Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Dalma-Sona 25.10.2017 17:24:35 Սույն որոշման մեջ անհրաժեշտ է ներառել դրույթներ, որոնք կչեղարկեն Սոց փաթեթից օգտվող աշխատողների միջև ներկայում առկա խտրականությունը: Եթե աշխատողը երեխա չունի, երիտասարդ չէ, հիպոթեքով բնակարան էլ չի գնել, ինչու նա պետք է զրկվի իր սոց փաթեթը կանխիկացնելու իրավունքից: Բացի այդ, - եթե նշածս տեսակի աշխատողն ազատվի աշխատանքից, ապա ինչ է լինելու նրա անձնական հաշվին առկա գումարը /հանգստի համար նախատեսվածը/, որն ինքը տարբեր հանգամանքների պատճառով չի իրացրել? Չի ընդունվել, քանի որ ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 2 հավելվածի համաձայն՝ սոցիալական փաթեթը ներառում է հետևյալ ծառայությունները՝ 1) հանգստի ապահովում` Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում. 2) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում. 3) ուսման վճար. 4) սոցփաթեթի շահառուի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի և (կամ) սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթի ձեռքբերում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 2 հավելվածի N 1 ձևով նախատեսված չափորոշիչներին համապատասխան: Որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 19-րդ կետով սահմանված են սոցիալական փաթեթի հաշվում առկա ազատ դրամական միջոցների կանխիկացման դեպքերը, որոնք են. • աշխատողի կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու և սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ժամանակ (երբ դադարում է նրա սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը և նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն կատարվել), • «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա, որպես կատարված սոցիալական վճարների փոխհատուցում, սոցիալական փաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդը, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փոխանցված սոցիալական վճարների չափը, • աշխատողի մահվան դեպքում՝ ժառանգի կողմից: Ընդ որում 2-րդ կետով նախատեսված իրավունքը տրվել է այն աշխատողներին, ովքեր հանդիսանում են պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից (1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնվածները), որոնց աշխատավարձից յուրաքանչյուր ամիս պահվում է նպատակային սոցիալական վճար հինգ տոկոսի չափով: Ինչ վերաբերում է այն հարցին, թե աշխատանքից ազատվելուց հետո սոցփաթեթի գումարը ինչպես կարող են օգտագործել, ապա Որոշման N 1 հավելվածի 11-րդ կետի համաձայն՝ աշխատանքից ազատվելու դեպքում սոցփաթեթի հաշվում մնացած (կուտակված) գումարի օգտագործման ուղղությունները նույնն են: