Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի թիվ 853-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

N  - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի «Պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման կանոնները սահմանելու մասին» N 853-Ն որոշման» (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփո­խութ­յունները.

1) Որոշման նախաբանում «5-րդ» բառը փոխարինել «4-րդ» բառով.

2) Որոշման հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Համադրելի ֆինանսական ցուցանիշների առավելագույն և նվազագույն արժեքների միջև ձևավորված տիրույթը համարվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթ, եթե այդ բոլոր ֆինանսական ցուցանիշները հուսալի համադրելիներ են և ձևավորվել են չվերահսկվող գործարքների արդյունքում:»:

3) Որոշման հավելվածի 4-րդ կետի`

ա. 2-րդ ենթակետում «արժեքներ» բառը փոխարինել «թվեր» բառով.

բ. 3-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. եթե ֆինանսական ցուցանիշի օգտագործված արժեքների քանակի և 0.25-ի արտադրյալը ամբողջ թիվ է, ապա նշված ստորին սահմանը պետք է լինի այդ արտադրյալին համապատասխան համարի ֆինանսական ցուցանիշի և դրան անմիջապես հաջորդող ֆինանսական ցուցանիշի միջին թվաբանական արժեքը,

բ. եթե ֆինանսական ցուցանիշի օգտագործված արժեքների քանակի և 0.25-ի արտադրյալը կոտորակային թիվ է, ապա նշված ստորին սահմանը պետք է լինի այդ արտադրյալը մինչև հաջորդ ամբողջ թիվը կլորացնելուց հետո ստացված արդյունքին համապատասխան համարի ֆինանսական ցուցանիշը.».

գ. 4-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. եթե ֆինանսական ցուցանիշի օգտագործված արժեքների քանակի և 0.75-ի արտադրյալը ամբողջ թիվ է, ապա նշված վերին սահմանը պետք է լինի այդ ար­տադ­րյալին համապատասխան համարի ֆինանսական ցուցանիշի և դրան անմի­ջա­պես հաջորդող ֆինանսական ցուցանիշի միջին թվաբանական արժեքը,

բ. եթե ֆինանսական ցուցանիշի օգտագործված արժեքների քանակի և 0.75-ի արտադրյալը կոտորակային թիվ է, ապա նշված վերին սահմանը պետք է լինի այդ արտադրյալը մինչև հաջորդ ամբողջ թիվը կլորացնելուց հետո ստացված արդյունքին համապատասխան համարի ֆինանսական ցուցանիշը:».

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ

 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

  • Քննարկվել է

    12.09.2022 - 27.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2328

Տպել