Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1933-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<< ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1933-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ ֆինանսների նախարարության Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը (այսուհետ՝ Գանձարան) թանկարժեք մետաղներով և քարերով գործառնությունների կարգավորման ոլորտում, ի թիվս այլ գործառույթների, իրականացնում է Գանձարան մուտքագրվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի փորձաքննություններ, որակական գնահատման ապահովում և թանկարժեք մետաղների ստուգիչ տարրալուծումների կատարում, թանկարժեք քարերի անվանման որոշում և որակական գնահատման ապահովում, պետական մարմինների և դատարանների կողմից ընդունված որոշումների հիման վրա կատարվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի փորձաքննություններ, Գանձարան մուտքագրվող և ելքագրվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի շուկայական գնահատում, ինչպես նաև թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր պարունակող թանգարանային նմուշների ու արխիվային արժեքների փորձաքննություններ:

Հաշվի առնելով, որ թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի փորձաքննությունների կատարման գործառույթը ՀՀ ֆինանսների նախարարության համար հանդիսանում է ոչ պրոֆիլային գործառույթ, և «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն» պետական հիմնարկը, ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի N 744 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1933-Ն որոշման հավելված 1-ի 10-րդ կետի ա) ենթակետի համաձայն, իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան, պայմանագրային հիմունքներով կատարում է փորձաքննություններ (ինչպես քրեական, վարչական, քաղաքացիական վարույթների շրջանակներում, այնպես էլ այլ փորձաքննություններ), առավել նպատակահարմար է  Գանձարանի փորձաքննությունների կատարման մասով գործառույթների կատարումը վերապահել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

  1. Առաջարկվող կագավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է արժեքների փորձաքննությունների մասով գործառույթները հանել Գանձարանի լիազորություններից:

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել լրացուցիչ նախադրյալներ ՀՀ ֆինանսների նախարարության` թանկարժեք մետաղների ոլորտում գործառույթների արդյունավետ իրականացման համար:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ ակնկալվում է ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսեր:

  1. Նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.

Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանալու փոփոխություններ կատարել <<Թանկարժեք մետաղների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի «Պետական և համայնքային թանգարաններում գտնվող՝ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառման ու պահպանության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N 484-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 705-Ն, վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 743-Լ որոշումներում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման 5.5-րդ կետով, որի համաձայն՝ պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ուղղակիորեն կապված է հանրային միջոցների արդյունավետ ծախսման հետ։ Ծախսային քաղաքականության արդյունավետության բարձրացման տեսանկյունից Կառավարությունը կշարունակի կարևորել հանրային ֆինանսների նպատակային, խնայողաբար և  արդյունավետ օգտագործումը:

 

  • Քննարկվել է

    26.10.2022 - 10.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2098

Տպել