Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 417 ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1072 - Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 417 ԵՎ
2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1072 - Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 417 և 2022
թվականի հուլիսի 14-ի N 1072 - Ա որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի
Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ որոշում) ընդունման անհրաժեշտությունը
պայմանավորված է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից
իրականացվելիք ընդլայնված գործառույթների և ձեռնարկատիրական գործունեության ձևերի հստակեցման
հանգամանքով:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի  «Պետական ոչ առևտրային
կազմակերպություններ ստեղծելու մասին» N 417 որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի «բ. ազգային
կինոնկարների (այդ թվում՝ խաղարկային, մուլտիպլիկացիոն և վավերագրական ֆիլմեր, ներառյալ՝
մանկապատանեկան ֆիլմեր, կինոնկար-դեբյուտներ և կինոտարեգրության փաստավավերագրություն)
արտադրության աջակցությունը» պարբերությունում անհրաժեշտ է «և կինոտարեգրության
փաստավավերագրություն» բառակապակցությունը տեղափոխել փակագծերից դուրս՝ «արտադրության
աջակցությունը» բառերից հետո, քանի որ կինոտարեգրության փաստավավերագրությունը պարտադիր գործառույթ
է, որը պետք է իրականացվի պատվերի կամ ծառայությունների մատուցման ձևաչափով, և նկարահանված նյութը
հանդիսանում է պետության սեփականությունը, իսկ ֆիլմարտադրության աջակցությունը տրամադրվում է
մասնավոր ֆիլմարտադրողներին՝ որպես աջակցություն, իրականացվում է դրամաշնորհների տրամադրման
ձևաչափով, մրցութային կարգով և արտադրանքի իրավատերը հանդիսանում է ֆիլմարտադրողը: Միաժամանակ
նշված բառակապակցության «փաստավավերագրություն» բառը խմբագրվել և գրվել է «փաստավավերագրում» որը
պայմանավորված է ընդհանրական հասկացությունը գործառույթի տրամաբանության մեջ դնելով:

Կինոտարեգրությունը՝ հաջորդական նկարագրություն և փաստավավերագրություն է Հայաստանի Հանրապետության
պատմական և իրական կյանքի իրադարձությունների, անկանխատեսելի դեպքերի, պատահարների, արտակարգ
իրավիճակների և այլն նշանակալի միջոցառումների: Կինոտարեգրությունը հավաքագրվում է ժամանակագրական
կարգով տարեց-տարի կատարվող օպերատիվ նկարահանումների միջոցով: Կինոտարեգրության
փաստավավերագրումը հանդիսանում է Կազմակերպության գործունեության առարկան:
Որոշման 4-րդ կետի 4-րդ ենթակետը անհրաժեշտ է շարադրել նոր խմբագրությամբ, հանելով «ա.
կինոտարեգրության արտադրություն և արտադրանքի իրացում» պարբերությունը, քանի որ «կինոտարեգրության
արտադրություն»-ը, որպես պարտադիր ծրագիր ներառված է որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի «բ»
պարբերությունում՝ խմբագրված տարբերակով, իսկ «արտադրանքի իրացում»-ը ընդգրկվել է Որոշման 4-րդ կետի
4-րդ ենթակետում՝ «դ» և «ե» պարբերություններով, հանդիսանալով սեփական արտադրության արխիվային նյութ:
Որոշման 4-րդ կետի 4-րդ ենթակետի խմբագրությունը պայմանավորված է «Հայաստանի ազգային կինոկենտրոն»
ՊՈԱԿ-ի որոշ գործառույթներ ձեռնարկատիրական ձևաչափով ամրագրելու նպատակով, ինչպես նաև
«Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպության և
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միացման արդյունքում՝
ընդլայնված գործառույթներով, մասնավորապես՝
«գ. ստեղծագործական արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում
գործունեություն» կետը հնարավորություն է տալիս կինոարվեստի բնագավառում մշակութային միջոցառումների
ընդլայնման համար (համադրություններ կինո և երաժշտություն, թատրոն, ցուցահանդես), քանի որ կինոարվեստն
իր մեջ ներառում է արվեստի բոլոր ճյուղերը, այն հնարավորություն է ստեղծում իրականացնել համադրված
միջոցառումներ: Միաժամանակ ձեռնարկատիրական գործունեության այս տեսակը անհրաժեշտ է ամրագրել
Կինոկենտրոնի կառուցվածքում առկա «Մալյանի անվան կինոդերասանի թատրոն»-ի գործառույթների
կարգավորման համար:
«դ. Կինո-Ֆոտո-Ֆոնո հավաքածուի (այդ թվում՝ սեփական և այլ արտադրության ֆիլմերի, արխիվային նյութերի)
վերականգնման, թվայնացման և տարածման ծառայությունների մատուցում» պարբերությունը հնարավորություն է
տալիս կինոժառանգության ֆիլմերի և արխիվային նյութերի վերականգնման, թվայնացման և տարածման
գործընթացների լիարժեք իրականացման և նշված արխիվային այլ նյութերի դեպքում՝ ծառայությունների
մատուցման: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ
առևտրային կազմակերպությունը, որպես իրավահաջորդ ձեռք է բերում «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ»

կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքը, որտեղ առկա են նաև ժապավենային ֆիլմերի
մոնտաժային սարքավորումներ, հնարավորություն է ստեղծվում ընդլայնել աշխատանքները ժապավենային ֆիլմերի
հետ, միաժամանակ երկու ՊՈԱԿ-ներում էլ առկա են թվային սարքավորումներ՝ ֆիլմերի մոնտաժման և
գունաշտկման համար: Ձեռձնարկատիրական գործունեության այս տեսակի մեջ նախատեսում է ծառայություններ
մատուցել՝ ներդնելով ՊՈԱԿ-ի մասնագիտական հմտություններն ու համապատասխան ռեսուրսները՝ ժապավենի և
ֆոտոնյութերի թվայնացում ցանկացած ֆորմատի, ինչպես նաև նյութերի ցանկացած ֆորմատների փոփոխություն և
ձայնագրում, թվայնացված նյութերի վերականգնում, գունաշտկում և այլ ծրագրերի իրականացում և իրացում:
Ձեռնարկատիրական այս պարբերությունը հնարավորություն կստեղծի նաև նախատեսվող թվայնացման և
վերականգնման լաբորատորիայի հետագա գործառույթների իրականացման համար:
«ե.Կինո-Ֆոտո-Ֆոնո հավաքածուի օգտագործման (այդ թվում կինոտարեգրության) հեղինակային իրավունքի
թույլտվությունների տրամադրում և ձեռքբերում» պարբերությունը փոխկապակցված է վերոնշյալ «դ.»
պարբերության հետ, միաժամանակ լրացնում է կինոժառանգության ֆիլմերի և կինոտարեգրության օգտագործման
համար վարձավճարով թույլտվությունների տրամադրման ձևաչափի սահմանումը: Ձեռձնարկատիրական
գործունեության այս տեսակն իր մեջ ներառում է ֆիլմերի ցուցադրության իրավունքների տրամադրումը
Հայաստանում և արտերկրում, ֆիլմերի հատվածներից օգտագործման իրավունքների տրամադրում, որոնց դիմաց
ՊՈԱԿ-ը ստանում է եկամուտներ և գեներացնում է հավելյալ միջոցներ, միաժամանակ նշված պարբերությամբ
ՊՈԱԿ-ը կարող է ձեռք բերել օտարերկրյա ֆիլմերի տարածման իրավունք, որը հնարավորություն կստեղծի
կազմակերպել նշված ֆիլմերի կոմերցեոն ցուցադրություններ, ինչը ևս կհամալրի Կազմակերպության
արտաբյուջեն:
«զ. շարժական գույքի օգտագործմամբ ծառայությունների մատուցում» պարբերությունը «Հայաստանի ազգային
կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին հնարավորություն է տալիս վարձակալության ձևաչափով օգտագործել ՊՈԱԿ-ի
հաշվեկշռում առկա շարժական գույքն ու սարքավորումները /օրինակ՝ շարժական կինոթատրոն, կոմպլեկտ/, որն
հնարավոր է շահագործել ՀՀ տարածքում իրականացվող մշակութային տարբեր միջոցառումների ընթացքում և
ապահովել արտաբյուջեի միջոցների ներհոսք: Մինչ օրս այդ հնարավորությունը լիարժեք չի օգտագործվել՝
բավարար հիմքեր չունենալու պատճառով: Ձեռնարկատիրական ձևաչափով նշված գործառույթը ամրագրելու
դեպքում ՊՈԱԿ-ը կարող է նշված գույքը օգտագործել վարձակալության ձևաչափով և գեներացնել հավելյալ
միջոցներ:

ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1072 - Ա Որոշման 4-րդ կետի 4-րդ ենթակետը ևս
անհրաժեշտ է խմբագրել և շարադրել նոր խմբագրությամբ, քանի որ նշված ենթակետում ներառված Հայաստանի
Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Երևան քաղաքի Գ. Չաուշի փողոցի 50 հասցեում գտնվող և
մինչ օրս «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը
ամրացված տարածքների մասով ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն ունի ճշգրտումների կարիք և
ներկայումս ընթանում են չափագրման աշխատանքներ:
Վերոնշյալ փոփոխությունների անհրաժեշտությամբ պայմանավորված կազմվել է «Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 417 և 2022 թվականի հուլիսի 14-ի N 1072 - Ա
որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման
նախագիծ, որի շրջանառման, հաստատման, ինչպես նաև դրանից բխող աշխատանքների իրականացման համար
անհրաժեշտ է նաև ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1072 - Ա որոշման 4-րդ կետում
«երկամսյա» բառը փոխարինել «քառամսյա» բառով:
3. Կարգավորման նպատակը և բնույթը.
Նպատակ ունենալով հստակեցնել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային
կազմակերպության ընդլայնված գործառույթներն ու ձեռնարկատիրական գործունեության ձևերը՝
անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի
N417 և 2022 թվականի հուլիսի 14-ի N 1072 - Ա որոշումներում փոփոխություններ կատարելու:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի
և սպորտի նախարարության մասնագետների կողմից:
5. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 417 և 2022 թվականի
հուլիսի 14-ի N 1072 - Ա որոշումներում փոփոխություններ կատարելու արդյունքում կհստակեցվեն «Հայաստանի
ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործառույթները և ձեռնարկատիրական
գործունեության ձևերը, որի շնորհիվ ՊՈԱԿ-ը հնարավորություն կունենա իրականացնել Հայաստանում պատմական
իրադարձությունների արխիվացման և պահպանման գործընթացը, ինչպես նաև գեներացնել հավելյալ միջոցներ՝

կինոոլորտի զարգացմանը նպաստելու և գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար: Արդյունքում՝
կիրականացվեն նոր՝ ավելի ամբողջական բովանդակային ծրագրեր, որը նաև կնպաստի հավելյալ ֆինանսական
հոսքերին:
6. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման
մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 417 և 2022
թվականի հուլիսի 14-ի N 1072 - Ա որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի
Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական
ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի առաջանում:
7. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման
անհրաժեշտություն.
1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Չի առաջացնում:
2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.
Համապատասխանում է:
8. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050,
Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 417 և 2022
թվականի հուլիսի 14-ի N 1072 - Ա որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի
Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021թ.
օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ
գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների հետևյալ ուղղությունը՝ պետական ոչ առևտրային
կազմակերպությունների օպտիմալացում, ֆինանսական միջոցների և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացում,
մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրի և իրավական ակտերի մշակում:
9. Այլ տեղեկություններ.

Չկան:

  • Քննարկվել է

    14.09.2022 - 30.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2272

Տպել