Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

         

««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է, քանի որ առաջացել է ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում (այսուհետ՝ օրենք) լրացումներ կատարելու անհրաժեշտություն, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2022 թվականի օգոստոսի 12-ի N 02/11.3/26596-2022 հանձնարարականից:

Նախագծով առաջարկվում է կատարել լրացում և ավելացնել 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.16» ենթակետից հետո «դ.17» ենթակետ, որպեսզի լիազորություն ստեղծվի ընդունել իրավական ակտեր օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին տրամադրվող սպորտային նպաստի վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված է գումար «Փարիզ-24» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստ տրամադրելու համար: «Փարիզ-24» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստ տրամադրելու համար գումար է նախատեսված նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2023 թվականի բյուջետային հայտում: Օլիմպիական խաղերը լրջագույն մարզական ստուգատես են, որին մասնակցությունը նպաստում է հայկական սպորտի հանրահռչակմանը, Հայաստանի Հանրապետության մարզական հեղինակության ամրապնդմանը, մարզիկների կողմից սեփական մարզական ուժերի ճանաչմանը:

Օրենքի 7-րդ հոդվածում թվարկված են դեպքերը, երբ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի որոշակի իրավահարաբերություններ կարգավորելու համար կարող են ընդունվել իրավական ակտեր: Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել 7-րդ հոդվածի  «դ» կետի «դ.6» ենթակետում և ավելացնել ռազմական սպորտի միջոցառումները, քանի որ Հայաստանի Հանրապետության զինծառայող մարզիկները պարբերաբար մասնակցում են ռազմական սպորտի միջոցառումներին: Միաժամանակ  լինելով և մարզիկ, և զինծառայող, զինծառայող մարզիկները հնարավորություն են ստանում մասնակցելու զինծառայողների շրջանում մարզական միջոցառումներին՝ դրսևորելու համար իրենց ունակությունները և պահպանելու համար մարզավիճակը ու մարզիկի կարգավիճակը:

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում, 4.8 կետ, ինչպես նաև «2050. Հայաստանի վերափոխման ռազմավարություն»-ից:

Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչությունը:

Նախագծի ընդունմամբ ռազմական սպորտին առնչվող մասով անհրաժեշտություն կառաջանա փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 5-ի N 1282-Ն որոշման մեջ:

Նախագծի  ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

  • Քննարկվել է

    31.08.2022 - 20.09.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2031

Տպել