Հիշել նախագիծը

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի № 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ »

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

          N -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի № 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի վերանայման պլանավորման ծրագիրը հաստատելու մասին» № 1015-Ն որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
  • Հավելվածի 2-րդ կետի «Իրավական ակտի վերանայման վերջնաժամկետը» 6-րդ սյունյակում «2022 թ.» բառերը փոխարինել «2024 թ.» բառերով,
  • Հավելվածի 7-րդ և 24-րդ կետերի «Իրավական ակտի վերանայման վերջնաժամկետը» 6-րդ սյունյակում «2022 թ.» բառերը փոխարինել «2023 թ.» բառերով,
  • Հավելվածի 13-րդ կետի «Իրավական ակտի վերանայման վերջնաժամկետը» 6-րդ սյունյակում «2020 թ.» բառերը փոխարինել «2024 թ.» բառերով,
  • Հավելվածի 16-րդ կետի «Իրավական ակտի վերանայման վերջնաժամկետը» 6-րդ սյունյակում «2023 թ.» բառերը փոխարինել «2026 թ.» բառերով,
  • Հավելվածի 20-րդ կետի «Իրավական ակտի վերանայման վերջնաժամկետը» 6-րդ սյունյակում «2020 թ.» բառերը փոխարինել «2025 թ.» բառերով,
  • Հավելվածի 32-րդ կետի «Իրավական ակտի վերանայման վերջնաժամկետը» 6-րդ սյունյակում «2022 թ.» բառերը փոխարինել «2025 թ.» բառերով։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    21.10.2022 - 10.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2365

Տպել