Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

__ _________ 2022 թվականի №___Ն
ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» №378Ն որոշմամբ սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • Կանոնների 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Խմելու ջուր՝  խմելու ջրին ներկայացվող նորմատիվ պահանջներին համապատասխանող ջուր.».

  • Կանոնների 15-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետի «բ» պարբերությունից հանել «կամ համայնքի, իսկ Երևան քաղաքում` համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված` տվյալ տարածքում (շենքում, շինությունում) բնակության փաստը հավաստող փաստաթուղթ» բառերը,

բ. 2-րդ ենթակետի «գ» պարբերությունից հանել «կամ իրավունքների ձեռքբերումը» բառերը.

  • Կանոնների 22.1 կետի՝

ա. 1-ին ենթակետի «բ» պարբերությունից հանել «կամ համայնքի, իսկ Երևան քաղաքում` համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված` տվյալ տարածքում (շենքում, շինությունում) բնակության փաստը հավաստող փաստաթուղթ» բառերը,

բ. 2-րդ ենթակետի «բ» պարբերությունից հանել «կամ իրավունքների ձեռքբերումը» բառերը.

  • Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1.1 կետով.

«22.1.1․ Այն դեպքում, երբ տարածքի (այդ թվում՝ շենքի, շինության, հողամասի) նկատմամբ ֆիզիկական անձի իրավունքը (այդ թվում` սեփականության, օգտագործման) օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված չէ, սակայն առկա է իրավասու մարմնի կողմից տրամադրված` այդ տարածքում վերջինիս բնակության, փաստացի տիրապետման կամ գործունեության իրականացման փաստը հավաստող տեղեկանք կամ պայմանագիր, Մատակարարը, գնահատելով միացման (և կամ) ծառայությունների մատուցման հնարավորությունը և դրա հետ կապված ռիսկերը, իրավասու է տրամադրել Տեխնիկական պայմաններ, կնքել Միացման պայմանագիր, Պայմանագիր։».

  • Կանոնների 70-րդ և 71-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«70. Մատակարարը պարտավոր է Պլանային ընդհատման հասցեի (վայրի), օրվա, սկզբի և ջրամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին տեղեկատվությունը ընդհատման օրվանից առնվազն 3 օր առաջ հրապարակել իր պաշտոնական կայքում, իսկ ընդհատման օրվանից ոչ շուտ, քան 2 օր առաջ տվյալ սպասարկման տարածքում հեռարձակվող առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով առնվազն երկու անգամ, նվազագույնը մեկ ժամ ընդմիջումով` ժամը 18:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում կամ գրավոր, կամ էլեկտրոնային եղանակով, կամ հեռախոսազանգի միջոցով, կամ անհատապես ծանուցման այլ եղանակով իրազեկել Բաժանորդին:

  1. Մատակարարը պարտավոր է ջրամատակարարման ընդհատման մասին հարցում կատարած Բաժանորդին հնարավորինս սեղմ ժամկետում հարցումը ստանալու եղանակով իրազեկել ընդհատման հասցեի (վայրի), օրվա, սկզբի և ջրամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին:».
  • Կանոնների 74-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.

«3) առանց Առևտրային հաշվառքի սարքի ջրամատակարարումը Առևտրային հաշվառքի սարքով իրականացնելու նպատակով Մատակարարի նախաձեռնությամբ Առևտրային հաշվառքի սարք տեղակայելուն խոչընդոտելու դեպքում:».

  • Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 72 կետով.

«74.2. Կանոնների 74-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հիմքով Բաժանորդին Ծառայությունների մատուցումը դադարեցված լինելու դեպքում Մատակարարը պարտավոր է Բաժանորդի կողմից Առևտրային հաշվառքի սարք տեղակայելուն չխոչընդոտելու փաստի մասին իրազեկվելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղակայել Առևտրային հաշվառքի սարք և վերսկսել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը:».

  • Կանոնների 89-րդ կետում «2023» թիվը փոխարինել «2026» թվով.
  • Կանոնների 90-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«90. Կանոնների 26-րդ, 42-րդ, 42.1 կետերը, 74-րդ կետի 3-րդ ենթակետը և 74.2 կետը գործում են մինչև 2026 թվականի հունվարի 1-ը:»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                                      Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

 

         ք. Երևան

__ ______________ 2022թ.

  • Քննարկվել է

    01.09.2022 - 17.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ջրային տնտեսություն

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2888

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Համատիրությունների զարգացման ասոցիացիա

02.09.2022

Շրջանառության մեջ է դրված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ որոշման նախագիծը: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ջրամատակարարման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների իրականացումը մատակարարների և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների մոտ մշտապես առաջացնում են հակասություններ կանոնների ոչ հստակության պատճառով, առաջարկում ենք՝ Կանոնների 1-ին գլխի, 2-րդ մասի, 11-րդ կետի .... բազմաբնակարան շենքի ջրահեռացման դեպքում` շենքի կողմից այն կետը, որին անմիջապես հաջորդում է առաջին դիտահորը,... բառակապակցությունը փոխարինել՝ ... բազմաբնակարան շենքի ջրահեռացման դեպքում` շենքի կողմից այն կետը, որին անմիջապես հաջորդում է շենքի արտաքին պատը... բառակապակցությամբ: Շենքի արտաքին պատից հետո բազմաբնակարան շենքի սեփականատերերը չունեն ընդհանուր սեփականություն, իսկ առաջին դիտահորերը գտնվում են այլ սեփականատերերի տիրապետման ներքո: Հին տարբերակում առկա է իրավական նորմերի հակասություն, որը բերում է իրավական նորմի չկիրառման: Անհրաժեշտ է քննարկում և կարգավորում... Հարգանքով Ա. Գրիգորյան ՀԶԱ նախագահ 02.09.2022թ.

Տեսնել ավելին