Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

       

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը
 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված  է ՀՀ վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 17-ի N 02/16.11/33985-2022 հանձնարարականի կատարմամբ՝ այն է թույլատվական փաստաթղթերը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրելու գործընթացն ապահովելու կատարմամբ:
Սույն նախագծով առաջարկվում է նաև վերոնշյալ որոշման մեջ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերում կատարել փոփոխություններ և լրացումներ,  որը բխում է Հայաստանի հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի կատարման շրջանակներից։
 
  2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
«Մեկ կանգառ, մեկ պատուհան» ՀՀ արտաքին առևտրի հարթակի և պետական կառավարման մարմինների միջև հարթակի ներդրմամբ պայմանավորված՝  այսուհետ  հայտատուների կողմից  դիմումների ներկայացման և ապրանքների ներմուծման, տարանցման և արտահանման բուսասանիտարական հավաստագրի (այսուհետ՝ թույլատվական փաստաթուղթ)  տրամադրումը իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով»:
Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ Հայաստանի հանրապետությունում առաջին անգամ իրականացվելում է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը, ուստի ծրագրի կատարման շրջանկներում անհրաժեշտություն է առաջացել որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ ապահովելով կենդանիների, կենդանական ծագման մթերքի հետագծելիությունը անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերում։
 
   3. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  
 
   4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Համաձայն ՀՀ կառավարության ծրագրի մասին ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման 2.4-րդ կետի՝  Գյուղատնտեսությունը բաժնի ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը:
 
    5.Նախագծի ընդունման գործընթացում ներգրավված   ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
 
     6.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 977-Ն որոշմամբ սահմանված թույլատվական փաստաթղթի ստացման և ներկայացման գործընթացի իրականացումը՝ համացանցային կայք էջում հասանելի /www.trade.gov.am/ «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)»  համակարգի միջոցով, որը կստեղծի առավել հարմարավետ պայմաններ տնտեսվարողների համար: 
Միաժամանակ, արդյունքում ակնկալվում է ապահովել հանրապետության ամբողջ տարածքով խոշոր եղջերավոր կենդանիների տեղաշարժի, կենդանական ծագման մթերքի վերահսկումը և հետագծելիության բարելավումը, ինչպես նաև խթանիչ ազդեցություն կունենա գործարար միջավայրի վրա՝  հանրապետությունում զարգացնելով խոշոր եղջերավոր կենդանիների մսատու և կաթնատու ուղղությունները՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում։

 

 

 

  • Քննարկվել է

    26.10.2022 - 10.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2420

Տպել