Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի  N 592-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մաքսային գործի բնագավառում գործունեության առանձին տեսակներին առնչվող պահանջների հստակեցման, մինչ այժմ չկարգավորված առանձին պահանջների սահմանման անհրաժեշտությամբ։ Մասնավորապես՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ժամանակավոր պահպանման պահեստներին ներկայացվում են ժամանակավոր պահպանման պահեստների սանիտարահիգիենիկ պայմանների, շինությունների պահպանության պահնորդաազդանշանային և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման պահանջ, իսկ 44-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն  պահանջները ներկայացվում են նաև մաքսային պահեստներին։ Ներկայումս գործող օրենսդրության շրջանակներում սահմանված չէ, թե որ պետական մարմինների կողմից և ինչ պարբերականությամբ պետք է հաստատվի նշված պահանջների պահպանումը։

  • Քննարկվել է

    03.10.2022 - 24.10.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Գերատեսչություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4891

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: