Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ 03.11.2022 14:11:02 Որոշման նախագծին դրական ենք վերաբերվում, սակայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսը 2021 թվականի նույն ամսվա նկատմամբ աճել է է 9,9 տոկոսով անհրաժեշտ է նշել որ ապրանքներին կամ ծառայություններին է վերաբերվում նշված 9,9 տոկոսը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N517-Ն որոշմամբ հաստատված` սպառողի էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգի 18-րդ կետից, որի համաձայն ՝ հանձնաժողովը յուրաքանչյուր տարի՝ մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը վերանայում է կարգի դրամային մեծությունները՝ դրանց նկատմամբ կիրառելով ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ։ Մեծությունների վերանայման համար հիմք է հանդիսանում ոչ թե որևէ կոնկրետ ապրանքի կամ ծառայության, այլ ընդհանուր սպառողական գների ինդեքսը, որի հաշվարկման մեթոդաբանության համար առաջարկում ենք դիմել ՀՀ վիճակագրական կոմիտե, կամ ծանոթանալ ինդեքսին https://www.armstat.am/am/?nid=81&id=2515 հղումով։