Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2023 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ի կատարումն «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ և 53-րդ հոդվածների պահանջների և ՀՀ վարչապետի 21.01.2022թ. թիվ 72-Ա որոշման 42-րդ կետի 4-րդ ենթակետի՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի  շրջանառության դեմ պայքարի 2023 թվականի միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Ներկայացված ծրագրի նախագիծը նպատակ ունի ապահովել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող ներպետական իրավական ակտերի կատարելագործումը, դրանց համապատասխանեցումը միջազգային պայմանագրերին, օպերատիվ կանխարգելիչ և հատուկ միջոցառումների անցկացումը, հիշյալ ոլորտի հանցատեսակներից հասցված վնասի վերաբերյալ բնակչության իրազեկման բարձրացումը, պայքարը իրականացնող ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործումը, որը կնպաստի միջազգային համագործակցության զարգացմանը, թմրամիջոցներ գործածող անձանց վերականգնողական, անչափահասների և երիտասարդության շրջանում «առողջ ապրելակերպի» և այլ կանխարգելիչ միջոցառումների անցկացմանը:

 

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

Անհրաժեշտ է նախապատրաստել «Հայաստանի Հանրապետության թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2023 թվականի միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

«Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2023 թվականի միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

3.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից: 

 

5. Ակնկալվող արդյունքը

Ծրագրի դրույթների իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության հետագա զարգացման նվազեցմանը, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների նախականխմանն ու հայտնաբերմանը, հիշյալ ոլորտի հանցատեսակների դեմ պայքար իրականացնող ծառայողների տեսագործնական և մասնագիտական գիտելիքների բարձրացմանը, ինչպես նաև թմրամոլության և թմրամիջոցներից հասցված վնասի վերաբերյալ բնակչության իրազեկմանը:

  • Քննարկվել է

    14.09.2022 - 29.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2514

Տպել

Առաջարկներ`

Ռուզաննա Երեմյան

14.09.2022

Ծրագիրը չի մատնանշում իրականացման ուղիները: Բոլորս ենք հասկանում, որ այդ չարիքի դեմ պետք է պայքարել, որ այդ արատավոր երևույթը կա նաև բանակում: Բայց ձեր ծրագիրը չի առաջարկում կոնկրետ լուծումներ, իսկ ես որպես ՀԿ նախագահ շատ կցանկանայի հասկանալ ինչպես եք դեռահասների հետ աշխատելու: Լուծումներ առաջարկել նույնպես կարող եմ, բայց ցավոք նմանօրինակ քննարկման հրավեր չեմ ստացել:

Տեսնել ավելին