Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՊՂՆՁԻ ԽՏԱՀԱՆՔԻ, ՄՈԼԻԲԴԵՆԻ ԽՏԱՀԱՆՔԻ, ՄՈԼԻԲԴԵՆԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ 810297000՝ ԹԱՓՈՆՆԵՐ ԵՎ ՋԱՐԴՈՆ)՝ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅՏԵՐԻ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

___  ____________ 2022 թվականի N _____-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՊՂՆՁԻ ԽՏԱՀԱՆՔԻ, ՄՈԼԻԲԴԵՆԻ ԽՏԱՀԱՆՔԻ, ՄՈԼԻԲԴԵՆԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ 810297000՝ ԹԱՓՈՆՆԵՐ ԵՎ ՋԱՐԴՈՆ)՝ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅՏԵՐԻ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ պարբերությունն ու 2.1-ին հոդվածը և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել, որ՝

1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603 00 000 0՝ պղնձի խտահանքեր, 2613՝ մոլիբդենի խտահանքեր, 7202 70 000 0՝ ֆեռոմոլիբդեն, 8102՝ մոլիբդեն և դրանից պատրաստված արտադրատեսակներ (բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8102 97 000 0 ապրանքային դիրքին պատկանող թափոնի և ջարդոնի) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների արտահանումը դեպի երրորդ երկրներ իրականացվում է լիցենզիաների հիման վրա։

  1. Լիցենզիաների տրամադրման համար լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
  2. Սահմանել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603 00 000 0, 2613, 7202 70 000 0, 8102 (բացառությամբ 8102 97 000 0) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների արտահանման լիցենզավորման ընթացակարգը և հայտերի ու լիցենզիաների ձևերը` համաձայն հավելվածի։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի սեպտեմբերի 11-ից և գործում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։

 

 

Հայաստանի Հանրապետության
              վարչապետ                                                                                 Ն. Փաշինյան

 

 

 

 

 

 

Հավելված

 

ՀՀ կառավարության 2022 թվականի

______ ___-ի N ____-Ն որոշման

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՊՂՆՁԻ ԽՏԱՀԱՆՔԻ, ՄՈԼԻԲԴԵՆԻ ԽՏԱՀԱՆՔԻ, ՄՈԼԻԲԴԵՆԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ 810297000՝ ԹԱՓՈՆՆԵՐ ԵՎ ՋԱՐԴՈՆ)՝ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603 00 000 0, 2613, 7202 70 000 0, 8102 (բացառությամբ 810297000) ծածկագրերին դասվող ապրանքների` դեպի երրորդ երկրներ արտահանման լիցենզավորման ընթացակարգով (այսուհետ` ընթացակարգ) կարգավորվում են սույն կետում նշված ապրանքների արտահանման լիցենզավորման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

 

  1. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Սույն ընթացակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝

1) Լիցենզիա՝ լիցենզավորման ենթակա ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603000000՝ պղնձի խտահանքեր, 2613՝ մոլիբդենի խտահանքեր, 7202700000՝ ֆեռոմոլիբդեն, 8102՝ մոլիբդեն և դրանից պատրաստված արտադրատեսակներ (բացառությամբ 810297000՝ թափոններ և ջարդոն) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող` դեպի երրորդ երկրներ արտահանման համար լիցենզիայով նախատեսված քանակով ապրանքների արտահանումն իրականացնելու իրավունքը հավաստող հատուկ փաստաթուղթ.

2) ապրանք` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603000000, 2613, 7202700000, 8102 (բացառությամբ 810297000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքներ.

3) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր.

4) հայտատու` արտաքին տնտեսական գործունեության մասնակից կամ սույն որոշմամբ սահմանված դեպքերում` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը լիազոր մարմին է ներկայացնում փաստաթղթեր՝ լիցենզիաների ձևակերպման նպատակով:

 

  1. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

  1. Lիցենզիա ստանալու համար Հայտատուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ լիազոր մարմին) է ներկայացնում դիմում` նշելով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`

1) հայտ` համաձայն N 1 ձևի և պայմանագրի պատճենը.

2) մինչև հարյուր կիլոգրամ արտահանելու դեպքում` համաձայն N 1 ձևի, հաշիվապրանքագրի պատճենը և լաբորատոր փորձարկումներ կատարելու համար պայմանագրի կամ համաձայնագրի պատճենը.

3) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկատվություն:

  1. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմնին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև փոստով կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը և հայտն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
  2. Հայտատուի կողմից, սույն ընթացակարգով սահմանված պահանջներին համապատասխան, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում լիազոր մարմնի կողմից հայտի մուտքագրման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում բավարարվում կամ մերժվում է լիցենզիայի տրամադրումը: Սույն ընթացակարգի 1-ին կետում նշված յուրաքանչյուր անվանում ապրանքի համար տրամադրվում է առանձին լիցենզիա։
  3. Լիցենզիան (համաձայն N 2 ձևի) տրամադրվում է յուրաքանչյուր մեկ տոննայի համար: Սակայն մեկ լիցենզիա կարող է տրամադրվել մեկ տոննայից ավելի քանակի համար, եթե յուրաքանչյուր տոննայի համար վճարվել է օրենքով սահմանված պետական տուրք։ Յուրաքանչյուր մեկ տոննայից պակաս արտահանվող ապրանքների համար, բացառությամբ սույն ընթացակարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերի, տրամադրվում է մեկ տոննայի համար նախատեսված լիցենզիա։
  4. Մինչև հարյուր կիլոգրամ արտահանելու դեպքում լիցենզիան տրամադրվում է՝ նշելով արտահանվող այն ապրանքի քանակը, որի համար վճարվել է «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափը, իսկ հարյուր կիլոգրամից ավելի արտահանելու դեպքում՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված դրույքաչափերը։
  5. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:
  6. Հայտատուն հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում մինչև 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք: Համալրված հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը բավարարում կամ մերժում է լիցենզիայի տրամադրումը։
  7. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:
  8. Լիցենզիայի գործողության ժամկետի ավարտ է համարվում սույն որոշման 4-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը:
  9. Այն դեպքում, երբ որպես իրավաբանական անձ գրանցված լիցենզավորված անձի հիմնադիր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ (անվանման կամ գտնվելու վայրի փոփոխություն) կամ փոխվել են անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ լիցենզավորված անձի անձնագրային տվյալները, լիցենզավորված անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է լիազոր մարմին՝ կցելով նաև նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթերը, տրամադրված լիցենզիայում փոփոխություն կատարելու նպատակով։
  10. Լիցենզիայի կորստի դեպքում լիազոր մարմինը, հայտատուի գրավոր դիմումի հիման վրա տրամադրում է լիցենզիայի կրկնօրինակը, որը պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։ Դիմումը, որով պարզաբանվում են լիցենզիայի կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով։
  11. Լիցենզիայի կրկնօրինակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը լիազոր մարմնում մուտքագրելու օրվանից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Կրկնօրինակի տրամադրման համար պետական տուրք չի գանձվում։

 

 

 

 

 

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՊՂՆՁԻ ԽՏԱՀԱՆՔԻ, ՄՈԼԻԲԴԵՆԻ ԽՏԱՀԱՆՔԻ, ՄՈԼԻԲԴԵՆԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ 810297000՝ ԹԱՓՈՆՆԵՐ ԵՎ ՋԱՐԴՈՆ)՝ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտ N

2. Գործողության ժամկետը

3. Lիցենզիայի տեսակը | արտահանում

4. Հայտատուն |

5. Ծագման երկիրը |

6. Չափի միավորը՝ կիլոգրամ կամ տոննա (անհրաժեշտության դեպքում նշել տարատեսակը՝ թաց մետրիկ, չոր)

7. Քանակը___________

______________________

(քանակը տառերով)

 

8. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի

9. Լրացուցիչ տեղեկատվություն (անհրաժեշտության դեպքում)

10. Լիցենզիա տալու հիմքը

11. Հայտատուի լիազորված անձ

Անունը, հայրանունը, ազգանունը

Պաշտոնը

Հեռախոսահամարը

Ստորագրությունը

____ ________202  թ.

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 2

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

1. Լիցենզիա N

2. Գործողության ժամկետը

3. Լիցենզիայի տեսակը | արտահանում

4. Հայտատուն |

5. Ծագման երկիրը |

6. Չափի միավորը

7. Քանակը_________

_________________________

(քանակը տառերով)

8. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

9. Լրացուցիչ տեղեկատվություն

10. Լիցենզիան տալու հիմքը

11. Լիազորված անձ

Անունը, հայրանունը, ազգանունը

Պաշտոնը

Ստորագրությունը և կնիքը

____ __________202  թ.

 

  • Քննարկվել է

    19.08.2022 - 03.09.2022

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2500

Տպել

Առաջարկներ`

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

25.08.2022

Հիմնավորումն էական տարբերվում է նախագծի բովանդակությունից: Տպավորությունն այն է, որ հիմնավորումները շարադրվել են տարբեր անձանց կողմից: Մի կողմից ասվում է, որ հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի մասին, մյուս կողմից հղում է կատարվում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածին (որը նախատեսում է ներքին շուկայի ու տեղական արտադրության պաշտպանության նպատակով արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների կիրառում): Կարելի էր պարզ գրել, որ լրացուցիչ պետական եկամուտների գեներացման նպատակով է սահմանվում

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

25.08.2022

Հիմնավորումն էական տարբերվում է նախագծի բովանդակությունից: Տպավորությունն այն է, որ հիմնավորումները շարադրվել են տարբեր անձանց կողմից: Մի կողմից ասվում է, որ հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի մասին, մյուս կողմից հղում է կատարվում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածին (որը նախատեսում է ներքին շուկայի ու տեղական արտադրության պաշտպանության նպատակով արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների կիրառում): Կարելի էր պարզ գրել, որ լրացուցիչ պետական եկամուտների գեներացման նպատակով է սահմանվում

Վարդան Մարության

19.08.2022

Ինքնին այն մոտեցումը, որ հանքարդյունաբերության ոլորտում անկումային այս փուլում պետությունը գործընկերային կերպով փորձ է կատարում կիսելու ոլորտի խնդիրներն ու ռիսկերը, առավել քան ողջունելի է: Սակայն, առնվազն լուրջ հիմնավորման կարիք ունի և մտահոգիչ է սույն իրավակարգավորմամբ առաջարկվող սուբսիդավորման առավելագույն 100,000 դրամ շեմը: Պղնձի խտահանքերի պարագայում այն ռացիոնալ է, քանզի 160,000 դրամ պետական տուրքի դիմաց սուբսիդիան կարող է հասնել առավելագույնը 62.5 տոկոսի: Մինչդեռ մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի պարագայում, ստացվում է, որ օժանդակությունը չի կարող գերազանցել գործող պետական տուրքի համապատասխանաբար 12.5 և 10 տոկոսը, ինչը, դժբախտաբար, չի լուծելու մետաղների գների շեշտակի անկմամբ, դրամի կտրուկ արժևորմամբ և բարձր գնաճով պայմանավորված ոլորտում ձևավորված ճգնաժամային իրավիճակը: Հուսանք, որ նախագծի վերջնական տարբերակում հավասարակշռված կլինեն բոլոր շահառուների շահերը, և սուբսիդավորումը այն ձևաչափով կիրագործվի, որ թույլ կտա ոլորտին տանելի ցնցումներով դուրս գալ տնտեսական այս բարդ իրողությունից:

Տեսնել ավելին