Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ110-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածից հանել <<մասնակցությամբ>> բառը:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի.

  1. 3-րդ և 4-րդ կետերը <<փաստաթղթի>> բառից հետո լրացնել <<գործողության>> բառով,
  2. 6-11-րդ, 17-րդ, 21 և 24-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<6) հիմնադրութային փաստաթուղթ` շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փաստաթղթի (ռազմավարություն, հայեցակարգ, բնական ռեսուրսների օգտագործման սխեմա, ծրագիր, պլան, հատակագիծ, քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների այլ փաստաթուղթ) նախագիծ կամ  այդ փաստաթղթի  ցանկացած փոփոխություն, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով.

       7) նախատեսվող գործունեություն՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող և Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ մասերում թվարկված գործունեության տեսակների ուսումնասիրություն կամ արտադրություն կամ կառուցում կամ շահագործում կամ վերակառուցում կամ ընդլայնում կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինում կամ վերապրոֆիլավորում կամ կոնսերվացում կամ տեղափոխում կամ լուծարում կամ փակում կամ քանդում կամ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող նախագծային փոփոխություն.

       8) նախագծային փաստաթուղթ՝ նախատեսվող գործունեության իրականացման համար օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նախագծային և/կամ ծրագրային փաստաթուղթ, և կատարվող ցանկացած փոփոխություն, որում նկարագրվում և ներկայացվում են նախատեսվող գործունեության տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները` սկզբից մինչև ավարտը.

        9) ռազմավարական էկոլոգիական գնահատում (այսուհետ՝ ՌԷԳ)՝ հիմնադրութային փաստաթղթի իրականացման հետևանքով շրջակա միջավայրի, այդ թվում ՝ մարդու առողջության վրա ազդեցությունների որոշման և գնահատման գործընթաց, որը ներառում է ՌԷԳ հաշվետվության շրջանակի որոշումը, ՌԷԳ հաշվետվության նախապատրաստումը, հանրության մասնակցության և խորհրդակցությունների անցկացման ապահովումը, հիմնադրութային փաստաթղթում  ՌԷԳ հաշվետվության դրույթների, հանրային մասնակցության և խորհրդակցությունների  արդյունքների հաշվի առնումը.

       10) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում /այսուհետ՝ ՇՄԱԳ/` ձեռնարկողի կողմից սույն Օրենքի 14-րդ հոդվածում նախատեսված գործունեության հնարավոր ազդեցության ուսումնասիրության գործընթաց, որը ներառում է ՇՄԱԳ ընդգրկման ոլորտի որոշում, ՇՄԱԳ հաշվետվության նախապատրաստում, հանրության մասնակցություն և պետական այլ մարմինների հետ խորհրդակցությունների անցկացում.    

       11) փորձաքննություն` հիմնադրութային փաստաթղթի, ՌԷԳ հայտի և հաշվետվության կամ նախատեսվող գործունեության ՇՄԱԳ հայտի և հաշվետվության ուսումնասիրության և վերլուծության արդյունքում դրանց թույլատրելիության վերաբերյալ պետական փորձաքննական եզրակացություն տալու գործընթաց.

       17) ձեռնարկող՝ փորձաքննության ենթակա հիմնադրութային փաստաթուղթ մշակող, հաստատող, ընդունող, ՌԷԳ իրականացման համար պատասխանատու պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, և (կամ) գործունեություն իրականացնող կամ պատվիրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ.

       21) շահագրգիռ հանրություն` նախատեսվող գործունեության և հիմնադրութային փաստաթղթի իրականացման ազդեցությունը կամ հավանական ազդեցությունը կրող, կամ դրանց վերաբերյալ ընդունվող որոշումների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող ֆիզիկական և իրավաբանական անձ.

       24) տեխնիկական առաջադրանք` գնահատման պահանջներն ամփոփող, ինչպես նաև հաշվետվության բովանդակությունն ու գործընթացի մասնակիցների շրջանակները սահմանող փաստաթուղթ.>>,

  1. 19-րդ կետը <<անձ,>> բառից հետո լրացնել <<նրանց միավորումներ, կազմակերպություններ, խմբեր>> բառերով:

 

Հոդված 3.  Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի.

  1. 1-3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<1) նախատեսվող գործունեության և հիմնադրութային փաստաթղթի գործողության արդյունքում շրջակա միջավայրի վրա հավանական ազդեցությունը,

2) գնահատման ընթացքում ազդեցությունների, ներառյալ` անդրսահմանային, դիտարկումների համալիրությունը,

3) նախատեսվող գործունեության իրականացման այլընտրանքային, այդ թվում զրոյական (գործունեության չիրականացում) տարբերակների դիտարկելիությունը,>>.

2) 8-րդ կետում «հատուցում» բառը փոխել «հատուցելիություն» բառով:

Հոդված 4.  Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<5) ռելիեֆը, լանդշաֆտը, գեղագիտական ազդեցությունները, բնության հատուկ պահպանվող տարածքները, բնակավայրերի կանաչ գոտիները, կենդանիների միգրացիոն գոտիները և ուղիները.

8) պատմության և մշակույթի հուշարձանները, կառույցները, ենթակառուցվածքները, տրանսպորտային միջոցներով ծանրաբեռնվածությունը.

9) թափոնի կազմը և դրա բաղադրիչների թունունակությունը, վտանգավոր հատկությունները, վտանգավորության աստիճանը, թափոնի քանակությունը, ծագումը (ըստ տեխնոլոգիական կանոնակարգի).

10) ֆիզիկական ազդեցությունները` աղմուկը, թրթռումները (վիբրացիան), իոնացնող և ոչ իոնացնող ճառագայթումները.>>:

 

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածից հանել <<շրջակա միջավայրի վրա ազդեցության բնագավառի>> բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի վերնագրում <<լիազորված պետական կառավարման>> բառերը փոխարինել <<լիազոր>> բառով:

 

Հոդված 7. Օրենքի 3-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

<< Գ Լ ՈՒ Խ  3

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Հոդված 14.

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության տեսակները

 

  1. Գնահատման և փորձաքննության ենթակա են սույն հոդվածի 3-5-րդ և 7-8-րդ մասերով սահմանված նախատեսվող գործունեության տեսակների նախագծային փաստաթղթերը:
  2. Գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) ենթակա նախատեսվող գործունեության տեսակները ըստ բնագավառների դասակարգվում են երեք կատեգորիայի` Ա, Բ, Գ` ըստ շրջակա միջավայրի վրա նվազող ազդեցության աստիճանի:
  3. Ա կատեգորիան ներառում է.

1) էներգետիկայի բնագավառում.

ա. ատոմակայաններ կամ ատոմային ռեակտորով աշխատող այլ կառույցներ,

բ. մշակված միջուկային վառելիքի պահեստավորման և հերմետիկացման կայանքներ,

գ. միջուկային վառելիքի հարստացման արտադրություն,

դ. ջերմային էլեկտրակայաններ,

ե. 800 մմ տրամագծով կամ 40 կմ ու ավելի երկարությամբ նավթի կամ գազի կամ քիմիական նյութերի խողովակաշարեր,

զ. 50 ՄՎտ և ավելի ջերմային հզորությամբ տաք ջրի կամ գոլորշու արտադրության կայանքներ,

է. 30 ՄՎտ և ավելի հզորությամբ հիդրոէլեկտրակայաններ.

ը. գազիֆիկացիայի և գազի հեղուկացման կայանքներ,

թ.կոքսային վառարաններ,

ժ. ճառագայթահարված միջուկային վառելիքի կամ բարձր ռադիոակտիվություն ունեցող թափոնների վերամշակում,

2) ընդերքօգտագործման բնագավառում.

ա. երկրաբանական ուսումնասիրություններ` 1000 գծամետրից ավելի ստորերկրյա լեռնային փորվածքներով կամ 1000 գծամետր խորությունը գերազանցող հորատանցքի հորատման դեպքում,

բ. մետաղական, այդ թվում՝ ռադիոակտիվ օգտակար հանածոյի արդյունահանում և (կամ) հանքաքարի, հանքանյութի վերամշակում, ,

գ. նավթի ու գազի արդյունահանում և (կամ) հում նավթի կամ բնական գազի վերամշակում,

դ. նավթի կամ գազի կամ արտադրության թափոնների կամ թունավոր կամ ռադիոակտիվ նյութերի պահման համար ստորերկրյա կառույցների ստեղծում,

ե. ստորերկրյա տրանսպորտային ուղիների կամ կառույցների ստեղծում,

զ. մետաղական օգտակար հանածոների հանքարդյունահանման համալիրի վերջնական փակում,.

3) քիմիական արդյունաբերության բնագավառում.

ա. Կաուչուկների, կամ ռետինատեխնիկական իրերի, կամ այլ օրգանական նյութերի արտադրություն կամ վերամշակում,

բ. նավթավերամշակման արտադրություն,

գ. մազութի արտադրություն,

դ. պայթուցիկների արտադրություն,

ե. անօրգանական թթուների, կամ ալկալիների, կամ անօրգանական այլ նյութերի կամ միացությունների արտադրություն,

զ. քիմիական և օրգանական պարարտանյութերի արտադրություն,

է. կենցաղային քիմիայի (լվացող, մաքրող կամ այլ նյութերի) արտադրություն` ամսական 50 տոննա և ավելի.

ը. քիմիական արտադրության կայանքներ, որտեղ քիմիական կամ կենսաբանական գործընթացները օգտագործվում են կերերի սպիտակուցային հավելուկների, ֆերմենտների և այլ սպիտակուցային նյութերի արտադրության համար.

թ. կայանքներ՝ ածխածնի (բնական կոքսի) կամ էլեկտրագրաֆիտի արտադրության համար՝ այրման կամ գրաֆիտիզացիայի միջոցով.

4) դեղագործական արտադրության բնագավառում.

ա. դեղանյութերի արդյունաբերական արտադրություն.

5) մետաղների արտադրության և վերամշակման բնագավառում.

ա. մետաղական հանքանյութերի (ներառյալ` սուլֆիդային հանքանյութերի) թրծում և ագլոմերացիա,

բ. հանքանյութից կամ խտանյութից կամ երկրորդային հումքային նյութերից գունավոր, ազնիվ, հազվագյուտ, սև մետաղների կամ դրանց համաձուլվածքների արտադրություն,

գ. գունավոր մետաղների մշակում, ներառյալ` լեգիրացումը, արտադրատեսակների ռեկուպերացիան (զտում, ձուլածագործական արտադրություն և այլն),

դ. վերամշակված թուջի կամ պողպատի արտադրություն (առաջնային կամ երկրորդային ձուլում), ներառյալ` անընդհատ հոսքով ձուլումը, որը գերազանցում է ժամում 2.5 տոննա հզորությունը,

ե. մետաղների կամ պլաստիկ նյութերի մակերեսային մշակում` էլեկտրոլիտիկ կամ քիմիական պրոցեսների օգտագործմամբ` 30 խմ և ավելի ծավալով ավազաններում.

6) թափոնների գործածություն բնագավառում.

ա. վտանգավոր թափոնների հավաքում կամ պահում կամ օգտահանում կամ մշակում կամ վերամշակում կամ վնասազերծում կամ թաղում կամ տեղադրում.

բ. ընդերքօգտագործման թափոնների մշակում  կամ վերամշակում.

7) շինանյութի արդյունաբերության բնագավառում.

ա. ցեմենտի, կրի, գաջի արտադրություն` օրական 100 տոննա և ավելի,

բ. հանքային նյութերի հալեցում` 20 տոննա և ավելի, ներառյալ` հանքային մանրաթելի արտադրությունը,

գ. թրծման միջոցով կերամիկական արտադրատեսակների, այդ թվում` տանիքի կղմինդրի, աղյուսի, հրակայուն աղյուսի, կերամիկական սալիկի, քարե կերամիկայի կամ ճենապակե իրերի արտադրություն` օրական 75 տոննա և ավելի.

8) թեթև արդյունաբերության բնագավառում.

ա. բնական կաշվի արտադրություն կամ քիմիական վերամշակում` օրական 10 տոննա և ավելի.

բ. կայանքներ՝ մանրաթելի կամ տեքստիլի նախնական վերամշակման (այնպիսի գործողություններ, ինչպիսիք են լվացումը, սպիտակեցումը, մերսերիզացիան) կամ ներկման համար, որտեղ մշակվող նյութերի ծավալը գերազանցում է օրական 10 տոննան.

9) սանիտարատեխնիկական կառուցվածքների բնագավառում.

ա. գերեզմանոցներ կամ դիակիզարաններ կամ դիահերձարաններ, պաթոլոգիաանատոմիկներ կամ դիարաններ,

բ. կենդանիների դիակիզում կամ թաղում կամ սպանդանոցներ` օրական 500 գլուխ և ավելի.

10) ենթակառույցների բնագավառում.

ա. օդանավակայաններ՝ 2100 մ թռիչքուղու երկարությամբ և ավելի,

բ. էլեկտրահաղորդման գծեր` 15 կմ և ավել երկարությամբ, 220 կՎ լարման,

գ. չորս և ավելի երթևեկելի գոտի ունեցող նոր ճանապարհների կառուցում կամ վերակառուցում կամ երկուսից ոչ ավելի երթևեկելի գոտի ունեցող ճանապարհների ընդլայնում չորս և ավելի երթևեկելի գոտի ստանալու նպատակով, եթե համապատասխան հատվածն ունի 10 կմ և ավելի անընդհատ երկարություն.

11) ջրային տնտեսության բնագավառում.

ա. ջրամբարներ, արհեստական լճեր, ջրավազաններ` 1 մլն խմ և ավելի,

բ. կոյուղաջրերի մաքրման կայաններ` 50 000 և ավել բնակչի համարժեք հզորությամբ,

գ. ենթակառուցվածքների կառուցում` վարարումներից, ճահճացումից պաշտպանելու նպատակով.

12) քաղաքաշինության բնագավառում.

ա. հակասողանքային կամ հակասահքային կամ հակասելավային միջոցառումներ` 10 հա և ավելի տարածքների համար.

13) անտառային տնտեսության բնագավառում.

ա. անտառահատում,

14) գյուղատնտեսության բնագավառում.

ա. կաթի վերամշակման, կաթնամթերքի արտադրության գործարաններ` օրական 200 տոննա և ավելի արտադրական հզորությամբ.

  1. Բ կատեգորիան ներառում է.

1) էներգետիկայի բնագավառում.

ա. տաք ջրի կամ գոլորշու արտադրության կայանքներ` 30-50 ՄՎտ ջերմային հզորությամբ,

բ. հիդրոէլեկտրակայաններ` 1-30 ՄՎտ հզորությամբ,

գ. երկրաջերմային ջրերի արդյունահանում կամ էներգիայի արտադրություն՝ 8 ՄՎտ և ավել հզորությամբ.

2) քիմիական արդյունաբերության բնագավառում.

ա. գազային կամ նավթային կամ նավթաքիմիական կամ քիմիական նյութերի ստորգետնյա 5 000 և ավելի տոննա տարողության պահեստներ.

3) ենթակառույցների բնագավառում.

ա. 1 կմ և ավելի երկարությամբ թունելների, մետրոպոլիտենի կամ երկաթուղիների կառուցում, գետերի վրա 25 տոննա բեռնատարողությամբ կամուրջների կառուցում,

բ. 300 մմ և ավելի տրամագծով, 20 կմ և ավելի երկարությամբ գազի կամ նավթի կամ քիմիկատների խողովակաշարեր,

գ. էլեկտրահաղորդման գծեր` 110 կՎ և ավելի լարման,

դ. բենզալցակայաններ` 5 խմ և ավելի տարողությամբ,

ե. գերհզոր հաղորդող ռադիոտեխնիկական օբյեկտների տեղակայում: Սույն օրենքի իմաստով գերհզոր հաղորդող ռադիոտեխնիկական օբյեկտներ են համարվում այնպիսի օբյեկտները, որոնց տեղադրված ալեհավաքի ուղղորդված գործողության գործակիցը 5-ից ավելի է, կամ առավելագույն հզորությունը գերազանցում է ներքոհիշյալ մակարդակները՝

900 Վտ՝ 30 կՀց-3 ՄՀց հաճախականության տիրույթում,

500 Վտ՝ 3-30 ՄՀց հաճախականության տիրույթում,

25 Վտ՝ 30 ՄՀց-300 ԳՀց հաճախականության տիրույթում,

զ. 300 մմ և ավելի տրամագծով և 1 կմ և ավելի երկարությամբ խողովակաշարեր` օպտիկամանրաթելային մալուխների համար.

4) ջրային տնտեսության կամ հողերի մելիորացիայի բնագավառում.

ա. կեղտաջրերի ընդունման կետեր կամ մաքրման կայաններ` 5000-50 000 բնակչության համար.

5) շինանյութի արդյունաբերության բնագավառում.

ա. ապակու, ապակաթելի, ապակյա իրերի արտադրություն` օրական 20 տոննա և ավելի.

բ. ասֆալտ բետոնի արտադրություն.

6) փայտի և թղթի արդյունաբերության բնագավառում.

ա. թղթի արտադրության համար փայտանյութի, թղթի կամ ստվարաթղթի արտադրություն` օրական 20 տոննա և ավելի ծավալով.

բ. փայտանյութից ցելյուլոզի կամ նման մանրաթելային նյութերի արտադրություն.

7) թեթև արդյունաբերության բնագավառում.

ա. արհեստական կաշվի (այդ թվում` սինթետիկ) արտադրություն` ամսական 30000 քառ. դեցիմետր և ավելի.

8) սննդի արդյունաբերության բնագավառում.

ա. համակցված կերերի արտադրություն` օրական 50 տոննա և ավելի,

բ. ծխախոտի արտադրություն կամ վերամշակում` օրական 0.5 տոննա և ավելի.

9) գյուղատնտեսության բնագավառում.

ա. թռչնաբուծական` 40000 առանձնյակ և ավելի,

բ. խոզաբուծական` 2000 գլուխ և ավելի.

10) ընդերքօգտագործման բնագավառում.

ա. ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում և (կամ) հանքանյութի վերամշակում,

բ. հանքային կամ քաղցրահամ ստորերկրյա  ջրերի հանքավայրերի շահագործում՝ ձեռնարկատիրական նպատակով,

  1. Գ կատեգորիան ներառում է.

1) էներգետիկայի բնագավառում գործունեության հետևյալ տեսակները կամ արտադրական միավորները կամ դրանց բոլոր կառույցները կամ ենթակառույցները.

ա. կենսագազի կամ կենսագազով էներգիայի արտադրություն՝ 1 ՄՎտ և ավելի հզորությամբ,

բ. հիդրոէլեկտրակայաններ` մինչև 1  ՄՎտ հզորությամբ,

գ. հողմաէլեկտրակայաններ՝ 8 ՄՎտ և ավելի ընդհանուր հզորության, արևային էլեկտրակայաններ՝ 40 հա և ավելի տարածք զբաղեցնող.

2) ընդերքօգտագործման բնագավառում.

ա. երկրաբանական ուսումնասիրություններ.

     բ. Ոչ մետաղական օգտակար հանածոների հանքերի վերջնական փակում.

3) ջրային տնտեսության բնագավառում.

ա. ջրամբարներ, արհեստական լճեր, ջրավազաններ` 100 000 - 1 մլն խմ,

բ. 300 մմ և ավելի տրամագծով և 1 կմ և ավելի երկարությամբ ջրամատակարարման համակարգեր կամ մայր ջրանցքներ.

4) գյուղատնտեսության բնագավառում.

ա. ձկնաբուծական տնտեսություններ` տարեկան 100 տոննա և ավելի,

բ. ոչխարաբուծական տնտեսություններ` 500 գլուխ և ավելի,

գ. անասնաբուծական (խոշոր եղջերավոր) տնտեսություններ՝ 1000 գլուխ և ավելի,

դ. թռչնաբուծական՝ 10000-40000 առանձնյակ.

5) անտառային տնտեսության բնագավառում.

ա. անտառավերականգնում, անտառապատում.

6) սննդի արդյունաբերության բնագավառում.

ա. մսի կամ մսամթերքի արտադրություն (պատրաստի արտադրանք)` օրական 50 տոննա և ավելի,

բ. շաքարի կամ շաքարավազի արտադրություն` օրական 10 տոննա և ավելի,

գ. ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն` օրական 10000 դեկալիտր և ավելի,

դ. գարեջրի արտադրություն` օրական 10000 դեկալիտր և ավելի,

ե. գինու և (կամ) շամպայն գինիների և (կամ) լիկյորի և (կամ) օղու և (կամ) կոնյակի արտադրություն` օրական 1000 դեկալիտր և ավելի,

զ. կաթի վերամշակման և կաթնամթերքի արտադրություն՝ օրական 100-200 տոննա արտադրական հզորությամբ,

է. կենդանական կամ բուսական յուղերի ու ճարպի արտադրություն` օրական 5 տոննա և ավելի,

ը. մարգարինի արտադրություն` օրական 1 տոննա և ավելի.

7) քաղաքաշինության բնագավառում.

ա. քաղաքաշինական կառույցներ` 1500 քմ-ից ավելի կառուցապատման մակերեսով.

8) ռեկրեացիայի և զբոսաշրջության բնագավառներում.

ա. հիմնադրութային փաստաթղթով չնախատեսված զբոսայգիներ կամ պուրակներ կամ անտառապուրակներ, հանգստի գոտիներ,

բ. ճոպանուղիներ.

9) ջրային տնտեսության կամ հողերի մելիորացիայի բնագավառում.

ա. աղակալված հողերի աղազերծում քիմիական լուծույթներով` 100 հա և ավելի,

բ. չորացնող կամ կոլեկտորադրենաժային համակարգեր` 5 կմ և ավելի երկարությամբ:

  1. Փորձաքննության ենթակա չեն պետական անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհետաձգելի միջոցառումները:
  2. Փորձաքննության ենթակա են նաև սույն հոդվածի 3-րդ մասում չթվարկված բոլոր նախատեսվող գործունեությունները, որոնք իրականացվելու են բնության հատուկ պահպանվող կամ անտառային տարածքներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում: Այս դեպքում փորձաքննությունն իրականացվում է Գ կատեգորիայի ընթացակարգով:

8. Ձեռնարկողի նախաձեռնությամբ փորձաքննության ենթակա են սույն հոդվածով չսահմանված բոլոր նախատեսվող գործունեությունները: Այս դեպքում փորձաքննությունն իրականացվում է Գ կատեգորիայի ընթացակարգով:>>:

  1. Սույն հոդվածում թվարկված նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցում կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինում կամ վերապրոֆիլավորում կամ կոնսերվացում կամ տեղափոխում կամ լուծարում կամ փակում կամ քանդում կամ նախագծային փոփոխություն իրականացնելուց առաջ, եթե տվյալ գործունեությունն ինքնին չի հանդիսանում սույն հոդվածի 3-5-րդ մասերում թվարկված նախատեսվող գործունեության տեսակ, ձեռնարկողը լիազոր մարմին է ներկայացնում հայտ, որը պարունակում է սույն օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված տեղեկությունները:
  2. Լիազոր մարմինը սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հայտը ստանալու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում ձեռնարկողին գրավոր տեղեկացնում է.
  • նախատեսվող գործունեության տեսակի վերակառուցումը կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինումը կամ վերապրոֆիլավորումը կամ կոնսերվացումը կամ տեղափոխումը կամ լուծարումը կամ փակումը կամ քանդումը կամ նախագծային փոփոխությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա լինելու մասին, որի դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և փորձաքննությունն իրականացվում է սույն օրենքով նախատեսված կարգով, կամ
  • նախատեսվող գործունեության վերակառուցումը կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինումը կամ վերապրոֆիլավորումը կամ կոնսերվացումը կամ տեղափոխումը կամ լուծարումը կամ փակումը կամ քանդումը կամ նախագծային փոփոխությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա չլինելու մասին.
  1. Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հայտը լրակազմ չլինելու կամ դրանում պարունակվող տեղեկատվության մեջ անճշտություններ կամ թերություններ լինելու դեպքում  հայտը 15 աշխատանքային օրվա ընթացքում պարզաբանող գրությամբ ձեռնարկողին լրակազմման է վերադարձվում:
  2. Սույն հոդվածում թվարկված նախատեսվող գործունեության տեսակների ընդլայնումը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության:
  3. Նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցումը կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինումը կամ վերապրոֆիլավորումը կամ կոնսերվացումը կամ տեղափոխումը կամ լուծարումը կամ փակումը կամ քանդումը կամ նախագծային փոփոխությունը, եթե տվյալ գործունեությունն ինքնին հանդիսանում է սույն հոդվածի 3-5-րդ մասերում թվարկված նախատեսվող գործունեության տեսակ, ենթակա է գնահատման և փորձաքննության ընդհանուր հիմունքներով:

 

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասից հանել <<հիմնադրութային փաստաթղթի ընդունումը և (կամ)>> բառերը:

 

Հոդված 9.  Օրենքի 16-րդ հոդվածի.

  1. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<Հոդված 16. ՇՄԱԳ հայտի փորձաքննության փուլը>>,

  1. 1-ին մասը <<կողմից>> բառից հետո լրացնել <<նախատեսվող գործունեության>> բառերով,
  2. 3-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <<Փորձաքննության նախնական փուլում նախատեսվում է ՇՄԱԳ հայտի փորձաքննության իրականացում, ինչպես նաև.>>, բառերով
  3. 3-րդ մասի 2-րդ կետից հանել <<հիմնադրութային փաստաթղթի դրույթների և (կամ)>> բառերը,
  1. 4-րդ մասում`

ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <<Փորձաքննության ներկայացվող նախատեսվող գործունեության ՇՄԱԳ հայտը պարունակում է.>>,

բ. 2-րդ, 3-րդ, 4-րդ ենթակետերից հանել <<հիմնադրութային փաստաթղթի և (կամ)>> բառերը,

գ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<6) տեղական ինքնակառավարման մարմինների նախնական համաձայնությունը, եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ.>>:

դ. լրացնել 7-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

<<7) Գ կատեգորիայի գործունեության տեսակների նախագծային փաստաթղթերը:>>,

  1. 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<5. Հայտի ուսումնասիրության արդյունքում լիազոր մարմինը հայտը ստանալու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է հետևյալ գործողություններից մեկը. 

  • հայտը լրակազմ չլինելու և/կամ դրանում պարունակվող տեղեկատվության մեջ անճշտություններ կամ թերություններ լինելու կամ լրացուցիչ աշխատանք կատարելու կամ այլ տեղեկատվություն ձեռք բերելու նպատակով  հայտը պարզաբանող գրությամբ ձեռնարկողին լրակազմման է վերադարձվում: Լրամշակված կամ լրակազմված հայտը ձեռնարկողի կողմից լիազոր մարմին է ներկայացվում պարզաբանող գրությունը ստանալու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո լիազոր մարմինը սույն հոդվածի 5-րդ մասի 2-5-րդ կետերով նախատեսված գործողություներն իրականացնում է 30 աշխատանքային օրվա ընթացքում: 30 աշխատանքային օրվա ընթացքում ձեռնարկողի կողմից լրամշակված կամ լրակազմված հայտը չներկայացնելու կամ կրկին ոչ լրակազմ կամ չլրամշակված ներկայացնելու դեպքում հայտը համարվում է մերժված, որի մասին լիազոր մարմինը գրավոր ծանուցում է ձեռնարկողին, որից հետո ձեռնարկողը կարող է ներկայացնել նոր հայտ՝ ընդհանուր հիմունքներով:

2) Ա կամ Բ կատեգորիաների նախատեսվող գործունեության տեսակների դեպքում, ձեռնարկողին տրամադրում է տեխնիկական  առաջադրանք. 

3) Գ կատեգորիայի նախատեսվող գործունեության տեսակների դեպքում` տրամադրում է փորձաքննական եզրակացություն.

4) ձեռնարկողին գրավոր տեղեկացնում է նախատեսվող գործունեությունը անդրսահմանային համատեքստում ազդեցության գնահատման ենթակա լինելու վերաբերյալ.

5) ձեռնարկողին գրավոր  տեղեկացնում է  նախատեսվող գործունեության իրականացման անթույլատրելիության վերաբերյալ` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված բնապահպանական պահանջները:>>.

  1.  7-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 13. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել 8-րդ մասով` հետևյալ բովանդակությամբ.

<<8. Փորձաքննական եզրակացությունը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:>>:

 

Հոդված 14. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը <<տեղեկացնելու>> բառից հետո լրացնել <<կամ չեն պահպանվել սույն Օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ, 12-րդ և 13-րդ մասերի պահանջները.>> բառերով:

 

          Հոդված 15.  Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 4.1 գլխով.

 

<<Գ Լ ՈՒ Խ 4.1

 

<<ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ  ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ , ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ  ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Հոդված 21.1.  Ռազմավարական էկոլոգիական  գնահատման ենթակա հիմնադրութային փաստաթղթերի տեսակները:

  1. Ռազմավարական էկոլոգիական գնահատման ենթակա են սոցիալ-տնտեսական զարգացման, էներգետիկայի, քաղաքաշինության, տրանսպորտի, կապի, գյուղատնտեսության, տուրիզմի, տարածքային զարգացման, ընդերքօգտագործման, արդյունաբերական ճյուղերի, ռեկրեացիայի, անտառատնտեսության, ձկնաբուծության, թափոնների գործածության, ջրային տնտեսության բնագավառներին վերաբերող հիմնադրութային փաստաթղթերը, որոնք սույն օրենքի 14-րդ հոդվածում թվարկված գործունեության տեսակների իրականացման հիմքեր են պարունակում:
  2. Ռազմավարական էկոլոգիական գնահատման ենթակա են բոլոր հիմնադրութային փաստաթղթերը և դրանց ցանկացած փոփոխություն, որոնք հնարավոր ազդեցություն կունենան բնության հատուկ պահպանվող և անտառային տարածքների, պատմամշակութային հուշարձանների վրա: ՌԷԳ-ի և փորձաքննության  ենթակա լինելը որոշում է ձեռնարկողը՝ լիազոր մարմնի հետ համատեղ, նախնական գնահատման փուլում,  խորհրդակցությունների արդյունքում:
  3. Հիմնադրութային փաստաթղթերի փոփոխություններին կամ փոքր տարածքների պլանավորմանը վերաբերող նախագծերի ՌԷԳ-ի և փորձաքննության  ենթակա լինելը որոշում է ձեռնարկողը՝ լիազոր մարմնի հետ համատեղ, նախնական գնահատման փուլում,  խորհրդակցությունների արդյունքում:
  4. Ռազմավարական էկոլոգիական գնահատման և փորձաքննության ենթակա չեն պետական անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակներին վերաբերող հիմնադրութային փաստաթղթերը:

 

Հոդված 21.2Ռազմավարական էկոլոգիական գնահատումը

  1. Հիմնադրութային փաստաթղթի ՌԷԳ-ը և փորձաքննությունն իրականացվում են մինչև հիմնադրութային փաստաթղթի ընդունումը:
  2. ՌԷԳ իրականացման փուլերն են.

1) ՌԷԳ շրջանակի որոշում,

2) ՌԷԳ հաշվետվության կազմում

3) ՌԷԳ արդյունքների հաշվի առնումը հիմնադրութային փաստաթղթում: 

  1. Ձեռնարկողը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փուլերում խորհրդատվության համար դիմում է լիազոր մարմնին, առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնին, անհրաժեշտության դեպքում նաև սույն Օրենքի 21.1-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված բնագավառների կառավարման լիազոր պետական մարմիններին՝ հաշվի առնելով հիմնադրութային փաստաթղթի բնագավառը, տեղական ինքնակառավարման մարմիններին, սույն օրենքի 6-րդ գլխով սահմանված կարգով ներգրավում հանրությանը, իսկ անհրաժեշտության դեպքում սույն Օրենքի 5-րդ գլխով սահմանված կարգով՝ իրականացնում անդրսահմանային ծանուցում և քննարկումներ: 

 

Հոդված 21.3. ՌԷԳ հաշվետվության փորձաքննության փուլ

  1. ՌԷԳ հաշվետվության փորձաքննությունն իրականացվում է  ՌԷԳ հաշվետվությունը լիազոր մարմին ներկայացնելու օրվանից 60- աշխատանքային օրվա ընթացքում:
  2. ՌԷԳ հաշվետվության փորձաքննության արդյունքում՝ 60 աշխատանքային օրվա ընթացքում Լիազոր մարմինը  ձեռնարկողին է տրամադրում փորձաքննական եզրակացություն:
  3. ՌԷԳ հաշվետվության փորձաքննությունը իրականացվում և փորձաքննական

եզրակացությունը տրամադրվում է սույն Օրենքի 22-րդ և 23-րդ հոդվածների համաձայն:

  1. Ռազմավարական էկոլոգիական գնահատման կարգը /նախնական գնահատման չափորոշիչները, ՌԷԳ-ի ենթակա լինելը և ՌԷԳ  իրականացման կարգը/ սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ:>>:

 

Հոդված 16. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

<<1) հիմնադրութային փաստաթուղթը և ՌԷԳ հաշվետվությունը, տեղեկություններ նախատեսվող գործունեության, ներառյալ ցանկացած տեղեկություն դրանց հնարավոր անդրսահմանային ազդեցության վերաբերյալ.>>:

 

   Հոդված 17. Օրենքի 6-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

<<Գ Լ ՈՒ Խ  6

ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ, ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

     Հոդված 26.

Հանրության ծանուցման  իրականացում

 

  1. Հանրություն իրավունք ունի մասնակցելու ՇՄԱԳ, ՌԷԳ և փորձաքննության գործընթացներին:
  2. Լիազոր պետական մարմինը, տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և ձեռնարկողը ապահովում են հանրության արդյունավետ և ժամանակին մասնակցությունը ՇՄԱԳ, ՌԷԳ և փորձաքննության գործընթացներին, ներառյալ՝
  • վաղ փուլում, երբ բաց են բոլոր հնարավորությունները զանազան տարբերակների դիտարկման համար, և երբ կարելի է ապահովել հասարակության արդյունավետ մասնակցությունը,  հանրությանը ՇՄԱԳ, ՌԷԳ և փորձաքննության գործընթացների սկզբի և դրանց մասնակցելու իրավունքի մասին տեղեկատվության տարածմամբ,
  • ՇՄԱԳ, ՌԷԳ և փորձաքննության յուրաքանչյուր փուլի փաստաթղթերի և այլ տեղեկատվության նկատմամբ՝ հանրության մատչելիության ապահովմամբ,
  • հանրային լսումներին մասնակցության համար պայմանների ստեղծմամբ,
  • պաշտոնական կայք էջերի և տեղեկատվության տարածման այլ միջոցներով (մամուլ, զանգվածային լրատվության այլ միջոցներ, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների, հանրային նշանակության շենքերի  ցուցատախտակներ) նախատեսվող գործունեության, հիմնադրութային փաստաթղթի փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրության  իրազեկմամբ:
  1. ՌԷԳ-ի ծանուցման բովանդակությունը պարունակում է՝ հիմնադրութային փաստաթղթի անվանումը, ձեռնարկողի անվանումը, ամփոփ նկարագիրը, տեղեկատվություն հիմնադրութային փաստաթղթի դրույթների վերաբերյալ, տեղեկատվություն ստանալու վայրի, և առաջարկություններ ներկայացնելու ժամկետների վերաբերյալ:
  2. ՇՄԱԳ-ի ծանուցման բովանդակությունը պարունակում է՝ տեղեկատվություն նախատեսվող գործունեության վերաբերյալ, քննարկումների իրականացման ժամկետները, վայրը, փաստաթղթերին ծանոթանալու և տեղեկատվության ստացման հնարավորությունը և առաջարկություններ ներկայացման համար նախատեսված հասցեն:
  3. Ծանուցումը հրա­պա­րակվում է առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով, փակցվում է մարզպետարանի կամ ազդակիր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի կամ հանրային նշանակության շենքերի (մշակույթի, արվեստի շենքեր, գիտական, կրթական, ուսումնական նշանակության շենքեր) հայտարարությունների ցուցանակի վրա, հիմնադրութային փաստաթղթի դեպքում ծանուցումը տեղադրվում է նաև ձեռնարկողի պաշտոնական կայքում: Փորձաքննության փուլերում ծանուցումը տեղադրվում է նաև լիազոր մարմնի պաշտոնական կայքում »։

 

     Հոդված 26.1.

Հանրային քննարկումների իրականացում և առաջարկությունների  ներկայացում

 

  1. ՇՄԱԳ, ՌԷԳ և փորձաքննության ցանկացած փուլում, այդ թվում՝ հանրային լսումների ընթացքում, hանրությունն, սույն Օրենքով սահմանված ժամկետներում, իրավունքի ունի լիազոր մարմին և ձեռնարկողին ներկայացնելու ցանկացած գրավոր և բանավոր կարծիքներ, առաջարկություններ և դիտողություններ՝ առանց դրանց հիմքում ընկած պատճառների հիմնավորման:
  2. Լիազոր մարմինը, ձեռնարկողը պարտավոր են քննարկել հանրության ներկայացրած բոլոր առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները, փորձաքննական եզրակացության հիմքում դնել հանրության մասնակցության արդյունքները և հիմնավոր դիտողությունները:
  3. Հանրությունը գրավոր կամ բանավոր, այդ թվում նաև հանրային քննարկումների ընթացքում, դիտողությունները և առաջարկությունները կարող է  ներ­կա­յացնել ձեռնարկողին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման  մարմիններին, փորձաքննության փուլերում նաև լիազոր մարմնին:
  4. Հանրության գրավոր կամ էլեկտրոնային առաջարկությունները ներկայացվում են.
  • հայտի փուլում՝ ծանուցումից հետո տաս  աշխատանքային օրվա ընթացքում,
  • հաշվետվության փուլում՝ հիմնադրութային փաստաթղթի և Ա կատեգորիայի գործունեության տեսակ­նե­րի դեպքում ծանուցումից հետո 18 աշխատանքային օրվա ընթացքում,
  • հաշվետվության փուլում՝ Բ կատեգորիայի գործունեության տեսակ­նե­րի դեպքում, ծանուցումից հետո 12 աշխատանքային օրվա ընթացքում:
  1. Փորձաքննության փուլերում հանրային քննարկումները, լսումները, իրականացվում են ծանուցումից ոչ շուտ, քան 12-րդ օրը:
  2. Քննարկման և լսումների ընթացքում ձեռնարկողի կողմից  ներկայացվում են հայտը կամ ՌԷԳ կամ ՇՄԱԳ հաշվետվությունները՝ ըստ քննարկման իրականացման փուլի:
  3. Դիտողությունները և առաջարկությունները ձեռնարկողը և լիազոր մարմինը պետք է հաշվի առնեն: Հաշվի չառնելու դեպքում տրվում են հիմնավոր պատճառաբանումներ:
  4. Հանրային քննարկումների արդյունքները արտացոլվում են համապատասխան հաշվետվություններում և փորձաքննական եզրակացության մեջ, որը  հաստատումից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում:
  5. Եթե նախատեսվող գործունեության վերաբերող փաստաթղթերը և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը պարունակում են Օրենքով նախատեսված բացահայտման ոչ ենթակա տեղեկատվություն, ձեռնարկողն այդպիսի տեղեկատվությունը դուրս է բերում հաշվետվությունից՝ դրա մնացյալ մասը մատչելի դարձնելով հանրությանը: Նշված դեպքերում շրջակա միջավայրի վրա ազդեցվությանը, ներառյալ՝ արտանետումների և արտահոսքերի քանակական և որակական բնութագրերին, ազդեցության ֆիզիկական և կենսաբանական գործոններին, բնական ռեսուրսների օգտագործմանը և թափոնների կառավարմանը վերաբերող տեղեկատվությունը համարվում է բաց և դրա մատչելիությունը չի կարող սահմանափակվել:
  6. Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը, հանրային լսումների ընթացակարգը, ՇՄԱԳ և փորձաքննության գործընթացում հանրության կողմից կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման ընթացակարգը և ժամկետները սահմանվում են ՀՀ կառվարության որոշմամբ:>>:  

 

Հոդված 18. Օրենքի 27-րդ հոդվածի

  1. 2-րդ մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ 7-րդ կետով.

<<7) սահմանված ժամկետում կատարել փորձաքննական եզրակացության պահանջներն ու պայմանները և նախատեսվող գործունեությունն իրականացնել փորձաքննական դրական եզրակացություն ստացած նախագծային փաստաթղթերին համապատասխան:>>,

 

 

Հոդված 19. Օրենքի 28-րդ հոդվածի,

  1. 1-ին մասում <<իրավաբանական և ֆիզիկական անձ հանդիսացող>> բառերը հանել, իսկ.<<փորձագետ(ներ)ի>> բառից հետո լրացնել <<կամ կազմակերպության(ությունների)>> բառերով.
  2. 3-րդ մասը <<կրթություն և>> բառերից հետո լրացնել <<համապատասխան բնագավառում>> բառերով:

 

1) փորձաքննության գործընթացում անհրաժեշտության դեպքում փորձագետ/ների կամ կազմակերպություն/ների վճարման ծախսերը,

2) կենտրոնի կողմից իրականացվող <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքից բխող սույն օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կարգով ներգրավված փորձագետների  խորհրդատվական ծառայությունների ծախսերը:

  1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ֆինանսավորման չափը սահմանում է լիազոր մարմինը:>>:

 

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի ընդերքի մասին oրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 30-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել 6-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

<<6) <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննութայն մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրել է:>>:

 

Հոդված 2.  Օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում <<մինչև 30-օրյա ժամկետում>> բառերը փոխարինել <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննութայն մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ժամկետում և կարգով>> բառերով:

 

Հոդված 3.  Օրենսգրքի 48.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում <<մինչև 30-օրյա ժամկետում>> բառերը փոխարինել <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում և կարգով>> բառերով:

 

Հոդված 4.  Օրենսգրքի 50-րդ հոդվածի

  • 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<4) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը՝ այդ թվում բնապահպանական կառավարման պլանը և մշտադիտարկումների ծրագրերը.>>,

  • 2-րդ մասը <<ենթարկված>> բառից հետո լրացնել <<և դրական եզրակացություն ստացած>> բառերով:

 

Հոդված 5.  Օրենսգրքի 51-րդ հոդվածում.

  • 4-րդ և 5-րդ մասերում <<մինչև 100-օրյա ժամկետում>> բառերը փոխարինել <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննութայն մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում և կարգով>> բառերով.
  • 6-րդ մասում <<10-օրյա ժամկետում>> բառերը փոխարինել <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննութայն մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում և կարգով>> բառերով.
  • 7-րդ մասում <<Սույն օրենսգրքով սահմանված ժամկետում>> բառերը փոխարինել <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննութայն մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում և կարգով>> բառերով.
  • 14-րդ մասը <<ենթարկված>> բառից հետո լրացնել <<և դրական եզրակացություն ստացած>> բառերով:

 

 Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 12-րդ բաժնի 12.4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«12.4. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն.

 

1. փորձաքննության գործընթացի իրականացման համար

 

ա) նախատեսվող գործունեության
Ա կատեգորիայի հիմնական փուլի համար՝

բազային տուրքի 500-ապատիկի չափով

բ) նախատեսվող գործունեության
Բ կատեգորիայի հիմնական փուլի համար՝

բազային տուրքի 400-ապատիկի չափով

գ) նախատեսվող գործունեության
Գ կատեգորիայի համար՝

բազային տուրքի 15-ապատիկի չափով»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    20.10.2017 - 09.11.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5199

Տպել