Հիշել նախագիծը

«Հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Խաղաղության Երկխոսություն 26.10.2022 20:01:32 «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը գտնում է, որ նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման նպատակներից է հանդիսանալու նաև զինվորական ծառայության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածության բարձրացումը: Ուստի` առաջարկում ենք որաշման հավելվածի` «Հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման կարգի» 2-րդ կետով սահմանվող ցանկում ավելացնել նման ձևակերպմամբ ենթակետ. «Նախազորակոչային տարիքի երիտասարդների մոտ զինվորական ծառայության ընթացքում իրենց իրավունքների իրացման, վերջիններիս ոտնահարման դեպքում` վերականգման մեխանիզմների վերաբերյալ պատկերացումների և կարողությունների ձևավորում: Կարծում ենք, որ, որպես նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման կարևորագույն նպատակ, պետք է սահմանվի նաև զորկաչային տարիքի երիտասարդների շրջանում քրեական ենթամշակույթի նկատմամբ անհանդուրժողության, ինչպես նաև ապագա ծառայակիցների հետ հաղորդակցվելու հմտությունների ձևավորումը: Երկարաժամկետ տեսանկյունից դա կնպաստի բանակում միմյանց նկատմամբ հանդուրժողության մտնոլորտի ձևավորմանը, ոչ կանոնադրային հարաբերություններով պայմանավորված հանցագործությունների և մահվան դեպքերի նվազեցմանը, որն էլ իր հերթին կնպաստի բանակի մարտունակության բարձրացմանը: Այս գործողությունների շրջանակներում անհրաժեշտ է խոսել օրինակ` - զորակոչի ընթացքում զորակոչիկների իրավունքների, - բժշկական հանձնաժողովի որոշումների բողոքարկման մեխանիզմների, - ծառայության ընթացքում պատշաճ բուժոգնություն ստանալու իրավունքի, - խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի արձանագրման և դրանց վերաբերյալ հաղորդում ներկայացնելու մեխանիզմների, - կարգապահական տույժի ենթարկված ժամկետային զինծառայողների իրավունքների, ինչպես նաև բողոքարկման մեխանիզմների, - ծառայության ընթազքում իրավապահ մարմինների հետ առնչվելու դեպքում զինծառայողների իրավունքների և այլ նմանատիպ հարցերի շուրջ: Չի ընդունվել Առաջարկությունները որոշման նախագծի կարգավորման առարկայից դուրս են: Փոփոխություններ կատարված չեն:
2 Սևադա Աղաջանյան 28.10.2022 13:01:37 Անհրաժեշտ է նաև լուծել զինղեկների զինվորական հագուստի կրման թույլտվության հարցը /պահեստազորի ոչ բոլոր սպաներն ունեն զինվորական հագուստի կրման թույլտվություն/: Չի ընդունվել Համապատասխան կարգավորումները սահմանվելու են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: Փոփոխություններ կատարված չեն:
3 Սևադա Աղաջանյան 28.10.2022 13:16:33 Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից հատկացվող զինվորական համազգեստի հատկացման դեպքում այն պետք է ունենա նաև որոշված «Օգտագործման ժամկետ»: Բացի այդ պետք է հստակություն մտցվի ինչ տիպի համազգեստ /դաշտային, թե ամենօրյա/: Միայն ամառային համազգեստով պիտի սահմանափակվե°ն, թե ձմեռայինի մասին էլ հոգ կտարվի: Այն ինչ պիտի տրվի համապատասխան հոդվածի մի կետով պետք է նշվի հետագա բարդություններից խուսափելու համար: Չի ընդունվել Առաջարկությունները որոշման նախագծի կարգավորման առարկայից դուրս են: Համապատասխան կարգավորումները սահմանվելու են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: Փոփոխություններ կատարված չեն:
4 Սամվել Հարությունյան 06.11.2022 20:46:13 Առաջարկում ենք նաև 1. Տրամաբանական շղթան աւարտելուց յետոյ կազմակերպել մարտախաղ-մրցոյթներ հարեւան դպրոցների միջեւ սովորած գիտելիքները կիրառելու եւ մարտական գործողութիւնները պատկերացնելու նպատակով։ Մարտախաղը անցկացնել համայնքային, քաղաքային, մարզային եւ հանրապետական փուլերով 2.կրակային պատրաստութեան տարածքները կահաւորել նաեւ մարտավարական մարզումներ իրականացնելու համար 3.Դասագրքերի և/կամ ձեռնարկների մշակման գործում ներգրավել ոչ միայն պետական լիազոր մարմինների այlև ռազմամարզական գործունեություն իրականացնող կառոյցների միութեան միջոցով (ոչ առանձին կառոյցների)։ 4. Կարիք կայ վերանայել նաև զինղեկների նշանակման/ընտրութեան կարգը, քանի որ փաստացի ռազմամարզական կառոյցները աւելի շատ աշխատանք են իրականացրել, քան բոլոր զինղեկները միասին։ Ընդանուր առմամբ առաջարկում ենք նաև ֆիզկուլտուրայ առարակայի, պարի, ՆԶՊ֊ի դասերը վերնայել և դարձնել համալիր աւելացնելով նաև առաջին բուժօգնութիւն։ Չի ընդունվել Առաջարկությունները որոշման նախագծի կարգավորման առարկայից դուրս են: Փոփոխություններ կատարված չեն: