գազասպառման համակարգերի անվտանգության հարցերը կարգավորում են ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի №784–Ն որոշմամբ հաստատված «Կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի միացումները սահմանազատման կետին և ծխաօդատար ուղիներին` շահագործման մեջ գտնվող և նոր կառուցվող բազմաբնակարան շենքերում անվտանգության պահանջներ տեխնիկական կանոնակարգ»-ով:

«Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգով «սահմանվում են արտադրանքի բնութագրերի և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ:

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 51-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են արտադրանքին կամ արտադրանքին և դրան ներկայացվող պահանջներին առնչվող՝ նախագծման, արտադրության, շինարարության, մոնտաժի, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող և կատարման համար պարտադիր պահանջներ։ Պայմանագրի 52-րդ հոդվածով սահմանված է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները չեն կարող իրենց օրենսդրությամբ սահմանել միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ (ԵԱՏՀ 2011թ. հունվարի
28-ի թիվ 526 որոշում)։

ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի №784-Ն որոշման ուժը կորցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքով և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով ամրագրված տեխնիկական կանոնակարգերի բովանդակության և կառուցվածքին չհամապատասխանելու հակասությամբ, քանի որ ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի №784-Ն որոշմամբ սահմանվում են գազի սպառման համակարգերում անվտանգության և շահագործման կանոններ, տեխնիկական շահագործման պահանջներ, այլ ոչ թե արտադրանքի անվտանգությանը վերաբերող պահանջներ, ուստի, դրանք չեն կարող հանդիսանալ տեխնիկական կանոնակարգ և չեն կարող ներառվել ԵԱՏՀ 2011թ. հունվարի
28-ի №526 որոշմամբ սահմանված արտադրանքի միասնական ցանկում։

ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի №634-Ն որոշման 1-ին կետի 17-րդ ենթակետն ուժի մեջ մտնելուց հետո, և մինչև սահմանված ժամկետը նոր իրավական ակտ չընդունվելու դեպքում ոլորտը կմնա առանց կարգավորման:

Գազի ոլորտի իրավական ակտերի պրակտիկ կիրառումը պարզեցնելու նպատակով գազի ոլորտի հինգ տեխնիկական կանոնակարգերի կարգավորումը նախատեսվել է իրականացնել գազի համակարգի երեք ուղղություններով՝ մշակելով գազափոխադրման համակարգի անվտանգության և շահագործման կանոններ, գազաբաշխման համակարգի անվտանգության և շահագործման կանոններ և գազասպառման համակարգերի անվտանգության և շահագործման կանոններ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Խնդիրը կարգավորելու նպատակով մշակվել է «Գազասպառման համակարգերի անվտանգության և շահագործման կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի №784–Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

2.Կարգավորման առարկան 

Սույն նախագծով առաջարկվում է սահմանել գազասպառման համակարգում անվտանգության և շահագործման հետ կապված կանոնները, համապատասխանացնելով դրանք նաև ԵԱՏՄ կարգավորումներին:

 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Կապահովվի ոլորտի կարգավորումների շարունակականությունն ու անընդհատությունը, ինչպես նաև համապատասխանությունը ԵԱՏՄ պահանջներին:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից:

 5 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ։

Որոշման նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության կառավարության
2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի №1902-Ա որոշման հավելվածի 1-ի Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն բաժնի №33 կետից։

  • Քննարկվել է

    08.11.2022 - 24.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2000

Տպել