Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2023-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2023-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող 2023-2028 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» նախագծի մշակումը  պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածի «2.4. Գյուղատնտեսություն» բաժնի 15-րդ կետի կատարման և ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 9-րդ կետի 9.6 ենթակետի կատարման անհրաժեշտությամբ, որի համաձայն սահմանված ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացվի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության» նախագիծը:

 

2 Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության համակարգը դեռևս լիարժեք չի ապահովում բնակչության կողմից սպառվող սննդամթերքի անվտանգությունը, ինչպես նաև չի երաշխավորում սպառողների առողջության համար սննդային գործոնով պայմանավորված ռիսկերի կանխարգելումը, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել մշակել և իրականացնել այդ բնագավառը կարգավորող համապատասխան միասնական քաղաքականություն:

Ռազմավարության հիմնական նպատակն է սննդային գործոնով պայմանավորված սպառողների հիվանդությունների առաջացման ռիսկերը հասցնել նվազագույնի՝ Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության համակարգը Եվրասիական տնտեսական միության և միջազգային չափանիշներին համապատասխանեց­նելու  միջոցով, խթանել տեղական արտադրության սննդամթերքի մրցունակությունը ներքին ու արտաքին շուկաներում՝ սննդամթերքի անվտանգության համակարգի աստիճանական բարեփոխումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում միջազգային պահանջներին համապատասխան համակարգերի ներդրման միջոցով:

Միաժամանակ  նախագծի  ընդունմամբ լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

 3 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

«Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող 2023-2028 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին»» նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետի «Գյուղատնտեսության» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf

 

 4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

  5 Ակնկալվող արդյունքը

Ռազմավարությունը նպատակաուղղված է սննդամթերքի անվտանգությունն ապահովող համակարգի կատարելագործմանը, որը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության բարելավմանը, ինչպես նաև տեղական արտադրության սննդամթերքի մրցունակության բարձրացմանը՝ արտաքին և ներքին շուկաներում։ Ռազմավարության իրականացմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետությունում Եվրասիական տնտեսական միության և միջազգային չափորոշիչներին ներդաշնակեցված սննդամթերքի անվտանգության համակարգի ներդրումը, ինչը նվազագույնի կհասցնի սննդային գործոնով պայմանավորված առողջության վրա ազդեցության ռիսկերը։

 

  • Քննարկվել է

    06.09.2022 - 22.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3125

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Ասատրյան

14.09.2022

Սննդամթերքի անվտանգության ռազմավարության մեջ առաջին հերթին պետք է գրավի սննդամթերքի անվտանգության ստուգման վարույթների բարեփոխումները և ամնեկարևորը՝ ռեֆերենս լաբարատորիայի ստեղծումը: Առանց Ռեֆերենս լաբարատորիայի անհնար է պատշաճ իրականացնել իրավահարաբերության շրջանակներում ծագող վարչական վարույթները: Այս ոլորտում պետական պատշաճ վերահսկողությունը կապացուցվի ոչ միայն նմանատիպ ռազմավարական փաստաթղթեր կազմելով և հրապարակելով, այլև կոնկրետ պետական ֆինանսական միջոցներ ներդնելու միջոցով: Գործող կարգավորումներով ԵԱՏՄ երկրներից ներմուծվող սննդամթերքը պատշաճ չի փորձաքննվում, իսկ ոչ ԵԱՏՄ երկրներից ներմուծված ապրանքները փորձաքննվում են մասնավոր կազմակերպություններում, որոնց նկատմամբ տեսչական մարմինը պատշաճ վերահսկողություն չունի, ուստի առաջանում են գործնական խնդիրներ և սննդամթերքի անբվտանգության հետ կապված հարցեր: Անհրաժեշտ է ամբողջությամբ բարեփոխել ոլորտը, այլապես ոլորտում մշտապես առաջանալու են խնդիրներ:

Տեսնել ավելին