Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 556-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

N  - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 556-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի «Տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառության կարգը սահմանելու մասին» N 556-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • Որոշման վերնագրում և Որոշման տեքստում «մեթոդների» բառից հետո լրաց­նել «առանձնահատկությունները և» բառերը.
  • Որոշման հավելվածի 3-րդ կետից հանել «, ԱԱՀ-ով հարկման բազան» բա­ռե­րը.
  • Որոշման հավելվածի 22-րդ կետում`

ա. հանել «օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն» բառերը.

բ. «մեթոդներից» բառից հետո լրացնել «որևէ» բառը.

  • Որոշման հավելվածի 25-րդ կետում «սկզբունքին` օրենսգրքի 371-րդ հոդ­վածի 2-րդ մասի համաձայն» բառերը փոխարինել «սկզբունքին:» բառով․
  • Որոշման հավելվածում լրացնել նոր 25․1-ին կետ հետևյալ բովան­դա­կութ­յամբ՝

«25․1․ Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում կիրառվող գինը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, որը հանգեցնում է շահութահարկի հարկ­ման բազայի ավելացման կամ հարկային վնասի նվազեցման կամ ռոյալթիի բազայի ավելացման, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել վերահսկվող գործար­քում կիրառվող գինը՝ օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն։»։

  • Որոշման հավելվածի 29-րդ կետում «սկզբունքին` օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն» բառերը փոխարինել «սկզբունքին:» բառով.
  • Որոշման հավելվածի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«30․ Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում կիրառվող հավելագինը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, որը հանգեցնում է շահութահարկի հարկ­ման բազայի ավելացման կամ հարկային վնասի նվազեցման կամ ռոյալթիի բազայի ավելացման, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել վերահսկվող գործար­քում կիրառվող հավելագինը՝ օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն։»։

  • Որոշման հավելվածի 34-րդ կետում «սկզբունքին` օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն» բառերը փոխարինել «սկզբունքին:» բառով.
  • Որոշման հավելվածի 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«35․ Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում կիրառվող հավելագինը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, որը հանգեցնում է շահութահարկի հարկ­ման բազայի ավելացման կամ հարկային վնասի նվազեցման կամ ռոյալթիի բազայի ավելացման, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել վերահսկվող գործար­քում կիրառվող հավելագինը՝ օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն։»։

  • Որոշման հավելվածի 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«39․ Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում ստացված ֆինանսական ցու­ցա­նիշը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, որը հան­գեց­նում է շահութահարկի հարկ­ման բազայի ավելացման կամ հարկային վնասի նվազեց­ման կամ ռոյալթիի բազայի ավելացման, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել վերա­հսկվող գործար­քի արդյունքում ստացված ֆինանսական ցուցանիշը՝ օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն։»։

  • Որոշման հավելվածի 41-րդ կետում «տարբերությունը:» բառից հետո լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ՝ «Շահույթի բաշխման մեթոդը կիրառելիս անհրաժեշտ է հստակեցնել վերահսկվող գործարքի մասով համատեղ շահույթը կամ մնացորդային շահույթը:»․
  • Որոշման հավելվածի 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«39․ Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում ստացված շահույթը (վնասը) գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, որը հան­գեց­նում է շահու­թահարկի հարկ­ման բազայի ավելացման կամ հարկային վնասի նվազեց­ման կամ ռոյալթիի բազայի ավելացման, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել վերա­­հսկվող գործար­քի արդյունքում ստացված շահույթը (վնասը)՝ օրենսգրքի 371-րդ հոդ­վածի 2-րդ մասի համաձայն։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջոր­դող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ

 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

Երևան

  • Քննարկվել է

    12.09.2022 - 27.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2381

Տպել