Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29- N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«     » «                   » 2017 թվականի N _____-Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29- N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաս­տանի Հանրապետո­ւթյան օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրա­պե­տության կառավարությունը  ո ր ո շ ո ւ մ   է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
  2. Արփի լճի ջրամբարը սնուցող գետերի սելավաջրերը գարնանային և աշնանային ամիսներին առավելագույն քանակով ջրամբար ուղղորդելու նպատակով իրականացվող աշխատանքների համար Հայաստանի Հան­րա­­պետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրա­պետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրա­պե­տության բնապահպանության նախարա­րությանը հատկացնել 21,700.0 հազար դրամ:
  3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը՝ որպես դրամաշնորհ տրամադրել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
  • Քննարկվել է

    24.10.2017 - 14.11.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Ֆինանսական

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6746

Տպել

Առաջարկներ`

Արթուր Հովհաննիսյան

24.10.2017

Հայաստանի Հանրա­պետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրա­պե­տության բնապահպանության նախարա­րությանը հատկացնել 21,700.0 հազար դրամ: Էս ի՞նչ գումարա 21,700.0 հազար?

Տեսնել ավելին