Հիշել նախագիծը

<<ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքների նախագծերի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 ««Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը բխում է «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը (ԱԴՌ) (այսուհետ՝ Համաձայնագիր) 2022 թվականի հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետության կողմից վավերացնելուց հետո օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

2012 թվականին ընդունվել է <<Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին>> օրենքը, սակայն օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար խոչընդոտ հանդիսացավ Հայաստանի Հանրապետության կողմից Համաձայնագրի վավերացման գործընթացի ձգձգումը։

2022 թվականի հունվարի 22-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց Համաձայնագիրը, որի պահանջների ապահովման համար անհրաժեշտ է ձևավորել օրենսդրական դաշտ։

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Համաձայնագրի վավերացումից հետո անհրաժեշտություն է առաջացել վերանայել վտանգավոր բեռների փոխադրումները կանոնակարգող օրենսդրական դաշտը։

Առկա խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է լիարժեք կանոնակարգել վտանգավոր բեռների փոխադրման գործընթացը, լրացնել օրենսդրական ակտերում առկա բացերը, Համաձայնագրի պահանջներին համապատասխան կարգավորումներ սահմանել գործող օրենքներում։

Օրենսդրական փաթեթի ընդունումից հետո կմշակվեն օրենքների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացնել վտանգավոր բեռների փոխադրման գործընթացի կազմակերպումը կանոնակարգող օրենսդրական բացերը, ապահովել Համաձայնագրի պահանջներին համապատասխան իրավական ակտերի ընդունումը։

Նախագծերով սահմանվում են վտանգավոր բեռներ փոխադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջները, դրանց ձևերի և տրման կարգի կարգավորումները։ Համապատասխան լրացումներ են կատարվում <<Պետական տուրքի մասին>> և <<Վարչական իրավախախտումների մասին>> ՀՀ օրենքներում։

Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման պահանջները սահմանող օրենսդրության ընդունման արդյունքում ակնկալվում է փոխադրումների անվտանգության բարձրացում, ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարում, Համաձայնագրով սահմանված պահանջներին համապատասխան անվտանգ ու ապահով բեռնափոխադրումների իրականացում։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք. Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

6 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Օրենքների նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է պետական բյուջեի եկամուտների ավելացում նախատեսվող <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքում կատարվող փոփոխությամբ։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված 01․07․2019թ․ N 666-Լ որոշմամբ հաստատված ԵՄ և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի 23-րդ կետից, ՀՀ կառավարության 18․11․2021թ․ N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 38․1-րդ կետից և «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրից։

  • Քննարկվել է

    21.10.2022 - 07.11.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2354

Տպել