Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«703-733ՄՀց և 758-788ՄՀց, 791-801ՄՀց և 832-842ՄՀց, 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնները սահմանելու և մրցութային փաթեթը հաստատելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

-- ---------- 2022 թվականի №---Ն
քաղ. Երևան

703-733 ՄՀՑ ԵՎ 758-788 ՄՀՑ, 791-801 ՄՀՑ ԵՎ 832-842 ՄՀՑ, 1780-1785 ՄՀՑ ԵՎ 1875-1880 ՄՀՑ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՓԱԹԵԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին, 3-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ կետերը, 5-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» ենթակետը, 10-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ մասերը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի N486Ն որոշումը՝  Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

 

  1. Սահմանել 703-733ՄՀց և 758-788ՄՀց, 791-801ՄՀց և 832-842ՄՀց, 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնները՝ համաձայն N1 հավելվածի։
  2. Հաստատել 703-733ՄՀց և 758-788ՄՀց, 791-801ՄՀց և 832-842ՄՀց, 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցութային փաթեթը՝ համաձայն NN2-5-րդ հավելվածների:
  3. Սահմանել, որ՝
  • 703-713ՄՀց և 758-768ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով մրցույթի հրապարակման օր է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը.
  • 713-723ՄՀց և 768-778ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով մրցույթի հրապարակման օր է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 10-րդ օրը.
  • 723-733ՄՀց և 778-788ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով մրցույթի հրապարակման օր է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 20-րդ օրը.
  • 791-801ՄՀց և 832-842ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով մրցույթի հրապարակման օր է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 30-րդ օրը.
  • 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով մրցույթի հրապարակման օր է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 40-րդ օրը:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՅԻՆ

      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ՝                                         Գ.ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

      ք. Երևան

   -- -------- 2022թ.

 

  • Քննարկվել է

    29.09.2022 - 16.10.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2182

Տպել