Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի ԹԻՎ 106-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի 2022 թվականի հունիսի 27-ի   «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի (Հողմիկ բնակավայր) սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված բնակելի շինությունները օրինական ճանաչելու և այն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարելու մասին» թիվ 106-Ա որոշման բովանդակությունը շարադրել նոր խմբագրությամբ.

« 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող /բնակավայր՝ Հողմիկ/ 08-066-0020-0006 կադաստրային ծածկագրով և 08-066-0020-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապտման հողատեսքի 0,075144 հեկտար հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տուն 156,90 քառակուսի մետր մակերոսով, անասնաշենք 32,67 քառակուսի մետր մակերոսով, հացատուն 25,62 քառակուսի մետր մակերոսով և նկուղ 10,81 քառակուսի մետր մակերեսով  շինությունները (հետագայում շինություն) ճանաչել օրինական, այն համարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները  ենթարկել պետական գրանցման:

  1. Օրինական ճանաչված և համայնքի սեփականություն համարված սույն որոշման 1-ին կետում նշված շինության և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասի` Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ձևին համապատասխան կազմված հատակագծերը և շինությունների բնութագիրը կցվում է սույն որոշմանը:
  2. Նշել, որ օրինական ճանաչված շինությունը՝
  • չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում,
  • չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
  • կառուցված չէ Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, այն կառուցված է քաղաքաշինական նորմերի ու կանոններին համապատասխան և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
  1. Որոշումն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունմանմասինայն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ » :   

 

  • Քննարկվել է

    16.09.2022 - 01.10.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի մասնավորեցում

  • Նախարարություն

    Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2561

Տպել