Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ


      Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու  որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության   բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ,  3-րդ և 5-րդ մասերի համաձայն։

    Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 16-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունն առաջացել է բյուջեով նախատեսված  մուտքերի ավելացման, ելքերի լրացուցիչ  ֆինանսավորման և չնախատեսված ելքերի ֆինանսավորման համար:

    Կատարված  վերլուծության արդյունքում բյուջեի եկամուտները  ըստ հավաքագրման  և սպասվելիք մուտքերի կատարման, կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված 13000.0 հազ.դրամը. բաժին 38 դաս 01 ավելացնել 13000,0 հազ. դրամով, բաժին 22 դաս 54  ավելացնել 2500,0 հազ.դրամով, բաժին 28 դաս 50 ավելացնել 6000,0 հազ.դրամով, բաժին 29 դաս 50,51 ավելացնել 5800,0 հազ.դրամով:

  Կատարված վերլուծության արդյունքում պարզվել է, որ առաջիկա ամիսներին էներգետիկ ծառայության, տրանսպորտային նյութերի գնման, հատուկ նպատակային  նյութերի գնման, կառավարչական  ծառայությունների  կատարման, վարչական սարքավորումներով համալրման, նախագծանախահաշվային  ծախսերի ավելացման  համար նախատեսված գումարները  չի  բավականացնի հետագա ամիսների առաջացած ծախսերը կատարելու համար: Դրանով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել նշված հոդվածներում կատարել փոփոխություն  ըստ անհրաժեշտության:

    Վերոգրյալից ելնելով, բյուջեի գործառնական և ըստ տնտեսագիտական դասակարգման՝ հոդվածներում պետք է կատարել հետևյալ փոփոխությունները`

Բաժին 01 Խումբ 1 Դաս 1 «Օրենսդիր և  գործադիր մարմիններ, պետական կառավարում» ծրագրում նախատեսված   «184000.0» հազար դրամ թիվը անհաժեշտ է փոխարինել «190000,0»  թվով, ավելացնելով՝ «էներգետիկ ծառայություններ» 4212 հոդվածին 3500,0 հազ. դր, «տրանսպորտային նյութեր» 4264  հոդվածին 1000.0 հազ դր,  «հատուկ նպատակային այլ նյութեր» 4269  հոդվածին 500.0 հազար դրամ, «գրասենյակային  սարքավորումներ» 5122 հոդվածին 1000.0 դրամ  համայնքապետարանի աշխատակազմի աշխատասենյակների կահավորման նպատակով  գույքի ձեռք բերման համար:

Բաժին 01 Խումբ 6 Դաս 1 «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրում նախատեսված «79401.5» թիվը անհաժեշտ է փոխարինել  77051.5 թվով,  ավելացնելով՝ «կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում»  4251 հոդվածին 1000.0 հազար դրամ, «ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին» 4637 հոդվածին 1000.0 հազար դրամ, «գրասենյակային  սարքավորումներ» 5122 հոդվածին 1650.0 հազար դրամ  համայնքապետարանի    վարչական նստավայրերի գույքի ձեռք բերման նպատակով :

   Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք  համայնքի աուդիտ  անցկացնելու նպատակով նախատեսված գումարը անհրաժեշտ է ավելացնել  «500.0» հազար դրամով`

Բաժին  01 Խումբ 3 Դաս 3 «Ընդհանուր բնույթի  այլ ծառայություններ» ծրագրում «6327,2» թիվը փոխարինել 6827,2 թվով,  «աուդիտորական ծառայություններ» 4235 հոդվածին ավելացնել 500.0 հազ.դրամ:

  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք  համայնքի   արտադպրոցական դաստիարակություն ծրագրով  ՀՈԱԿ-ի ջեռուցումը ապահովելու նպատակով նախատեսված գումարը անհրաժեշտ է ավելացնել  «1000.0» հազար դրամով:

 Բաժին  09 Խումբ 5 Դաս 1 «Արտադպրոցական դաստիարակություն»  ծրագրում «13320.0» թիվը փոխարինել «14320.0» թվով՝ ավելացնելով սուբսիդներ ՀՈԱկ-ներին 4511 հոդվածին 1000.0 հազար դրամ:

 Բաժին  01 Խումբ 1 Դաս 1 «Օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարում» ծրագրի ֆոնդային մասի  «Տրանսպորտային սարքավորումներ» 5121 հոդվածից «1150.0» հազար դրամ  անհրաժեշտ է տեղափոխել «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածին:

     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի  Պետական բյուջեից  տրամադրվող նպատկային հատկացումներ /սուբվենցիաներ/ ծրագրով ձեռք բերված ավտոաշտարակի համար ֆինանսավորված    միջոցը վճարելու նպատակով կատարել  հետևյալ փոփոխությունը.

Բաժին  06 Խումբ 4 Դաս 1 «փողոցների լուսավորում» ծրագրում «20900.0» թիվը փոխարինել «33900.0» թվով՝  «Տրանսպորտային սարքավորումներ» 5121 հոդվածը  ավելացնել  «13000.0» հազար դրամով:

    Հայաստանի  Հանրապետության  Շիրակի  մարզի  Աշոցք  համայնքի  վարչական տարածքներում  2023թ.  Պետական բյուջեից  հատկացվող  սուբվենցիոն ծրագրերով կառուցապատման աշխատանքներ  ձեռք   բերելու համար և ֆինանսական հոսքերը բավարարելու նպատակով, համայնքի բյուջեի մի քանի  դասակարգումներում  կատարել  փոփոխություն  նախագծահետազոտական  ծախսերում  ֆինանսական միջոցներ ավելացնելով `

 Բաժին 4 Խումբ 2 Դաս 4 «Ոռոգում» ծրագրի «0» թիվը լրացնել  «800,0» հազար դրամ նախագծահետազոտական  ծախսեր  5134 հոդվածը ավելացնելով  «800,0» հազար դրամով:

Բաժին 4 Խումբ 3 Դաս 2 «Նավթամթերք բնական գազ» ծրագրի «27300.0»  հազար դրամ թիվը փոխարինել «25300.0» թվով՝ ավելացնելով նախագծահետազոտական  ծախսեր  5134 հոդվածը ավելացնելով  «1000,0» հազար դրամով, 5113 հոդվածը պակասեցնել  «3000.0» հազար դրամով:

Բաժին 4 Խումբ 5 Դաս 1 «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի «40705.1»  հազար դրամ թիվը փոխարինել «41755.1» թվով՝ ավելացնելով նախագծահետազոտական  ծախսեր  5134 հոդվածը ավելացնելով  «1050,0» հազար դրամով:

Բաժին 6 Խումբ 3 Դաս 1 «Ջրամատակարարում» ծրագրի «25400.0»  հազար դրամ

թիվը փոխարինել «32400.0» թվով՝ ավելացնելով «Շենք շինությունների կառուցմանը» 5112 հոդվածը ավելացնելով  «6000,0» հազար դրամով,  նախագծահետազոտական  ծախսեր  5134 հոդվածը ավելացնելով  «1000,0»հազար դրամով:

Բաժին 8 Խումբ 2 Դաս 3 «Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ» ծրագրի  «16800.0» թիվը փոխարինել «18100.0» թվով՝ ավելացնելով,  նախագծահետազոտական  ծախսեր  5134 հոդվածը ավելացնելով  «1300,0» հազար դրամով:

Բաժին 9 Խումբ 2 Դաս 1 «Տարրական ընդհանուր կրթություն»  ծրագրի «850.0» հազար դրամ թիվը փոխարինել «1850.0» թվով՝ ավելացնելով,  նախագծահետազոտական  ծախսեր  5134 հոդվածը ավելացնելով  «1000,0» հազար դրամով:

 

 

 

 

  • Քննարկվել է

    16.09.2022 - 03.10.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2364

Տպել