Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N4-Ն որոշման հավելվածի  138-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 139, 140, 141, 142, 143, 144, 145, 146, 147, 148, 149 և 150 կետերով.

«139. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաստատումից հետո, եթե մինչ այդ Համայնքի Ավագանու կողմից հաստատվել է Համայնքի բյուջեն, երկշաբաթյա ժամկետում դրանում կատարվում են անհրաժեշտ փոփոխություններ և (կամ) լրացումներ:

140.Համայնքի բյուջեի կատարման ընթացքում բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել Համայնքի ղեկավարի կամ Համայնքի Ավագանու անդամի (անդամների) կամ մշտական հանձնաժողովների  առաջարկությամբ՝ ըստ անհրաժեշտության։ Այդ փոփոխությունները և (կամ) լրացումները չեն կարող խախտել Համայնքի բյուջեի` օրենքով սահմանված հավասարակշռությունը:

141. Համայնքի Ավագանու անդամի (անդամների) կամ մշտական հանձնաժողովների կողմից բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ նախաձեռնելու առաջարկությունը՝ Ավագանու կանոնակարգով սահմանված կարգով, ներկայացվում է Համայնքի ղեկավարին:

142. Համայնքի Ավագանու անդամի (անդամների) կամ մշտական հանձնաժողովների առաջարկած այն փոփոխությունների և (կամ) լրացումների վերաբերյալ, որոնք նվազեցնում են Համայնքի բյուջեի մուտքերը կամ ավելացնում են բյուջեի ելքերը, Համայնքի ղեկավարը կազմում և Ավագանուն է ներկայացնում իր եզրակացությունը:

143. Համայնքի ղեկավարը իր կամ Համայնքի Ավագանու անդամի (անդամների) կամ մշտական հանձնաժողովների առաջարկությամբ բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին Ավագանու որոշման նախագիծը` կից համապատասխան փաստաթղթերով, Համայնքի Ավագանու քննարկմանն է ներկայացնում օրենքով և Ավագանու կանոնակարգով սահմանված կարգով:

144. Համայնքի Ավագանու անդամները Ավագանու նիստից առնվազն մեկ օր առաջ բյուջեում փոփոխությունների և (կամ) լրացումների նախագծի վերաբերյալ կարող են Համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր առաջարկություններ, որոնք քննարկվում են Ավագանու նիստում:

145. Համայնքի Ավագանու մշտական հանձնաժողովներն անցկացնում են նախնական քննարկումներ և բյուջեում փոփոխությունների և (կամ) լրացումների նախագծի վերաբերյալ իրենց եզրակացությունները գրավոր ներկայացնում են Համայնքի ղեկավարին:

146. Ավագանու նիստում Համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ, որպես հիմնական զեկուցող, հանդես է գալիս առաջարկություն ներկայացնողը:

147. Համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին նախագիծն Ավագանու նիստում քննարկվում է Համայնքի բյուջեի նախագծի քննարկման համար սահմանված կարգով։

148. Համայնքի Ավագանու քննարկումից հետո, քվեարկության է դրվում Համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին Ավագանու որոշման նախագիծը։ Քվեարկությունն իրականացվում և համապատասխան որոշումն ընդունվում է սույն Կանոնակարգով սահմանված կարգով։ Ավագանու որոշումն ընդունվում է նիստին ներկա Ավագանու անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

149. Համայնքի Ավագանու անդամի (անդամների) կամ մշտական հանձնաժողովների առաջարկած այն փոփոխությունները և (կամ) լրացումները, որոնք նվազեցնում են Համայնքի բյուջեի մուտքերը կամ ավելացնում են բյուջեի ելքերը, Համայնքի Ավագանին քննարկում է միայն Համայնքի ղեկավարի եզրակացության առկայությամբ և համապատասխան որոշումն ընդունում՝ Ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով:

150. Համայնքի բյուջեի փոփոխությունները և (կամ) լրացումները, Ավագանու հաստատումից հետո, հրապարակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

  • Քննարկվել է

    31.10.2022 - 15.11.2022

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2423

Տպել