Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Աիդա Մուրադյան 11.11.2022 16:36:12 Առաջարկում եմ վերանայել Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված բուլինգի հասկացությունը և վերաձևակերպել այն, քանի որ բուլինգի դրսևորումը կարող է անձնական կախվածության կամ խոցելի վիճակի օգտագործման հետ առնչություն չունենա ։ Առաջարկն ընդունվել է, կատարվել է համապատասխան փոփոխություն։ Օրենքի Հոդված 4-ի մաս 1-ի 10-րդ կետը շարադրվել են հետևյալ խմբագրությամբ. 10) բուլինգ՝ երեխայի իրական կամ ենթադրյալ անձնական կախվածությունը կամ վիճակի խոցելիությունն օգտագործելով մեկ կամ մի քանի անձանց կողմից պարբերաբար դիտավորյալ բացասական (տհաճ կամ վիրավորական) վարքագիծ, որն իրականացվում է բանավոր կամ գրավոր արտահայտության, ֆիզիկական կամ հոգեբանական բռնության գործադրմամբ, ներառյալ՝ կիբերբուլինգը, որն իրականացվում է առցանց միջավայրում՝ էլեկտրոնային սարքավորումների, այդ թվում՝ համակարգիչների, բջջային հեռախոսների և այլ էլեկտրոնային սարքերի օգտագործմամբ.
2 Աիդա Մուրադյան 11.11.2022 16:36:12 Օրենքի կիրարկումն առավել թիրախավորված ապահովելու և առհասարակ՝ երեխայի պաշտպանության համակարգն առավել զգայուն դարձնելու համար առաջարկում ենք Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ կետի 4 և 5 ենթակետերում, ինչպես նաև 42-րդ հոդվածի 1-ին կետում ավելացնել «հաշվի առնելով աղջիկ և տղա երեխաների առանձնահատկությունները» արտահայտությունը։ Առաջարկն ընդունվել է, կատարվել է համապատասխան փոփոխություն։Օրենքի Հոդված 40-ի մաս 2-ի 4-րդ և 5-րդ կետերը շարադրվել են հետևյալ խմբագրությամբ. 4) երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ընթացքում ծագած խնդիրների վերլուծումն ու դրանց հաղթահարմանն ուղղված առաջարկությունների և լուծումների մշակումը՝ հաշվի առնելով աղջիկ և տղա երեխաների առանձնահատկությունները. 5) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին վերաբերող հիմնախնդիրների բացահայտումը և լուծումը՝ հաշվի առնելով աղջիկ և տղա երեխաների առանձնահատկությունները. Օրենքի Հոդված 42-ի մաս 1-ը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. 1.Երեխայի պաշտպանության համակարգն իրավական նորմերի, գործառույթների և քաղաքականության համակարգ է, որն ուղղված է երեխայի նկատմամբ բռնության ռիսկերի վաղ հայտնաբերմանը, նվազեցմանը և բռնության կանխարգելմանը, բռնության դեպքերին արդյունավետ արձագանքմանը, ինչպես նաև երեխայի իրավունքների պահպանությանն ու պաշտպանությանը՝ հաշվի առնելով աղջիկ և տղա երեխաների առանձնահատկությունները։
3 Աիդա Մուրադյան 11.11.2022 16:36:12 Օրենքի 47-րդ հոդվածի բովդանդակությունից ակնհայտ է դառնում, որ սույն հոդվածով բազմապատկվում են համայնքի սոցիալական աշխատողների պարտականությունները։ Ըստ էության, համայնքի սոցիալական աշխատողը, որի հիմնական ֆունկցիան պետք է լիներ դեպքերի հայտնաբերումն ու ուղղորդումը, և միայն այսպես կոչված պարզ դեպքերի վարումը, այս հոդվածով ամբողջ սոցիալական ոլորտի ծանրաբեռնվածությունը տեղափոխվում է համայնքի սոցիալական աշխատողի վրա։ Ռիսկը մեծ է, քանի որ համակրգի այս օղակը նորաստեղծ ու փխրուն է և պետական աջակցության բացակայության դեպքում հնրավոր չի լինի նրա կողմից այսքան պարտականությունների կատարումը։ Ստացվում է, որ երեխաների վերաբերյալ բոլոր դեպքերի վարումն իրականացնելու է համայնքի սոցիալական աշխատողը, իսկ ՄՍԾ-ին մնալու է միայն այն երեք կետով եզրակացություն տալ։ Առաջարկում եմ վերանայել այս մոտեցումը և մինչև նշյալ դրույթը Օրենքի նախագծում ամրագրելը քննարկել այն պատասխանատու նախարարության՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների հետ։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն, Օրենքի 47-րդ հոդվածը ձևավորվել է քննարկումների արդյունքում, և համայնքի սոցիալական աշխատողի բազմապատկված պարտականություններն իրականացվելու են պետական աջակցությամբ՝ պետական պատվիրակման շրջանակներում։ Համապատասխան ֆինանսական հաշվարկը կցվելու է նախագծին։
4 Աիդա Մուրադյան 11.11.2022 16:36:12 Առաջարկում եմ Օրենքի 42-րդ հոդվածում ներառել նաև վաղ հայտնաբերումը, քանի որ այն պետք է հանդիսանա կանխարգելման նպատակին ուղղված առաջին գործողությունը։ Առաջարկն ընդունվել է, կատարվել է համապատասխան փոփոխություն։Կանխարգելման ձևով երեխայի պաշտպանությունն իրականացնելիս համակարգի հիմնական նպատակն է նախքան երեխայի պաշտպանության դեպքի տեղի ունենալը բռնության ռիսկի գործոնների վաղ հայտնաբերումը, դրանց առկայության պայմաններում ընտանիքին աջակցությունը և ամրապնդումը սոցիալական մեկուսացման բացառման, ինչպես նաև ընտանիքից երեխայի բաժանման և բռնության ռիսկի նվազեցման նպատակով՝ անհրաժեշտության դեպքում թույլատրելով վաղ միջամտության հնարավորություն։
5 Աիդա Մուրադյան 11.11.2022 16:36:12 Առաջարկում եմ, որ Օրենքը անդրադառնա երեխայի ամուսնությանը, բացառի այն: Կամ կարելի է այն տարածել առողջության, կրթության, բռնության, շահագործման եւ այլնի վրա: Հասկանալիորեն անհրաժեշտ կլինի փոփոխել Ընտանեկան օրենսգրքի համապատասխան հոդվածը: Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Քանի որ ներկայացված նախագծերով բարձրաձայնված հարցին որևէ անդրադարձ չի կատարվել՝ փոփոխությունների առարկայից դուրս լինելու հիմքով, այդ հարցը կարող է դառնալ քննարկման առարկա հետագայում և ոչ թե Օրենքում, այլ ՀՀ Ընտանեկան Օրենսգրքի 10-րդ հոդվածում։