Հիշել նախագիծը

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

 

««Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

 

1Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրգանական գյուղատնտեսությունը գյուղատնտեսական արտադրության մի համակարգ է, որն ուղղված է հողի, ամբողջ էկոհամակարգի և մարդու առողջության պահպանմանն ու բարելավմանը։ Այն հատկապես կարևորվում է ներկայումս կլիմայի փոփոխության մեղղման և հարմարվողականության միջոցառումների իրականացման շրջանակում։ ՀՀ-ում օրգանական գյուղատնտեսությունը սկսեց զարգանալ 2000-ական թվականներից, սակայն վերջին տարիներին կտրուկ նվազել է օրգանական գյուղատնտեսական արտադրության մեջ ներգրավված հողատարածքների մակերեսը և արտադրանքի ծավալները։ Այն հիմնականում պայմանավորված է իրացման խնդիրներով, արտադրության իրականացման առանձնահատուկ պահանջներով, տեղական շուկայում ոչ բավարար պահանջարկով, սերտիֆիկացման գործընթացի հասանելիության հետ կապված դժվարություններով, պետական աջակցության թիրախավորված ծրագրերի բացակայությամբ և այլն։

«Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՀՀ-ում սերտիֆիկացում կարող են իրականացնել օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավատարմագրում իրականացնող միջազգային կազմակերպությունների հավատարմագրած կազմակերպությունները, որը սահմանափակում է այլ կազմակերպությունների կողմից հավատարմագրած կազմակերպությունների գործունեության իրականացումը։

Միևնույն ժամանակ այն չի համապատասխանում ԵԱՏՄ շրջանակներում օրգանական արտադրանքի շրջանառության մասին համաձայնագրի նախագծին, համաձայն որի անդամ երկրներում օրգանական սերտիֆիկացում իրականացնող կազմակերպությունը պետք է լինի համապատասխան երկրի պետական հավատարմագրման ազգային մարմնի (այսուհետ՝ ՀԱՄ) կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմին (այսուհետ՝ ՀԳՄ)։  

Բացի այդ, ներկայումս ընթացքի մեջ է «Հավաստագրման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում գործող սերտիֆիկացման կազմակերպությունների ՀԱՄ-ի կողմից պարտադիր հավատարմագրումը, որի կողմից ՀԳՄ-ի հավատարմագրման գործընթացն իրականացվելու է ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065-2013 ստանդարտով։ 

Չնայած «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնին վերապահված է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հաշվառման գրանցամատյան վարելու լիազորություն, որն իրականացվում է հանրապետությունում գործող սերտիֆիկացնող ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա, սակայն այդ տեղեկատվությունը լիարժեք չէ, քանի որ ՀՀ-ից դուրս գրանցված սերտիֆիկացնող ընկերությունների կողմից սերտիֆիկացված օրգանական արտադրողի գրանցում չի իրականացվում։ Արդյունքում օրգանական գյուղատնտեսության արտադրանքի ծավալների, արտադրատեսակների, արտադրողների և հողատարածքների մակերեսների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը բացակայում է։

Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունից մինչև վերջնական սպառման, մասնավորապես պահպանման, փաթեթավորման, վերամշակման և իրացման պայմանների խախտման, ինչպես նաև ներմուծման և մակնշման հետ կապված պետական վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջանում լիազորող նորմի սահմանումը և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծի ընդունումը, որը կնպաստի օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ապրանքային շարժի բոլոր փուլերում ներկայացվող պահանջների նկատմամբ խախտումների արձանագրմանը և կանխարգելմանը։

 

2 Առաջարկվող կարգավորումների բնույթը

Սույն օրենքի և ՀՀ կառավարության որոշումների ընդունման արդյունքում ոլորտի իրավական կարգավորումները կհամապատասխանեցվեն, ինչպես նաև կմոտարկվեն ԵԱՏՄ օրենսդրությանը, հնարավորություն կստեղծվի տվյալների հավաքագրման, վերլուծությունների, կանխատեսումների և զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման համար։

 

3Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

ԵՄ Կանաչ գյուղատնտեսության (EU-GAIA) նախաձեռնությունը Հայաստանում ծրագիր։

 

4Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող օրենսդրական փոփոխության արդյունքում տեղական շուկայում սպառվող օրգանական գյուղատնտեսության արտադրանքի սերտիֆիկացումը կիրականացվի ՀԱՄ-ի կողմից (համապատասխան իրավական կարգավորումներից հետո) համապատասխանության գնահատում ունեցող կազմակերպությունների միջոցով։

Արդյունքում ակնկալվում է օրգանական գյուղատնտեսության արտադրանքի սերտիֆիկացման դաշտի ընդլայնում, ոլորտում մրցակցային հնարավորությունների ստեղծում, սերտիֆիկացման գործընթացի դյուրացում և բարելավում, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսությունների ընդլայնում և արտադրության ծավալների աճ, անհրաժեշտ վերլուծությունների իրականացում և քաղաքականության  մշակման համար ամբողջական տվյալների առկայություն և դրանց հրապարակում։

 

5Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Օրենքի նախագծի և ՀՀ կառավարության որոշման նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

6Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ սահմանված գերակայությունների 4-րդ կետով նախատեսված է զարգացնել տեղական շուկաները և բարձրացնել արտահանման հնարավորությունները, որի շրջանականերում էլ նախատեսվում է մշակել և իրականացնել միջոցառումներ օրգանական արտադրության զարգացման նպատակով։

  • Քննարկվել է

    04.10.2022 - 20.10.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2363

Տպել