Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 702-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշման N 3 hավելվածը լրացվել է նոր 19-րդ, 20-րդ և 21-րդ կետերով.

«19. ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 735-Ն որոշման N 2 հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պետական սահմանի անցման կետ (ռեժիմային գոտիներ) մուտքը (ելքը) թույլատրելիս սահմանապահ զորքերը օրենքով նախատեսված դեպքերում տալիս են այցելության մուտքի վիզա, տարանցիկ մուտքի վիզա կամ անձնագրերում հատուկ նշում կատարելու հետ կապված գործառույթներ։

  1. ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 735-Ն որոշման N 2 հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պետական սահմանի անցման կետ (ռեժիմային գոտիներ) մուտքը (ելքը), բացառությամբ օդանավակայաններում գտնվող անցման կետերի, թույլատրելիս սահմանապահ զորքերը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով հանձնում են իրավախախտման գործով կայացված վարչական ակտը (ինչպես նաև վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկը) Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատման (այդ թվում՝ առանց տրանսպորտային միջոցի) ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը, իսկ այն դեպքում, երբ վարչական ակտը կայացվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատումից հետո, ապա այլ երկրից դեպի Հայաստանի Հանրապետություն հաջորդ սահմանահատման ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը։

21. Օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկության կարգի խախտման դեպքեր հայտնաբերելիս սահմանապահ զորքերը քննում և իրականացնում են վարչական վարույթ:

  • Քննարկվել է

    07.09.2022 - 22.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2117

Տպել

Առաջարկներ`

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

07.09.2022

ոչ միայն վարչական վարույթ պետք է իրականացնել այլ նաև քնչական և ապօրինի սահմանը հատող ազերիներին լրտեսության մեղադրանք առաջադրել ու բանտարկել, ամեն քայլափոխին պետք է դրանց հետևել զինված խմբով քանի որ դրանց ծրագրերը պարզ են սերիայի նման ներխուժել երկրի տարածք և տեռորի ենթարկել երկիրը...., եթե սահմանի վերահսկողության մասին է խոսքը ու այդ սահմանի ուրեմն ամեն ինչ պարզ է, մենք դեմ ենք էդ վւճվածքներին ճանապարհ տրամադրելուն, դեմ ենք դրանց հհ տարածքում գտնվելուն,

Տեսնել ավելին