Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվական, ՀՕ-193) (այսուհետ` Օրենք) 43-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի 2-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Անցումային դրույթներ

  1.Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված լիցենզիաները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 6-ամսյա ժամկետում, ենթակա են վերաձևակերպման` ըստ գործունեության տեսակի: Սույն մասում նշված ժամկետում վերաձևակերպման չներկայացված լիցենզիաները համարվում են ուժը կորցրած, իսկ տվյալ կազմակերպությունները կարող են լիցենզավորվել լիցենզավորման կարգերով նախատեսված ընդհանուր կարգով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նշված ժամկետում լիցենզիաների վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում:

 Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ,  ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. . «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)

  1. Օրենքի, Գլուխ 2-ի, Գլուխ 3-ի վեռնագրերից հանել «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ,» բառերը.
  2. Օրենքի 3-րդ հոդվածի վերնագրից հանել « և «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ» բառերը, իսկ «ինտերնետ շահումով խաղեր» բառերի փոխարեն նշել «ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐ» բառերը.
  3. Օրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ հոդվածի վերնագրից հանել «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ,» բառերը, իսկ «ինտերնետ շահումով խաղեր» բառերի փոխարեն նշել «ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐ» բառերը.

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում՝

  1. Խղատների գործունեության կազմակերպում` հասկացության մեջ «անցկացում» բառից հետո լրացնել և (կամ) խաղասրահում խաղային ավտոմատների տեղադրում և(կամ) շահագործում:» բառերով:
  2. խաղասրահ` հասկացության մեջ «շահումով» բառի փոխարեն նշել «մեքենայացված» բառը:
  3. կազմակերպիչ հասկացությունից հանել «շահումով  խաղի կամ» բառերը:
  4. լիազոր մարմին` հասկացությունից հանել «շահումով խաղերի,» բառերը
  5. Լրացնել նոր հասկացություն` հետևյալ խմբագրությամբ.
  6. «պատշաճ ձևով տեղեկացում կամ փաստաթղթերի ուղարկում՝ տեղեկացումը կամ փաստաթղթերի ուղարկումը համարվում է պատշաճ ձևով կատարված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել են ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով):»

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 4. Շահումով խաղերի, խաղատների և ինտերնետ շահումով խաղերի գործունեություն կազմակերպողները

  1. Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղերի, խաղատների կամ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունները` լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան լիցենզիայի հիման վրա:
  2. Օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի կայքերն ենթակա են արգելափակման ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով և ժամկետներում՝ շահումով խաղերի, խաղատան գործունեության լիցենզավորում և վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից հաստատված արգելափակման ենթակա կայքերի ցանկի հիման վրա:»:
  3. Սույն հոդվածի 2-րդ մասի խախտման դեպքում ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները կրում են պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով։»։

Հոդված 5.  Օրենքի 4.1-րդ հոդվածում վերնագրիծ հանել «շահումով խաղերի» բառերը, իսկ «ինտերնետ» բառի փոխարեն նշել «Ինտերնետ» բառը:

Հոդված 6.   Օրենքի 5-րդ հոդվածում հանել «Շահումով խաղերի կամ» բառերը, իսկ «ինտերնետ» բառի փոխարեն նշել «Ինտերնետ» բառը:

Հոդված 7.   Օրենքի 6-րդ հոդվածում

  1. 2-ր մասից հանել «Շահումով խաղերի,» բառերը, իսկ «խաղատների» բառի փոխարեն նշել «Խաղատների» բառը:
  2. 2-րդ մասի «ա» և «ժգ» կետերից հանել « կամ շահումով խաղերի» բառերը:

Հոդված 8.   Օրենքի 7-րդ հոդվածում

  1. 3-րդ մասի 1-ին պարբեության մեջ հանել «երկու օրինակից» բառերը, 2-րդ պարբերության «փոստով» բառի փոխարեն նշել «էլեկտորնային եղանակով» բառերը և 3-րդ պարբերության մեջ «փոփոխության մեկ օրինակը» բառերի փոխարեն նշել «փոփոխությունը» բառը:
  2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

« 6. Կազմակերպիչը շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը կամ կանոնակարգի փոփոխությունը կամ լրացումը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո հրապարակում է Կազմակերպչի ինտերնետային էջում (կայքում):»:

         Հոդված 9.   Օրենքի 8-րդ հոդվածում՝

  1. 1-ին մասից հանել հանել «Շահումով խաղերի,» բառերը, իսկ «ինտերնետ» բառի փոխարեն նշել «Ինտերնետ» բառը:
  2. 2. 1.-րդ մասում հանել «Շահումով խաղերի կամ» բառերը, իսկ «ինտերնետ» բառի փոխարեն նշել «Ինտերնետ» բառը և «հայտը» բառից հետո լրացնել «էլեկտրոնային եղանակով» բառերը:
  3. 6-րդ մասից հանել «Շահումով խաղեր կազմակերպելու լիցենզիան իրավունք չի տալիս կենդանի շահումով խաղ կազմակերպել:» բառերը:

Հոդված 10. Օրենքի 9-րդ հոդվածում 1-ին և 2-րդ մասերում «Շահումով խաղերի կամ» բառերը, իսկ «ինտերնետ» բառի փոխարեն նշել «Ինտերնետ» բառը, իսկ 1-ին մասի 2-րդ պարբերությունից հանել «շահումով խաղերի կամ»  բառերը:

Հոդված 11. Օրենքի 10-րդ հոդվածում

  1. 1-ին մասից հանել «Շահումով խաղերի կամ» բառերը, իսկ «ինտերնետ» բառի փոխարեն նշել «Ինտերնետ» բառը և «մարմին է» բառից հետո լրացնել «էլեկտրոնային եղանակով» բառերը.
  2. 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «2. Ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը, հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան կազմված` ֆինանսական վիճակի և համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունը և հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան ֆինանսական վիճակի և համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունները հրապարակում է http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, որոնք կազմակերպիչը պահպանում է` այդ ինտերնետային կայք էջում հրապարակելուց հետո առնվազն մեկ տարի:» :

Հոդված 12.  Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասում «ներկայացնելու» բառից հետո լրացնել «կամ հրապարակել» բառը:

Հոդված 13 .  Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «պարտավորություններ» բառից հետո լրացնել «, որոնք չեն վերացվել կամ մարվել կասեցման հարցը լիցենզավորման  հանձնաժողովում քննարկելու օրվանը նախորդ օրվա դրությամբ:» բառերով:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի «14. Վիճակախաղերի, շահումներուվ խաղերի բնագավառ» բաժնի 14.3-րդ կետում «շահումով խաղերի» բառերի փոխարեն նշել «խաղատների» բառով:

Հոդված2. Օրենքի 32-րդ հոդվածի վերջին պարբերության մեջ «14-րդ բաժնի 14.2-րդ, ինչպես նաև 14.3.1-14.3.5-րդ կետե­րով» բառերի փոխարինել «14-րդ բաժնով» բառերով:

Հոդված3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հունվարի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝

  1. 6-րդ մասի շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) գովազդային վիճակախաղ`   կազմակերպվում է ծառայություններ կամ ապրանքներ գովազդելու նպատակով, ընդ որում, շահումային ֆոնդն ամբողջությամբ ձևավորվում է գովազդատուի կողմից՝իր միջոցների հաշվին և չի կարող գերազանցել նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը: Եթե շահումային ֆոնդն ամբողջությամբ չի ձևավորվում գովազդատուի կողմից` կամ գերազանցում է նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը, ապա տվյալ գործունեությունը դիտվում է որպես վիճակախաղի կազմակերպման գործունեություն.»:

  1. 8-րդ մասում «Ընդ որում, տոտալիզատորում վիճակախաղի տոմսի դեր կարող է կատարել պաշտոնական գրառումը թղթի, մագնիսական կրիչի կամ այլ էլեկտրոնային սարքավորման վրա.» բառերի փոխարեն նշել «Ընդ որում վիճակախաղի տոմսի դեր կարող է կատարել պաշտոնական գրառումը թղթի, մագնիսական կրիչի կամ այլ էլեկտրոնային սարքավորման վրա, որոնք կարող են առաքվել և/կամ ձեռք բերվել նաև էլեկտրոնային սարքերի և/կամ սարքավորումների միջոցով, այդ թվում օգտագործելով էլեկտրոնային հաղորդակցման միջոցներ: Վիճակախաղի էլեկտրոնային տոմս է համարվում էլեկտրոնային տեղեկատվության կրիչի վրա տեղակայված և կազմակերպչի պաշտոնական էլեկտրոնային կայքում տեղակայված հրապարակային օֆերտայում ներառված տեղեկություների ամբողջությունը.» բառերը:
  2. լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1, 12.2 և 12.3 և 15-րդ մասերով.

12.1) կուտակային շահումային ֆոնդ (ջեք փոթ)` արժեքների հանրագումար, որը ձևավորվում է վիճակախաղի խաղարկությունների շահումային ֆոնդի ոչ ավելի, քան 20 տոկոսը կազմող միջոցները վիճակախաղի հաջորդ խաղարկություններ փոխանցելու միջոցով և(կամ) վիճակախաղի կազմակերպչի կողմից վիճակախաղի խաղարկության շահումային ֆոնդից ավելի գումարների համալրման միջոցով` առավել մեծ շահում ձևավորելու նպատակով.

12.2) կուտակային շահումային ֆոնդի (ջեք փոթի) խաղարկություն` հրապարակայնորեն կազմակերպված խաղային ընթացակարգ, որի ընթացքում որոշվում է մասնակցի տոմսի` կուտակային շահումային ֆոնդը (ջեք փոթը) շահած և չշահած համարվելու փաստը.

12.3) կուտակային շահումային ֆոնդի (ջեք փոթի) հատուկ հաշվեհամար` Հայաստանի Հանրապետության որևէ առևտրային բանկում բացված հաշվեհամար, որի վրա կուտակվում են վիճակախաղի կազմակերպչի կողմից հայտարարված ջեք փոթի գումարները :

15) պատշաճ ձևով տեղեկացում կամ փաստաթղթերի ուղարկում՝ տեղեկացումը կամ փաստաթղթերի ուղարկումը համարվում է պատշաճ ձևով կատարված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (այդ թվում՝ հայտատուի/կազմակերպչի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի/կազմակերպչի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել են ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով).»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

  1. 1-ին մասում «կազմակերպությունները՝» բառից հետո լրացնել «էլեկտրոնային եղանակով տրված» բառերը.
  2. 2-րդ մասից հանել «,բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի Հայաստանի Հանրապետությունում արգելվում է» բառերը:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝

  1. 1-ին մասի ա կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

ա) բացառությամբ տոտալիզատորների կազմակերպման դեպքերի, ապահովում է խաղարկությանը մասնակցող տոմսերի ընդհանուր արժեքի առնվազն կեսի չափով շահումային ֆոնդի ձևավորումը և մասնակիցների միջև բաշումը տվյալ վիճակախաղի կանոնակարգին համաձայն: Շահումային ֆոնդի ամբողջությամբ կամ մասնակի փոխանցումը խաղարկությունից հաջորդ խաղարկություն արգելվում է, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի դ կետով սահմանված դեպքի, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կուտակային շահումային ֆոնդի (ջեք-փոթի), որը կանոնակարգով սահմանված դեպքում և կարգով խաղարկությունից անցնում է հաջորդ խաղարկություն: Կուտակային շահումային ֆոնդը ձևավորվում է վիճակախաղի խաղարկությունների շահումային ֆոնդի ոչ ավելի, քան 20 տոկոսը կազմող միջոցները վիճակախաղի հաջորդ խաղարկություններ փոխանցելու միջոցով և(կամ) վիճակախաղի կազմակերպչի կողմից վիճակախաղի խաղարկության շահումային ֆոնդից ավելի գումարների համալրման միջոցով` առավել մեծ շահում ձևավորելու նպատակով, որը պետք է խաղարկվի այդ պահին առկա շահումային ֆոնդից ձևավորված ջեք փոթի գումարների խաղարկման կարգով:

Կուտակային շահումային ֆոնդը փոխանցվում է խաղարկությունից հաջորդ խաղարկություն մինչև շահողի ի հայտ գալը, բայց ոչ ավելի, քան երկու տարվա ընթացքում: Եթե երկու տարվա ընթացքում կուտակային շահումային ֆոնդը շահող չի լինում կամ շահողն ի հայտ չի գալիս, ապա կուտակային շահումային ֆոնդը ենթակա է պարտադիր խաղարկության` երկու տարվա ժամկետը լրանալուց հետո` առաջին հերթական խաղարկության ընթացքում:

  1. 1-ին մասի բ կետում ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության» բառերի փոխարեն նշել «սույն» բառը:
  2. 1-ին մասի ը կետում «միայն» բառի փոխարեն նշել «ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեությամբ, ինչպես նաև» բառերը:
  3. 1-ին մասը լրացնել նոր ժդ), ժե) և ժզ) կետերով հետևյալ բովանդակությամբ.

«ժդ) կուտակային շահումային ֆոնդի խաղարկում կազմակերպելու ցանկության դեպքում՝ մինչև դրա մասին հայտարումը լիազոր մարմնին է ներկայացնում նախատեսվող կուտակային շահումային ֆոնդի ամբողջ չափով, բայց ոչ պակաս հինգ հարյուր միլիոն դրամից, և խաղարկության վերջնաժամկետով բանկային երաշխիքի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր: Լիազոր մարմինը կարող է սահմանել սույն կետով սահմանված բանկային երաշխիքի նկատմամբ պահանջներ, որոնք պետք է ուղղված լինեն վիճակախաղի մասնակիցների շահերի պաշտպանմանը:»:

«ժե) կուտակային շահումային ֆոնդի (ջեք փոթի) դեպքում՝ ապահովում է կուտակային շահումային ֆոնդի ձևավորումը վիճակախաղի խաղարկությունների շահումային ֆոնդի ոչ ավելի, քան 20 տոկոսը կազմող միջոցները վիճակախաղի հաջորդ խաղարկություններ փոխանցելու միջոցով և(կամ) վիճակախաղի կազմակերպչի կողմից վիճակախաղի խաղարկության շահումային ֆոնդից ավելի գումարների համալրման միջոցով` առավել մեծ շահում ձևավորելու նպատակով:»:

«ժզ) վիճակախաղի կազմակերպչի կողմից հայտարարված ջեք փոթի գումարները կուտակվում են Հայաստանի Հանրապետության որևէ առևտրային բանկում բացված հատուկ հաշվեհամարի վրա, որը բացվում և տնօրինվում է լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով այնպես, որ կազմակերպիչը իրավունք ունենա հատուկ հաշվեհամարից գումարներ վճարել միայն վիճակախաղի կազմակերպչի սահմանված և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան ընտրված շահող անձին:»:

  1. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1. և 1.2. մասերով.

«1.1. Վիճակախաղի կազմակերպման դեպքում կիրառում է այնպիսի սարքավորումներ, որոնք իրենց տեխնիկական զարգացման մակարդակին համապատասխան տեխնիկական և ծրագրային պարամետրերով կարող են ապահովել վիճակախաղին վերաբերող տեղեկատվության առավելագույն պաշտպանությունը կորստից, հափշտակումներից, աղավաղումից, կեղծումից, ապօրինի գործողություններից:»:

«1.2. Ապահովում է իրացված էլեկտրոնային տոմսերի, շահած էլեկտրոնային տոմսերի, վճարված շահումների, ինչպես նաև շահումային ֆոնդի չափի վերաբերյալ տեղեկատվության էլեկտրոնային եղականակով տրամադրումը լիազոր մարմնին: ժամանակում:»:

  1. 2-ր մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1. մասով.

«2.1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել խաղային ավտոմատների, ինտերնետ շահումով խաղերի խաղային ծրագրերի սերտիֆիկացման և կոդավորման մեխանիզմների, ինչպես նաև խաղային ավտոմատներում տեխնիկական սարքի առկայության և կիրառման պահանջ, որը հնարավորություն կտա լիազոր մարմնին ճշտելու խաղերի ընթացակարգը և պահանջների պահպանման ճշտությունը:»

  1. 4-րդ մասում «իրեն» բառից հետո լրացնել «էլեկտրոնային եղանակով» բառերը և տասն օրվա բառերի փոխարեն նշել յոթ աշխատանքային օրվա բառերը:

 Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «առնվազն 3000 տպաքանակ ունեցող թերթում» բառերի փոխարեն նշել ավարտելու http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերը:

 Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում՝

  1. 1-ի, 2-րդ, 3-րդ, 32-րդ մասերում «փաստաթղթային» բառի փոխարեն նշել «էլեկտրոնային» բառը, իսկ 1-ին մասի «բ» կետում շահումային ֆոդի չափի բառերից հետո լրացնել ,կուտակային շահումային ֆոնդի համալրման, կուտակային շահումային ֆոնդի խաղարկման (շահման) չափի բառերը:
  2. 5-րդ մասուոմ «երկու օրինակից, փակ ծրարների մեջ`ստորագրված կազմակերպչի կողմից` ծրարների վրա նշագրելով հաշվետվության ներկայացման ժամը, ամսաթիվը, տարին, կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի խաղարկության հերթական համարը: Յուրաքանչուր հաշվետվության յուրաքանչուր օրինակի յուրաքանչուր էջ պետք է ստորագրված լինի կազմակերպչի կողմից: Հաշվետվության ներկայացման ժամը, ամսաթիվը և տարին հաշվետվության ընդունման պահին լիազոր մարմնի ներկայացուցիչ(ներ)ը իր հերթին նշագրում է և ստորագրում ծրարների վրա: Ընդ որում, երկու ծրարներից մեկը կարող է բացվել միայն հաշվետվության արժանահավատության ստուգման անհրաժեշտության դեպքում:» բառերի փոխարեն նշել «էլեկտրոնային եղանակով:» բառերը:
  3. 6-րդ մասի «բ» կետում «մարմին է» բառից հետո լրացնել «էլեկտրոնային եղանակով» բառերը:
  4. 7-րդ մասուոմ «մարմին է» բառից հետո լրացնել «էլեկտրոնային եղանակով» բառերը:

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածում՝

  1. լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

2.1 Էլեկտրոնային տեղեկատվության կրիչի վրա տեղակայված տեղեկատվությունը առնվազն պետք է պարունակի`

ա) վիճակախաղի անվանումը,

բ) վիաճակախաղի տոմսի անհատականացված համարը (սերիան),

գ) հղում կազմակերպչի պաշտոնական էլեկտրոնային կայքի այն էջին, որտեղ տեղակայված է վիճակախաղի տոմսի մասին սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվությունը:

  1. 4-րդ մասում՝
  • 1-ին պարբեության մեջ «ներկայացնելով» բառից առաջ լրացնել «էլեկտրոնային եղանակով» բառերը և հանել «երկու օրինակից» բառերը:
  • 2-րդ պարբերության «(փոստով առաքվում) » բառերը հանել:
  • 3-րդ պարբերության մեջ «կանոնակարգի մեկ օրինակը» բառերի փոխարեն նշել «կանոնակարգը» բառը:
  1. 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ», «դ» կետերով.

«գ) կուտակային շահումային ֆոնդի խաղարկություն կազմակերպելու դեպքում կանոնակարգին կից ներկայցված չեն սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետով սահմանված` օրենսդրությամբ նախատեսված չափով ու ձևավորման պայմաններով և կարգով բանկային երաշխիքի առկայության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը:

դ) կվտանգեն խաղացողների շահերը.»:

  1. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

« 7. Վիճակախաղի կազմակերպիչը վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը կամ կանոնակարգի փոփոխությունը կամ լրացումը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո հրապարակում է Կազմակերպչի ինտերնետային էջում (կայքում):»:

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածում

  1. 1.-րդ մասում «հայտը» բառից հետո լրացնել «էլեկտրոնային եղանակով» բառերը:
  2. 2-րդ մասի «բ» կետում «և» բառի փոխարեն նշել «կամ» բառը:
  3. 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ2» կետով.

«զ2) կուտակային շահումային ֆոնդի խաղարկում կազմակերպելու դեպքում հայտին կից ներկայացված չեն սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետով սահմանված` օրենսդրությամբ նախատեսված չափով ու ձևավորման պայմաններով և կարգով բանկային երաշխիքի առկայության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը:»:

Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածում «օրենքի 11-րդ հոդվածով» բառերի փոխարեն նշել «օրենքով» բառը:

Հոդված 10. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում ՝

  1. «ա» կետում ««ը», «թ» կամ «ժ» կետերով» բառերը փոխարինել ««ը», «թ», «ժ» , «ժգ», «ժդ» կամժզ» կետերով» բառերով.
  2. «գ» կետում «և» բառի փոխարեն նշել «կամ» բառը, իսկ «պարտավորություններ.» բառից հետո լրացնել «, որոնք չեն վերացվել կամ մարվել կասեցման հարցը լիցենզավորման հանձնաժողովում քննարկելու օրվանը նախորդ օրվա դրությամբ.»:

Հոդված 11. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում ՝

  1. «ա» կետում «օրենքի 11-րդ հոդվածի «գ» կետում» բառերի փոխարեն նշել «օրենքով սահմանված  լիազոր մարմին ներկայացված տեղեկություններում (հաշվետվություններում) առկա են կեղծ տվյալներ.» բառերով:
  2. «բ» կետում «օրենքի 11-րդ հոդվածի «դ» կետում նշված» բառերի փոխարեն նշել «լիցենզիա ստանալու համար հայտը ներկայացնելիս կամ դրանից հետո` մինչև լիցենզիան ստանալու պահը, խեղաթյուրել է պահանջվող տեղեկությունները կամ ներկայացրել է ոչ լիարժեք տեղեկություններ, եթե դրանց ճիշտ կամ լիարժեք ներկայացումը կհանգեցներ լիցենզիա ստանալու հայտի մերժման» բառերը:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 


  • Քննարկվել է

    13.10.2017 - 31.10.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    ՀՀ ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 642

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

17.10.2017

Չկա հիմնավորում, չկան տեղեկանքներ: Այդ իսկ պատճառով էլ դեմ ենք նախագծին: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

Տեսնել ավելին