Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 1206-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Vahagn Sahakyan 08.11.2022 08:07:14 Առաջարկում եմ վերանսյել ը կետով նախատեսված փոփոխությունը, քանի որ մոտ ապագայում վերգետնյա ամբողջ տրանսպորտը կարող է դառնալ էլեկտրական, իսկ տրամվայն ու տրոլեյբուսը պետք է տարանջատել մնացածից։ Հաշվի առնելով, որ ՀՀ-ում ներկայումս շահագործվում են միայն տրոլեյբուսներ, սակայն չբացառելով, որ հետագայում կարող են շահագործվել նաև տրամվայներ, նպատակահարմար ենք գտնում այդ բառերի փոխարեն ոչոշման նախագծում կիրառել «վերգետնյան էլեկտրոտրանսպորտ» բառակապակցությունը, որն ավելի ընգրկուն է, միաժամանակ չի շեշտադրում կոնկրետ տեսակի ընդհանուր օտագործման էլեկտրական տրանսպորտ, բայց և չի բացառում դրանցից որևէ մեկը: «Մոտ ապագա» հասկացությունը հարաբերական է և ենթադրությունների հիման վրա չենք կարող պնդել որ ՀՀ-ում ամբողջ վերգետնյա տրանսպորտը կդառնա էլեկտրական:
2 Արա Սաղումյան 08.11.2022 10:28:56 Որոշման նախագծով առաջարկված 10-րդ կետի1-ին ենթակետում «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին», «Ճանապարհային երթևեկության մասին» 1968 թվականին Վիեննայում ընդունված կոնվենցիաներ» բառակապակցությունից հետո ավելացնել «Գլխավոր միջազգային ավտոմայրուղիների մասին» եվրոպական համաձայնագիր» բառակապակցությունը, որը ՀՀ համար ուժի մեջ է մտել 07.09.2006թվականին: Ի դեպ, նշված Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են հանդիսանում երեք հավելվածները: Առաջին հավելվածում նկարագրվում է E կատեգորիայի միջազգային ճանապարհային ցանցը, որը բաղկացած է հյուսիս-հարավ, արևմուտք-արևելք ուղղվածություն ունեցող A կարգի հիմնական ճանապարհների ցանցային համակարգից, ներառյալ` A կարգի միջանկյալ և B կարգի ճյուղավոր, շղթայական և կապող ճանապարհները, սահմանվում են նշված ճանապարհների համարները և թվերի նշանակությունը: Երկրորդ հավելվածով սահմանվում են միջազգային նշանակություն ունեցող առկա ճանապարհների վերանորոգման և նոր ճանապարհների կառուցման տեխնիկական պայմանները, ճանապարհային նշանների օգտագործման և ճանապարհների գծանշման կարգերը: Երրորդ հավելվածում նկարագրվում է E կատեգորիայի միջազգային ճանապարհների նույնացման և նշման համար օգտագործվող նշանների ձևը: Ընդունվել է։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: