Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԽԵՑԳԵՏՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԽԵՑԳԵՏՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Անհրաժեշտությունը:

«Հայաստանի Հանրապետությունում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պարենի արտադրության նպատակով կիրառվող այլընտրանքային բնական պաշարների օգտագործման մակարդակի բարձրացման, տեղական արտադրության խթանման, ինչպես նաև արհեստական պայմաններում խեցգետինների բուծման և աճեցման տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությամբ։ Արդյունագործական խեցգետնաբուծության զարգացումը միաժամանակ թույլ կտա հանրապետության ջրային տարածքներում վերականգնել վերջին տարիներին կտրուկ կրճատված խեցգետնի պոպուլյացիան։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:

Հայաստանի Հանրապետության որոշ լճերում, գետերում, ջրամբարներում և հատկապես Սևանա լճում գետի խեցգետնի պաշարները հնարավորություն ընձեռեցին իրականացնել դրանց արդյունահանումը, ինչը լայն թափ ստացավ վերջին 3 տասնամյակների ընթացքում։ Արդյունահանմանը զուգահեռ իրականացվեց նաև խեցգետնի արտահանումը, որի ծավալները կտրուկ աճեցին հատկապես մեր դարաշրջանի երկրորդ տասնամյակի կեսերին, երբ տարեկան արտահանվում էր ավելի քան 2000 տոննա խեցգետին։

Խեգետնի չկանոնակարգված և անվերահսկելի որսը, առավելապես Սևանա լճից, հանգեցրին լճում դրա պաշարների կտրուկ նվազմանը։

Խեցգետնի բնական պաշարների ցածր մակարդակը՝ մի կողմից և արտահանման ոլորտում ունեցած հաջող փորձը և իրացման ընդարձակ շուկայի առկայությունը՝ մյուս կողմից ստիպում են քայլեր ձեռնարկել ապրանքային խեցգետնի արտադրության այլընտրանքային ուղիներ գտնելու ուղղությամբ։ Այս տեսանկյունից արդյունավետ լուծում կարող է հանդիսանալ արհեստական եղանակով խեցգետինների բուծումը, ինչը կարող է զարկ տալ արդյունագործական խեցգետնաբուծությանը։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:

Թեև տվյալ բնագավառում չկա ուղղորդված քաղաքականություն, այնուամենայնիվ այն պետք է դիտարկել պետության կողմից իրականացվող պարենային անվտանգության ապահովմանը, տեղական արտադրանքի արտադրության խթանմանը, ինչպես նաև ակվակուլտուրայի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների եկամուտների ավելացմանն ուղղված քաղաքականության համատեքստում։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվում է շարունակել ֆինանսական աջակցությունը նոր սերնդի անասնաշենքերի կառուցման, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման համար։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության` «բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը» առաջնահերթությունում կարևորվում է պարենամթերքի տեղական արտադրության ծավալների ավելացումը։

Կարգավորման նպատակը և բնույթը:

Կարգավորման նպատակն է ներդրումային ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել հանրապետությունում արդյունագործական խեցգետնաբուծության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, տեղական արտադրության խթանմանը, հանրապետությունում հավելյալ արժեքի ստեղծմանը։

Նախագծով առաջարկվում է 2023-2025 թթ․ հանրապետությունում հիմնել 9 խեցգետնաբուծական ժամանակակից համալիրներ (3-ական՝ փոքր, միջին, խոշոր)։ Նախատեսվում է տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում՝ կատարված ներդրումների 50%-ի չափով։ Նախագծի ընդունման դեպքում փոխհատուցվող ընդհանուր գումարը կազմում է 819,0 մլն դրամ, ինչի համար անհրաժեշտ կլինի ՀՀ 2023, 2024 և 2025 թվականների պետական բյուջեից տարեկան հատկացնել 273,0 մլն դրամ։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախա­րարու­թյան կողմից:

Ակնկալվող արդյունքը:

Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում ներդնել արդյունագործական եղանակով խեցգետինների բուծման և աճեցման տեխնոլոգիան՝ ձևավորելով խեցգետնաբուծական համալիրների ընդարձակ ցանց և վերականգնել խեցգետնի արտահանման գործընթացը։

Ծրագրի իրականացման արդյունքում հանրապետությունում տարեկան կարտադրվի 162 տոննա խեցգետին, կամ տարեկան լրացուցիչ ստանալ 1 մլրդ 620 մլն համախառն արտադրանք։

Ծրագիրը կնպաստի արտադրական ենթակառուցվածքների զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։ Այն թույլ կտա լուծել նաև կարևոր բնապահպանական խնդիր՝ պահպանել խեցգետնի բնական պաշարները, ինչը թույլ կտա ժամանակի ընթացքում վերականգնել խեցգետնի երբեմնի հարուստ պոպուլյացիան։

Այլ տեղեկություններ:

Այլ տեղեկություններ չկան:

 

  • Քննարկվել է

    07.11.2022 - 22.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3540

Տպել

Առաջարկներ`

Թաթուլ Ստեփանյան

17.11.2022

1․ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ Հավելված ՀՀ կառավարության 2017 թ. հոկտեմբերի 5 -ի նիստի N 42 ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2․ Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ 22 հունվարի 2015 թվականի N 2 ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԻ, ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Սրանք ՀՀ կառավարության կողմից տարբեր տարիներին ընդունած իրավական փաստաթղթեր են, օգտվեք։ Կարող եք առաջնորդվել նաև այլ մեթոդական ցուցումներից, հրահանգներից, որոշումներից, կամ գոնե ակադեմիական գրականությունից։

Թաթուլ Ստեփանյան

17.11.2022

ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ- 819,0 <<հավանաբար>> մլն դրամ ներդրման պարագայում, ինչ հավելյալ եկամուտներ ենք ստանում, ինչ համամասնությամբ, ու նաև 9 խեցգետնաբուծական համալիրներ ստեղծելով ինչպես ենք բարելավում մեր պարենային անվտանգության ցուցանիժները, եթե գրեթե ամբողջապես արտադրանքն արտահանվում է։

Թաթուլ Ստեփանյան

17.11.2022

ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ- վերնագրված բաժինը և բովանդակությունը չեն համապատասխանում միմիանց։

Տեսնել ավելին